Ձմեռային փոքրիկ հրաշք

img_20161215_085906

Ամեն անգամ, երբ գալիս է ձմեռը, մենք բոլորս մանկանում ենք, բոլորիս սիրտն էլ լցվում է ինչ-որ անբացատրելի բարությամբ ու մեծ սիրով:Հրաշքն ամենևին էլ Ամանորը չէ: Հրաշքը հենց ինքն է՝ ձմեռը: 

-Ձմեռն ի՞նչ է:

-Դե, մարդիկ դրան ասում են եղանակ, տարին ունի չորս եղանակ, իսկ ձմեռը չորրորդն է: Բայց ուզու՞մ ես իմանալ, թե ինչ է իրականում Ձմեռը: Դա գաղտնիք է՝ թաքնված մարդկանցից, բայց ես կարող եմ քեզ ասել:

-Ես շա՜տ եմ ուզում իմանալ, թե ինչ է Ձմեռը:

-Այ տես, Ձմեռը ինչ չէ՝ ով է: Նա փոքրիկ աղջիկ է՝ երկար թարթիչներով, փոքրիկ թաթիկներով, բարակ ու երկար մատիկներով, աչուկները մե՜ծ են ու կապույտ, նա շա՜տ ճերմակ է:

-Իսկ նա չարաճճի՞ է, այ ինձ պես:

-Դժվար է ասել, նա մե՛կ շատ խաղաղ է, մե՛կ էլ տեսար գիժ ու խելառ, անվերջ կխաղա  մանուկների հետ, նրանց կհանձնի իր երկա՜ր ճերմակ մազերը, որ խաղան դրա հետ:

-Իսկ մարդիկ ինչու ՞ չգիտեն այդ փոքրիկ հրաշքի մասին:

Մարդիկ զբաղվում են լինում ամանորյա եռուզեռով, նրանք փնտրում են հրաշքները տարբեր ու շատ ուտելիքների, խմիչքների մեջ, ու չեն նկատում, թե  հրաշքը ինչպես է գալիս ու անցնում իրենց կողքով:

-Հիմա ի՞նչ, այս հրաշքի մասին գիտենք միայն ես և դու՞:

-Ոչ, կա ևս մարդկանց երկու խումբ, որ գիտի այս հրաշքի մասին:

-Ովքե՞ր:

-Բոլոր մանուկներն ու սիրահարները: Մանուկներն այդ աղջնակի ընկերներն են, դրա համար էլ գիտեն:Իսկ սիրահարները…Ա՜խ այդ սիրահարները: Նրանք չեն մրսում, այլ գրկում են իրար ու սիրո ջերմությունից  տաքանում:

Բայց մարդիկ ինչքան էլ չճանաչեն այս աղջնակին, միևնույնն է, երբ Ձմեռը այցելում է իրենց, գոնե մի պահ նրանք իրենց աչքերը բարձրացնում են վեր, խորը շունչ են քաշում ու հասկանում , որ Ձմեռն իրոք հրաշք է:Նրանց սրտերը լցվում են սիրով, ու նրանք սեր են տածում բոլորի հանդեպ:

-Իսկ մարդիկ ինչու՞ են զարդարդում քաղաքը, երբ այցելում է Ձմեռը:

-Դա սիրուն է, շա՜տ սիրուն է, համաձայն չե՞ս:

-Համամիտ եմ:

— Ըստ մարդկանց` տոնական տրամադրություն է հաղորդում :

-Իսկ իրականու՞մ:

-Իրականում նրանք այդ նպատակով են անում, բայց տոնը Ամանորը չէ, տոնը հենց ինքը Ձմեռն է, Ձմռան այցելությունը:

Մարդիկ ասում են, որ ձմռանը հրաշքներ են կատարվում, բայց իմացի՛ր` ձմռանը հրաշքներ չեն կատարվում: Ձմեռն ինքնին  հրաշք է:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s