Զբոսանք անտառում

Երեքշաբթի

Անտառի միջով քայլելը զբոսանքի իմ ամենասիրելի հատվածն է: Իմ շունը` Բենջին,  նույնպես սիրում է: Ես Գրեսն եմ: Ես իմ ծնողների հետ ապրում եմ ագարակում և դասերից հետո Բենջիին տանում եմ զբոսանքի: Մինչ Բենջին խաղում է, ես կանգնում և նկարում եմ թիթեռներին: Ես որոշում եմ  դրանք տեղադրել Ֆեյսբուքում, բայց հանկարծ լսում եմ Բենջիի հաչոցը: Նա ցատկոտում և վազվզում է ինչ-որ  տղայի շուրջը: Խեղճ տղան անհանգստանում է:
-Բենջի, կանգնի՛ր, արի՛ այստեղ,-կանչում եմ և գնդակը նետում  նրան: Ես պատրաստվում եմ ներողություն խնդրել տղայից, բայց նա արդեն գնացել էր:

Չորեքշաբթի

Այսօր ցուրտ է, այնպես որ ես և Բենջին արագ ենք քայլում: Հենց  մենք մտնում ենք  անտառ, սկսվում է անձրևը, ու ես վազում եմ: Հանկարծ  ընկնում եմ  մեջքի վրա:
-Օ, ցավում է:
Հետո  հայտնվում է ինչ-որ մեկը և   հարցնում է.
-Լա ՞վ ես:
Ես նայում եմ  վերև և տեսնում  երեկվա տղային:
-Ես լավ եմ,-ասում եմ ես, և տղան օգնում է  ինձ բարձրանալ:
-Ես քեզ չեմ տեսել դպրոցում: Դու մո ՞տ ես ապրում,-հարցնում եմ ես:
-Ոչ, ես Մանչեստրից եմ,-ասում է նա,-կներես, ես պետք է գնամ: Կարո՞ղ ես քայլել: Օգնության կարիք ունե ՞ս:
-Ոչ, ես լավ եմ, շնորհակալություն,-ասում եմ ես, և տղան քայլելով հեռանում է:
-Ես Գրեսն եմ,-գոռում եմ,-ի ՞նչ է քո անունը:
Բայց նա արդեն գնացել էր:
Տանը մայրիկը լուրերն է դիտում:
-Բարև Գրես, դու գիտե ՞ս այս տղայի մասին, Մարկի,-հարցնում է նա:
-Ոչ, ի՞նչ տղա,-ասում եմ  ես:
-Մի տղայի, ով Մանչեստրից է: Նա փախել է տանից: Նայիր, սա նրա հայրն է:
Հեռուստացույցով մի մարդու են ցույց տալիս, ով ոստիկանությունում է: Նա լացում է, քանի որ ոստիկանը օգնություն է խնդրում մարդկանցից: Հետո նրանք կորած տղայի նկարն են  ցույց տալիս: Նա անտառի տղան է: Նա Մարկն է: Արժե ինչ-որ բան ասել:
-Խեղճ մարդ,-ասում է մայրիկը,-հուսով եմ՝ նրանք շուտով կգտնեն իրենց որդուն:
Ոչ ես չպետք է խոսեմ: Եթե  ասեմ մայրիկին, ոստիկանությունը կգա և կգտնի Մարկին: Իսկ ինչ կլինի, եթե նա տանից փախել է լավ մտադրությամբ: Ես առաջինը պետք է նրա հետ խոսեմ:

Հինգշաբթի

Ես չեմ կարողանում գտնել Մարկին, այնպես որ  բղավում եմ.
-Մարկ որտե ՞ղ ես:
Ոչ մի պատասխան:
-Մարկ,-կրկին բղավում եմ,-ես գիտեմ քո մասին:
Րոպե հետո նա հայտնվում է:
-Ի ՞նչ գիտես: Ինչպե՞ս ես իմացել իմ անունը:
-Հայրիկիդ հեռուստատեսությամբ են ցուցադրել: Ոստիկանությունը քեզ է փնտրում:
Նա ապշում է.
-Դու ասե ՞լ ես ինչ-որ բան: Դու պատմե ՞լ ես նրանց:
-Ոչ,-ասում  ես,-ես ուզում էի սկզբից խոսել քեզ հետ: Ի ՞նչ է պատահել: Ինչո՞ւ ես փախել տանից:
-Ես վիճել եմ հայրիկիս հետ:
-Ի ՞նչի համար,-հարցնում եմ ես:
Մարկը ցույց է տալիս թեքված ծառի կողմը, և մենք նստում ենք:
-Իմ մայրիկը մահացել է չորս տարի առաջ:  Շատ դժվար ժամանակներ էին իմ և հայրիկիս համար: Նա երկար ժամանակ տխուր էր: Հետո նա հանդիպեց ինչ-որ մեկին: Նրա անունը Մել է:
-Օհ, դու չե ՞ս սիրում նրան,-հարցնում եմ ես:
-Ոչ, այդքան էլ չէ: Նա վատ մարդ չէ, բայց մենք չենք կարողանում շփվել  միմյանց հետ: Նա սիրում է միայն իմ հորը և չի հետաքրքրվում ինձանով:
-Իսկ հայրիկդ:  Խոսե ՞լ ես նրա հետ:
-Նա ինձ խնդրում է ջանալ, բայց ես չեմ կարող: Այն գիշեր,երբ ես փախա տանից, նա ասաց, որ մենք գնում ենք Լոնդոն: Գիտե՞ս, որ Մելը Լոնդոնից է: Հետո հայրս ասաց, որ ինքն ու Մելը պատրաստվում են ամուսնանալ և  երեխա ունենալ: Մենք երկուսս էլ բարկացանք, և ես ասացի նրան, որ չեմ ցանկանում գնալ Լոնդոն: Ես վերցրեցի իմ վրանը և կեսգիշերին դուրս եկա տանից:
-Բայց ի՞նչ ես անելու: Դու չես կարող այստեղ ապրել,-ասում եմ նրան:
-Ես գիտեմ,բայց իմ պապիկը և ընկերները Մանչեստրում են, ես չեմ ուզում գնալ Լոնդոն:
-Դու կսիրես Լոնդոնը,-ասում եմ ես:
-Նույնը հայրիկս է ասում:
Ես ցավում եմ Մարկի համար, բայց նաև մտածում եմ նրա հայրիկի մասին, ով լաց է լինում:
-Ին՞չ ես անելու,-հարցնում եմ ես:
— Չգիտեմ: Ինձ ժամանակ է պետք մտածելու համար:

Ուրբաթ

Մարկն անտառում ինձ է սպասում: Ես մի քանի նորություն ունեմ:-Այս առավոտ ոստիկանությունը ագարակ էր եկել: Նրանք վաղը հետախուզելու են անտառը:
Մարկը տխրում է.
-Ես այսպես չէի ուզում: Հայրիկը լացում է, իսկ ոստիկանությունը ինձ է փնտրում: Ես չգիտեմ՝ ինչ անել:
-Ես մի միտք ունեմ: Ինչո՞ւ դու չես մնում Մանչեստրում՝ քո պապիկի հետ: Թող քո հայրիկը և Մելը գնան Լոնդոն, իսկ դու կայցելես նրանց արձակուրդներին:
Մարկը սկզբում չի պատասխանում, հետո  նայում է  ինձ և ժպտում:
-Կարո ՞ղ եմ վերցնել քո հեռախոսը,-հարցնում է նա,-ես պետք է հայրիկիս զանգեմ:

Թարգմանությունը` Քոլեջի սովորող Գոհար Գաբրիելյանի:

Реклама

Զբոսանք անտառում: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s