Երեք առակ

Երկու ընտանիք

Երկու ընտանիք ապրում է հարևան տներում:Մի ընտանիքը վիճում է ամբողջ ժամանակ, իսկ մյուս ընտանիքում տիրում է լռությունն ու ըմբռնումը:
Մի անգամ  նախանձելով  խաղաղ ընտանիքին՝ կինը ասում է իր ամուսնուն.
-Գնա հարևանների մոտ և տես, թե ոնց է լինում, որ  խաղաղ են ապրում:
Ամուսինը գնում է թաքնվում և սկսում հետևել:
Նա տեսնում է, թե ինչպես է հարևանի  կինը հատակները  մաքրում, հանկարծ նրան շեղում է ինչ-որ բան, և վազում է  խոհանոց:Այդ ժամանակ նրա ամուսինը  շտապ տուն է մտնում:Նա չի նկատում ջրով դույլը և շրջում է այն: Կինը, մտնելով սենյակ, ամուսնուց ներողություն է խնդրում և ասում.
— Ներիր, սիրելիս, ես եմ մեղավոր, որ դույլը թողել էի տան մեջտեղում:
— Ոչ, դու ներիր, այդ ես էի անուշադիր:
Տղամարդը վշտանում է և գնում տուն:
Տանը նրան կինը հարցնում է.
— Դե, ինչ, հասկացա՞ր, թե ինչու է նրանց մոտ ամեն ինչ լավ::
— Այո:
— Եվ ի՞նչ:
— Ամեն ինչ հասկացա:Մեր ընտանիքում բոլորս ճիշտ ենք, իսկ նրանց մոտ բոլորը մեղավոր են:
Թարգմանությունը`  Քոլեջի սովորող Անուշ Ասատրյանի:
Աղբյուրը:

Հարևանը և կեղտոտ լվացքը

Մի ամուսնական զույգ  տեղափոխվեց նոր բնակարան: Առավոտյան կինը արթնանալով նայեց պատուհանից և տեսավ հարևանուհուն լվացք փռելիս:
-Նայիր, թե ինչ կեղտոտ է նրա լվացքը,-ասաց կինը  ամուսնուն, որը թերթ էր կարդում և  ուշադրությունը թերթից չկտրելով`  ասաց.
-Երևի նրա օճառն է վատը, կամ էլ  ընդհանրապես լվացք անել չգիտի:Պետք է նրան սովորեցնել:
Եվ այսպես ամեն անգամ, երբ հարևանուհին լվացք էր փռում, կինը նայում էր և զարմանում, թե ինչու է այն այդքան կեղտոտ:
Մի գեղեցիկ առավոտ կինը, նայելով պատուհանից, գոռաց.
-Օ՜, այսօր նրա լվացքը մաքուր է: Երևի սովորել է լվանալ:
-Ոչ,-ասաց ամուսինը,-ես պարզապես շուտ եմ արթնացել և մաքրել մեր պատուհանները:
Աղբյուրը:

Յուրաքանչյուր գործ անմիջապես արա

Երիտասարդ սամուրայը կանգնած էր՝ ձեռքին նետեր ու աղեղ, և հայացքով չափում էր թիրախի հեռավորությունը:Կողքով անցնող վանականը նրան ասաց.
-Դու չես սովորի ճիշտ նետել, եթե հույսդ դնես վրիպումներիդ ուղղումների վրա:Կռվի ժամանակ հազիվ թե նման հնարավորություն ունենաս:Սովորիր խփել նշանակետին առաջին անգամից և միշտ հիշիր, որ  ունես ընդամենը մեկ նետ: Ու կյանքում ամեն գործ արա անմիջապես, մի հուսա, որ կարող ես հետո ինչ-որ բան ուղղել:
Աղբյուրը:
Թարգմանությունը` Քոլեջի սովորող Մարիամ Գալստյանի:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s