Երեխաներ, ովքեր վաստակել են միլիոններ IT բիզնեսում

Բանկում միլիոններով հաշիվներին և համընդհանուր ճանաչման նրանք հասել են առան ց ծնողների հատուկ օգնության: Մինչ նրանց հասակակիցները երազում էին դառնալ ռոք-աստղեր կամ իրավաբաններ, նրանք ժամանակը անցկացնում էին համակարգիչների առաջ:
Մենք կազմեցինք
IT-տեխնոլոգիաների ոլորտում «ամենա-ամենաները» դարձած երեխաների և դեռահասների թոփ-հնգյակը:
Մարկ Ցուկերբերգ. ոգեշնչումը չի վաճառվում

Без названия

Այժմ աշխարհում դժվար գտնվեն մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ չեն լսել Ցուկերբերգի մասին։ Նրա անունը սերտորեն  կապում են 19 տարեկանում նրա  հիմնադրած սոցիալական ցանցի` Facebook-ի հետ, որն ներառում է ավելի քան 1,3 մլրդ օգտատեր: Բայց բոլորը չգիտեն, որ նա դեռ վաղ հասակից տարված  էր ծրագրավորմամբ և արդեն այդ ժամանակից կարողանում էր ստանալ ոչ մանկական շահաբաժիններ:
Առաջին համակարգիչը 10 տարեկան տղային նվիրել էր նրա ատամնաբույժ հայրը և  բացատրել  Atari BASIC ծրագրավորման լեզվի հիմքերը։ Շուտով Մարկը սկսեց ստեղծել առաջին պարզունակ  համակարգչային խաղերը։ Իսկ ընդամենը երկու տարի անց նա հորինում է ծրագիր, որը բարելավում է  հորը պատկանող կլինիկայի գործունեությունը:
Կրտսեր դպրոցն ավարտելուց  անմիջապես հետո օժտված դեռահասն ընդունվում է հեղինակավոր գիշերօթիկ դպրոց, որպեսզի լրջորեն զբաղվի ծրագրավորմամբ։ Մարկի դիպլոմային աշխատանքը բառացիորեն «ռումբ էր», որովհետև նա ստեղծել էր այն ժամանակվա համար եզակի ծրագիր, որը կարողանում էր ճանաչել օգտատերերի երաժշտական հակումները և նրանց համար կազմել անհատական տեսաէջեր:
Microsft-ի «Գլուխների որսորդները»  այդ նորույթի համար առաջարկում էին 2 մլն դոլլար, նաև ի լրումն` թափուր աշխատատեղ  ընկերությունում։ Բայց համառ դպրոցականը հրաժարվում է և առաջինից և երկրորդից` հայտարարաելով, որ «ոգեշնչումը չի վաճառվում»:
Այժմ Մարկ Ցուկերբերգը ոչ միայն մոլորակի ամենահարուստ մարդկանցից է, այլև մեծ բարերար, ինչպես նաև օրինակելի ընտանիքի հայր. նա արդեն հինգ տարի է երջանիկ է Պրիսցիլա Չանի հետ, և միասին մեծացնում են երկու դուստրերին:

Նիկ Դ’Ալազիո. ժամանակը նոր արժույթ է
Без названия (1)
Այս բրիտանական հրաշամանուկ-ծրագրավորողի անունը մեկ ժամում հայտնի դարձավ  ամբողջ աշխարհին, երբ 2011 թվականին հրապարակվեց iPhone-ի համար նախատեսված նրա ծրագիրը, որը կարողանում էր վերլուծել նորությունների էջերը` հեռախոսի էկրանին ցույց տալով դրանց կարճ համառոտագրությունը:
Ինքը` մշակողը,  բացատրել է Summly-ի հանրաճանաչությունը այսպես.«Իմ սերունդը չի ընկալում նորությունները ավանդական տեսքով և գնահատում է իր ժամանակը»: Ծրագիրը, որը դարձրել էր Նիկին  միլիոնատեր, նա  ստեղծել է 15 տարեկանում:
Նրա տարիքը բառացիորեն շշմեցրել էր  պոտենցիալ ներդրողներին։  Այսպես,  ծրագրով հետաքրքրվող հոնկոնգյան միլիարդատերը, սկզբում նույնիսկ չէր էլ կասկածում, որ բանակցություններ է վարում պատանու հետ։ Արդյունքում «ծույլ մարդկանց համար» ստեղծված ծրագիրը բերեց 30 մլն դոլարի եկամուտ, իսկ դպրոցականը ընդունվեց կորպորացիա` բջջային հավելվածների մշակողի լավ վարձատրվող պաշտոնով:
Այսօր Նիկ Դ’Ալոզիոն ոչ միայն առաջադիմող ծրագրավորող է, այլև` գործարար։ Սակայն հաջողություններից նրա մոտ գլխապտույտներ չեն առաջացել։ Նա շարունակում է ապրել ծնողների հետ, ընկերների հետ մասնակցում է երեկույթների, մի խոսքով, վարում է այնպիսի կյանք, ինչպես նրա հասակակիցները։ Բայց հենց այս համեստ պատանուն է պատկանում «ժամանակը  նոր արժույթ է» արտահայտությունը, որն արդեն դարձել է իր սերնդի կարգախոսը:

Շուբհամ Բեներջի. բարձր տեխնոլոգիաներ և  մի փոքր ստեղծարարություն
1800164_291052804380862_1461721271_o-1024x682
Կալիֆորնիայից երիտասարդ Շուբհամ Բեներջին   վառ օրինակ է այն բանի, որ այս զարգացած  աշխարհում ամեն ինչ չէ, որ փողով է չափվում: 2014 թվականին 12-ամյա հնդիկ տղան IT տեխնոլոգիայի օգնությամբ գտավ  մարդկանց կյանքը  հարմարավետ դարձնելը:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ յոթերորդ դասարանցին հետաքրքրվեց  Բրայլի այբուբենով, հատուկ մակերևույթապատկեր-կետ տառատեսակով, որը թույլ է տալիս կույր մարդկանց կարդալ: Թույլ տեսողությամբ մարդկանց  համար  գրքերը ավելի թանկ  արժեն,  իսկ տպիչը` առավել ևս։ Բացի այդ նույնիսկ զարգացած երկրներում նման տեխնիկան այդքան էլ տարածված չէր, այնպես որ մեծ խնդիր էր կույր հաշմանդամի համար ստանալ անհրաժեշտ տպված տեքստ:
Շուբհամը մի քանի  շաբաթվա ընթացքում  խոհանոցում Լեգոյի հավաքածուի դետալներից ինքնուրույն  հավաքեց Բրայլի տառատեսակի համար տպիչ և ոչ թանկարժեք էլեկտրամասեր, այնուհետև գրեց նրա ծրագիրը։ Այդ տպիչը ստացավ Բրաիգո անվանումը։ Փորձնական  օրինակները արժեն մոտ 350 դոլար` ի տարբերություն կույրերի համար նախատեսված սովորական տպիչների, որոնց գինը  սկսվում է 2000 դոլարից: Բացի այդ, այդպիսի տպիչր հեշտ է վերանորոգել`  ընդամենը փոխում ես  կոնստրուկտորի մասերը։
Շուբհամ  Բեներջին իր հայտնագործությունը  առևտրային գաղտնիք չի դարձրել։ Ծրագրի նախնական ծածկագիրը նա հրապարակել էր համացանցի իր էջում:
Սակայն   այդ անսովոր  հայտնագործության հանդեպ ոչ ոք ոտնձգություն չէր կատարել։ Տաղանդավոր տղան ստանում էր շատ մրցանակներ նանո տեխնոլոգիաների և IT ոլորտում, ինչպես նաև ֆինանսավորում  խոշոր ներդրողից: Դա թույլ է տալիս նրան հավաքել արհեստավարժ թիմ, որպեսզի կարգավորվի թույլ տեսնողների համար տպիչի մատչելի և հարմար  արդյունաբերական թողարկումը:

Բրայան Վոնգ. բոլորն են սիրում վարձահատուցում
Без названия (2)
Օժտված տղան դեռևս միջին դպրոցում զբաղվում էր գրաֆիկական դիզայնով` արհեստավարժի մակարդակով։ Դպրոցը նա ավարտել է 14 տարեկանում և հեշտությամբ ընդունվել Բրիտանական Կոլումբիայի համալսարանը։18 տարեկանում նա ստացել է բակալավրի աստիճան:
Դեռևս պատանի Բրայանը մշակել էր շատ հետաքրքիր ծրագրեր։ Օրինակ՝Twitter-ի համար հավելված, որը թույլ էր տալիս պարզ ու հեշտորեն հետևել օգտատիրոջ ամենահետաքրքիր թեմաներին։ Բայց  նա իսկական հանրաճանաչություն և մեծ գումարներ ձեռք բերեց, երբ ուշադրություն դարձրեց, թե ինչպես են մարդիկ ուրախանում` վարձատրվելով  թեկուզ  փոքր ձեռքբերումների համար:
Թվում էր, թե գաղափարը մակերեսային է։ Օրինակ` վազում ես 10 կիլոմետր, արդյունքը գրանցում ես  հավելվածում  և գովազդատուից անվճար ստանում մեկ շիշ խմելու ջուր։ Կամ անցնում ես խաղի հաջորդ աստիճանը,  վաստակում ես նոր արտեֆակտ։ Բայց միայն Բրայանը կռահեց ստեղծել հարթակ, որը թույլ է տալիս հարյուրավոր տարբեր  հավելվածներում մտցնել պարգևների այդպիսի համակարգ:
Նոու-հաուն գնահատվել է ողջ աշխարհի գովազդատուների կողմից։  2010 թվականին երիտասարդ միլիոնատիրոջ կողմից ստեղծված ընկերության շրջանառությունը հսկայական  էր։ Յուրաքանչյուր ամիս այն  արձանագրում  և վերլուծում է «խթանող» գովազդի  մեկ միլիարդից ավել միավոր։ Իսկ օգտատերերի ընդգրկումը վերջնականապես խփում է երևակայությանը. ավելի քան 70 միլիոն մարդ բոլոր երկրներից և մայրացամաքներից։
Վոնգին ներգրավել են  ամենահեղինակավոր վարկանիշներում, օրինակ` Forbes-ի տվյալներով նա  մոլորակի ամենացայտուն երիտասարդ միլիոնատերերի ցուցակում է:

Սանտյագո Գոնսալես. հասնել աստղերին մի մատնեհարվածով
Сантьяго-Гонсалес

Այս 14 ամյա դեռահասը ԱՄՆ-ից,  չնայած երիտասարդ տարիքին, հաստատ գիտի, թե ինչ է ցեյտնոտը։ Չէ որ նա  ԱՄՆ-ի լավագույն ինժեներական քոլեջի ամենաերիտասարդ ուսանողն է։
Տղայի մոտ  տաղանդը հայտնվել էր շատ շուտ։ Մեկուկես տարեկանում նա արդեն գիտեր այբուբենը,  երկու տարեկանում լուծում էր մաթեմատիկական պարզ խնդիրներ, չորս տարեկանում  տիրապետում էր  բաժանմանը։ Երբ նրա դասընկերները դեռ վանկերով էին կարդում մանկական գրքեր,  նա արդեն նրանց պատմում էր  ֆիզիկոս- տեսաբանների հետազոտությունների մասին, որի պատճառով էլ դպրոցում   դարձավ միջավայրից վտարված անձ։ Ամեն ինչ փոխվեց, երբ ծնողները իրենց որդուն ընդունել տվեցին ինժեներական քոլեջ:
Այժմ ամեն օր Սանտյագոն արթնանում էր վաղ առավոտյան, որպեսզի հասցնի զբաղվել սիրած ծրագրավորմամբ, այնուհետև շտապի դպրոց: Դասերից հետո նա երկու ժամ անցկացնում է գրադարանում, հետո պատրաստվում է սեմինարին, հաճախում գենետիկայի և ֆլեշ-անիմացիայի խմբակներին:
Սանտյագոն արդեն ստեղծել է ԻՕՍ-ի համար պահանջող 15-ից ավելի ծրագրեր, որոնք բարձր են գնահատվում ինչպես մասնագետների,  այնպես էլ օգտատերերի  կողմից։ Ընդ որում, նա դրանք գրել է OBJECTIVE-C ծրագրավորման լեզվով, որին տիրապետում էր ինը տարեկանից:
Ամենամեծ շահույթը Սանտյագոյին բերել էր երկու հավելված: Super Slide Puzzle-ը թույլ է տալիս հեշտությամբ փազլների բաժանել յուրաքանչյուր նկար, այնուհետև այն հավաքել ինքնուրույն կամ ընկերախմբով` կառավարելով ընթացքը ձայնի օգնությամբ: Իսկ  Space-Solar System-ը հնարավորություն է տալիս դիտելու հեռավոր մոլորակներ իհետաքրքիր  պատկերներ: Ընդ որում, մկնիկի մատնեհարվածով  կարելի է ստանալ ձեզ հետաքրքրող տիեզերական օբեկտի մասին մի շարք լրացուցիչ տեղեկություններ:

Ռուսերենից թարգմանությունը` 1-ին կուրսի սովորողների
Աղբյուրը

 

 

Реклама