Շատ հետաքրքիր մի պատմություն

Մի մարդ նստեց Վաշինգտոնի մետրոյի կայարանի մոտ և սկսեց ջութակ նվագել: Հունվարյան ցուրտ առավոտ էր:  Նա Բախի ստեղծագործություններից   նվագեց  վեց հատված, որը տևեց մոտ 45 րոպե: Այդ  ընթացքում, քանի որ պիկ ժամ էր, մետրոյի կայարանումանցուդարձ էին անում հազարավոր մարդիկ, որոնցից շատերը գնում  էին  աշխատանքի: Երեք րոպե անց միջահասակ մի  մարդ նկատեց, որ այնտեղ երաժիշտ է նվագում: Նա դանդաղեցրեց  քայլերը, կանգնեց մի քանի վարկյան, իսկ հետո շտապեց, որ հետ չմնա գրաֆիկից: Մեկ րոպե անց  ջութակահարը ստացավ իր առաջին դոլարանոց թեյավճարը. մի կինը դրամ գցեց` առանց կանգնելու:
Մի քանի րոպե անց  ինչ-որ մեկը հենվեց պատին` նրան լսելու, բայց հետո նայեց  ժամացույցին և շարունակեց ճանապարհը: Պարզ էր` նա ուշանում էր աշխատանքից: Միակը, ով ամենամեծ ուշադրությունը դարձրեց, 3 տարեկան տղան էր: Մայրը քաշեց նրան, շտապեցրեց, բայց երեխան կանգնեց` հայացքը ջութակահարին: Վերջապես մայրը ուժեղ քաշեց  նրան, և երեխան շարունակեց իր քայլերը` անընդհատ հետ նայելով: Նույնը արեցին մի քանի երեխաներ: Սակայն բոլորի ծնողներն, առանց բացառության, ստիպում էին, որպեսզի երեխաները կանգ չառնեն: : 45 րոպե երաժիշտը նվագում էր, և միայն  6 մարդ կանգնեց  որոշ ժամանակով: Մոտ 20 հոգի նրան գումար տվեց առանց կանգնելու` շարունակելով քայլել: Նա հավաքեց  32 դոլլար: Երբ վերջացրեց նվագելը,  լռություն տիրեց, և  ոչ ոք չնկատեց դա: Ոչ ոք չծափահարեց, ոչ էլ  ճանաչեց նրան: Ոչ ոք չգիտեր ,որ ջութակահարը Ջոշուա Բելլն էր`աշխարհի լավագույն երաժիշտներից մեկը։ Նա նվագում էր ամենաբարդ ստեղծագործություններից մեկը` իր 3,500,000 դոլլարանոց ջութակով։ Երկու օր առաջ Ջոշուա Բելը Բոստոնի թատրոնում համերգ էր տվել, և սովորական տոմսն արժեր 100 դոլլար։
Սա իրական պատմություն է։ Մետրոյի կայարանում  Ջոշուա Բելի գաղտնի նվագը Վաշինգտոնի Փոստի կողմից կազմակերպված սոցիալական փորձ էր` ըմբռնման, ճաշակի և մարդկային առաջնահերթության մասին։ Ուրվագիծն այսպիսին էր` սովորական վայրում` անսպասելի ժամին: Արդյո՞ք մենք ընկալում ենք գեղեցիկը։ Արդյո՞ք մենք գնահատում ենք այն։ Արդյո՞ք մենք ճանաչում ենք տաղանդին անսպասելի իրավիճակում։ Այս փորձի եզրակացությունը կարող է մեկը լինել`  եթե դուք չունեք ժամանակ, թեկուզ մեկ  րոպե` կանգնելու և լսելու աշխարհի ամենալավ երաժիշտներից մեկին, ով նվագում  է աշխարհի ամենալավ երաժշտությունը, ինչքան բան եք կորցնում:

Անգլերենից  թարգմանությունը` Քոլեջի թարգմանիչ-գործավարների խմբի:
Աղբյուրը

Реклама