Տարբեր ազգերի տարբեր սովորույթներ

Յուրաքանչյուր ազգ ունի իր սովորույթը, որը մեզ  կարող է տարօրինակ թվալ, և մեր անտեղյակության պատճառով կարող ենք վիրավորել ինչ-որ մեկին և անհարմար դրության մեջ ընկնել: Անհարմարություններից խուսափելու համար ծանոթանանք տարբեր ազգերի տարբեր սովորույթներին:
Նորվեգիայում ընդունված չէ տրանսպորտում տեղը զիջել տարեցներին, նրանք կարծում են, թե  դրանով դու ընդգծում ես քո ֆիզիկական առավելությունը:
Չինաստանում չի կարելի հյուր գնալիս ծաղկեփունջ նվիրել տանտիկնոջը, դա նշանակում է, որ նրա տունը հասարակ է ու տգեղ, և դրանով փորձում ես մթնոլորտը փոխել:
Ֆինլանդիայում չի կարելի ընդհանուրի մեջ հաճոյախոսել ինչ-որ մեկին. դա վիրավորական է մյուսների համար:
Չինացիների մոտ սովորություն է  ճպճպացնելով ուտելը, որով  տպավորություն է ստեղծվում, որը ճաշը շատ համեղ է քեզ դուր է եկել:
Հարավային Կորեայում հաց ուտելիս, եթե աչքերից արցունք է թափվում, ամենալավ հաճոյախոսությունն է խոհարարին:
Հնդկաստանում ընտանեկան միջավայրում չի կարելի նվերի համար շնորհակալություն հայտնել միմյանց: Եթե ընտանիքի անդամներից մեկը նվեր է ստանում մյուսից, պետք է ասի. «Ինչ գեղեցիկ է»,  «Շատ էի ուզում այս իրը ունենալ» կամ «Վաղուց  եմ երազել սրա մասին», բայց ոչ մի դեպքում չի կարելի ասել «Շնորհակալություն»:
Չինաստանում չեն ընդունում 4 թիվը, այդ թիվը, ըստ չինացիների, մահվան խորհրդանիշ է: Նույնիսկ հյուրանոցների համարներում չկա այդ թիվը, այսպես` 1 2 3 5:
Հունաստանում հյուր գնալու ժամանակ չարժե գովաբանել այդ տան որևէ իր` ծաղկաման, նկար, այլապես տանտերը ստիպված կլինի այդ իրը նվիրել քեզ:
Շարունակելի…
Գոհար Գաբրիելյան, 3-րդ կուրս:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s