Հույսդ երբեք ուրիշների վրա մի դիր (հնդկական առակ)


Մի աղավնի արտում բույն է դնում և ձագ հանում: Հայր և մայր աղավնիները թռչում են հեռավոր գյուղեր՝ կեր հայթայթելու, իսկ ձագերը մնում են բնում:Նրանց թևերը դեռ չէին ամրացել, իսկ արտում հասունացել էր ցորենը:Աղավնիները տեսնում են, թե ինչպես են հարևան արտերում գյուղացիները հավաքում բերքը և պատվիրում են ձագուկներին ՝ լսելու, թե ինչ է ասելու հարևան արտատերը իր որդիներին:Մի քանի օր անց արտ է գալիս գյուղացին իր երեք որդիների հետ: Նա տեսնում է հասուն հասկերը և ասում.
-Տեսեք, բոլորը սկսել են բերքահավաքը, իսկ մենք մինչև հիմա ձեռքներս ծալած նստել ենք:
-Մի անհանգստացիր, հայրիկ,-պատասխանում է ավագ որդին,-վաղը ես կկանչեմ իմ ընկերներին, և մեկ օրվա ընթացքում կհավաքենք ամբողջ բերքը մինչև վերջին հասկը:
Խոսեցին, կատակեցին և բաժանվեցին: Ձագուկները հիշեցին ամենը, ինչ խոսեցին և երեկոյան պատմեցին ծնողներին:
Մայր աղավնին վախեցավ.
-Մենք պետք է հենց այս պահին հեռանանք այստեղից, թե չէ առավոտյան մեր բույնը կավերեն:
Բայց հայր աղավնին շատ բան տեսած էր:
-Հիշեք իմ խոսքերը,- ասաց նա,- երբեք մի ապավինեք ուրիշներին: Մի վախեցեք, վաղը այստեղ ոչ մեկը չի գա:
Իսկապես, երբ հաջորդ օրը ավագ որդին գնաց կանչելու ընկերներին, ոչ մեկը չեկավ օգնության:
Գյուղացին իր երիտասարդ տղաների հետ մինչև կեսօր նստեց դաշտում, սպասեց, կարող է գոնե ինչ-որ մեկը գա: Իսկ կեսօրից հետո միջնեկ տղան ասաց.
— Հայրիկ, մի վշտացիր, վաղը ես կկանչեմ հարևաններին և ակնթարթորեն կհավաքենք հացահատիկը:
Ձագերը այս անգամ էլ  լսեցին և ամեն ինչ պատմեցին ծնողներին: Բայց իմաստուն աղավնին այս անգամ էլ ասաց.
— Մի վախեցեք, վաղը նրանք ոչ մի հասկ չեն հավաքի:
Հաջորդ օրը գյուղացին և նրա երկու որդիները մտան դաշտ, իսկ միջնեկ որդին գնաց հարևանների հետևից:
Բայց նրանք տարբեր տեսակ արդարացումներ գտան, և նա այդպես նրանցից ոչ մեկին չբերեց:
Ամբողջ օրը գյուղացին իզուր սպասեց դաշտում: Հետո կրտսեր որդին ասաց.
— Ես վաղը կկանչեմ  մեր հարազատներին: Ի վերջո նրանք մեր մարդիկ են, անկասկած կգան և կօգնեն մեզ:
Ձագուկները երեկոյան դրա մասին պատմեցին ծնողներին, սակայն հայր  աղավնին դեռ հանգիստ էր:
— Մի անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի, — ասաց նա:
Կրտսեր որդին գնաց հարազատների հետևից, բայց չկարողացավ համոզել որևէ մեկին:
Եվ այստեղ գյուղացին ասաց.
-Եթե հույսներս դնենք ուրիշների վրա, ողջ կյանքը կանցնի ապարդյուն: Վաղը առավոտյան կվերցնենք մանգաղները և կսկսենք ինքներս հավաքել: Աստված կօգնի, այդպես մի քանի օրում կավարտենք:
Եվ ձագուկները դա  ևս պատմեցին ծնողներին: Այդ ժամանակ աղավնին ասաց.
-Ահա եկավ մեր թռչելու ժամանակը:
Եվ նրանք իրենց բույնը տեղափոխեցին մեկ այլ վայր:
Իսկ հաջորդ օրը լուսաբացին գյուղացին իր տղաների հետ եկավ արտ և սկսեց հավաքել բերքը:

Առակի թարգմանությունը ռուսերենից՝ Մարինե Հակոբյանի, Քոլեջ, առաջին կուրս:

Աղբյուրը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s