Սերը կույր է…

Բարև Լանգ:
Ես անգլերենով եմ գրում, քանի որ ավելի եմ ուզում հմտանալ լեզվի մեջ և ներողություն եմ խնդրում՝ նամակիդ չպատասխանելու համար։ Երբ մենք ժամանեցինք Բոստոն, ես սկսեցի հաճախել դպրոց, նաև շատ աշխատանք ունեի  անելու։ Ես ատում եմ այս քաղաքը։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ են մարդիկ խոսում։ Նրանց արտասանությունը  շատ տարօրինակ է։ Ես կարոտում եմ Շանհայը և մեր նվագախմբում նվագելը։  Փորձում եմ հմտանալ կիթառ նվագելու մեջ, բայց դիմացի հարևանը բարկանում է, քանի որ նրա աղջիկն  էլ ջութակ է նվագում, և ասում է, որ աղմուկը խանգարում է նրան։ Մի անգամ տեսա այդ աղջկա  սևեռուն հայացքը՝ պատուհանից ինձ նայելիս։ Մտածում եմ, որ նա ինձ  ատում է։ Նա իսկապես գեղեցիկ է….
Հե՛յ , ես ստիպված եմ դադարեցնել գրելը։  Մայրիկս հենց նոր վերադարձավ աշխատանքից, և ես չեմ վերջացրել տնային աշխատանքս։ Խնդրում եմ՝ շուտ պատասխանիր։ Ես ուզում եմ իմանալ՝  ինչ ես  անում Լոնդոնում։ Իսկ դու հասկանո՞ւմ ես նրանց։
Հ.Գ. Կարծում եմ՝ սիրահարվել եմ:
Դեշին անջատեց համակարգիչը և բացեց  անգլերենի գիրքը, բայց դժվարանում էր կենտրոնանալ անկանոն բայերի վրա։ Նա չէր դադարում մտածել դիմացի շենքի աղջկա մասին։ Աղջիկը ուներ գեղեցիկ աչքեր։ Նա բացեց իր ննջասենյակի պատուհանը և նայեց դեպի փողոց։ Աղջկա պատուհանը նույնպես բաց էր, և լսելի էր  ջութակի դասական երաժշտությունը։ Աղջիկը հրաշալի էր նվագում։
«Նա հավանաբար չի սիրում ռոք երաժշտությունը», — մտածեց Դեշին:
-Դու ավարտե՞լ ես քո տնային աշխատանքը,- Դեշիի մայրիկը բացեց դուռը։
-Արագացրու, կես ժամից ընթրիքը պատրաստ կլինի։
Նա քաղցած չէր: Դեշին չկարողացավ քնել գիշերը և հաջորդ առավոտյան ուշացավ դասից: Նա տնից դուրս վազեց և հանդիպեց աղջկան: Աղջիկը նստած էր իր հայրիկի մեքենայում՝ պատուհանը բաց: Դեշին գցեց իր դպրոցական պայուսակը, իսկ աղջիկը շրջվեց և տեսավ Դեշիին։ Նա չէր կարողանում շարժվել։ Նրա աչքերը կանաչ էին: Նախկինում երբեք չէր տեսել ինչ-որ մեկին՝ կանաչ աչքերով: Դեշին ժպտաց նրան, բայց աղջիկը պարզապես նայեց, կարծես նա գոյություն չունենար…

Շարունակելի….

Անուշիկ Աղաջանյան, Քոլեջ, 3-րդ կուրս:
Աղբյուր

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s