Խնձորենին և տղան

Սա հուզիչ առակ է հոգատար խնձորենու և տղայի մասին: Շատ վաղուց կար մի սաղարթախիտ և մեծ խնձորենի: Փոքրիկ տղան սիրում էր գնալ նրա մոտ և խաղալ նրա հետ: Նա բարձրանում էր ծառի կատարին, խնձոր էր ուտում, իսկ հետո հանգստանում նրա շվաքում: Տղան սիրում էր ծառին, ծառն էլ`տղային, նաև սիրում էր խաղալ նրա հետ: Ժամանակն անցավ, տղան մեծացավ և այլևս ամեն օր չէր խաղում ծառի հետ: Մի օր նա տխուր եկավ ծառի մոտ:
– Մոտեցիր և խաղա ինձ հետ,- խնդրեց խնձորենին:
– Ես արդեն փոքր չեմ, ես այլևս չեմ խաղում ծառերի մոտ, – պատասխանեց տղան: Ես խաղալիքներ եմ ուզում: Ինձ փող է պետք, որպեսզի գնեմ դրանք:
– Կներես, ես փող չունեմ, բայց դու կարող ես հավաքել իմ խնձորները և վաճառել: Այդ դեպքում դու գումար կունենաս: Տղան շատ ուրախացավ: Նա հավաքեց խնձորները և գոհ հեռացավ: Խնձորները հավաքելու օրվանից տղան չվերադարձավ: Ծառը տխրեց: Մի գեղեցիկ օր, երբ տղան արդեն մեծ տղամարդ էր դարձել, վերադարձավ: Խնձորենին ուրախացավ.
– Արի այստեղ, խաղա ինձ հետ:
– Ես ժամանակ չունեմ քեզ հետ խաղալու: Ես պետք է աշխատեմ. ես իմ ընտանիքն եմ պահում: Հիմա մեզ ապաստան է հարկավոր: Կարո՞ղ ես օգնել ինձ:
– Կներես, ես չեմ կարող ձեզ տեղավորել: Բայց դու կարող ես կտրել իմ ճյուղերը և տուն կառուցել:Տղամարդը կտրեց ծառի բոլոր ճյուղերը և գոհ հեռացավ: Խնձորենին ուրախ էր` նրան երջանիկ տեսնելով: Բայց նա այդ օրվանից խնձորենուն չայցելեց: Խնձորենին դարձյալ մենակ էր ու տխուր:
Մի ամառային շոգ օր տղամարդը վերադարձավ, ծառը ուղղակի երջանիկ էր՝ տեսնելով նրան:
– Արի և խաղա ինձ հետ,-ասաց խնձորենին
– Ես արդեն ծերանում եմ: Ուզում եմ գնալ նավարկության, որպեսզի հանգստանամ: Դու կարո՞ղ ես ինձ նավակ տալ:
– Օգտագործիր իմ բունը` նավակ կառուցելու համար: Գնա նավարկության և եղիր երջանիկ:
Տղամարդը կտրեց ծառի բունը, որպեսզի նավակ կառուցի: Նա ճանապարհվեց նավարկության և չերևաց երկար ժամանակ: Մի քանի տարի անց տղամարդը, այնուամենայնիվ, վերադարձավ:
– Ներիր, իմ տղա: Ես ոչինչ չունեմ քեզ տալու, նույնիսկ` խնձոր.- ասաց խնձորենին:
– Հոգ չէ, ես չունեմ ոչ մի ատամ, որպեսզի ուտեմ, նաև գիտեմ, որ դու նույնիսկ բուն չունես, որ բարձրանամ:
– Ես, իրոք, չեմ կարող քեզ ոչինչ տալ: Միակ բանը, որ մնացել է, իմ չորացող կոճղն է:
-Ինձ հիմա շատ բան էլ հարկավոր չէ, միայն տեղ` հանգստանալու համար: Ես հոգնել եմ բոլոր այս տարիներին, հին կոճղն ամենալավ տեղն է, որին կարող եմ կռթնել և հանգստանալ: Նստիր ինձ հետ և հանգստացիր: Տղամարդը նստեց: Խնձորենին ուրախ էր, նա ժպտում էր արցունքների միջից:
Սա պատմություն է յուրաքանչյուրի մասին: Ծառը, ինչպես` մեր ծնողները: Երբ մենք փոքր ենք, սիրում ենք խաղալ մայրիկի և հայրիկի հետ:
Երբ մեծանում ենք, թողնում ենք նրանց և վերադառնում միայն այն ժամանակ, երբ մեզ ինչ-որ բան է անհրաժեշտ կամ, երբ խնդիրներ ենք ունենում: Ինչ էլ որ լինի, ծնողները միշտ մեր կողմից են և ամեն ինչ անում են մեր երջանկության համար: Կարելի է ասել, որ տղան ծառի հետ դաժան վարվեց, բայց հենց այդպես էլ մենք ենք վարվում մեր ծնողների հետ: Մենք նրանց վերաբերվում ենք, ինչպես սովորական ինչ-որ բանի: Մինչև ուշ չի լինում, մենք չենք գնահատում այն ամենը, ինչ նրանք անում են մեզ համար:
Անուշիկ Ասատրյան, Քոլեջ, 1-ին կուրս:
Աղբյուրը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s