Իմացեք` այն, ինչը մարդը հստակ տեսնում է ուրիշների մեջ, ինքը կրում է իր մեջ: Նրա դատողությունը ակտիվ արտացոլում է այն, ինչն իր մեջ ճնշվել է կամ չի իրականացվել:
Երկու վանական անցնում էին վարարուն գետի ծանծաղուտով: Նրանցից ոչ հեռու կանգնած էր մի գեղեցիկ և երիտասարդ աղջիկ, ով նույնպես ցանկանում էր անցնել գետը, սակայն վախենում էր: Նա խնդրեց վանականներին օգնել իրեն: Նրանցից մեկը լուռ վերցրեց աղջկան իր ուսերին և անցկացրեց գետը: Մյուս վանականը կատաղում է, ոչինչ չի չասում, բայց ներսից եռում է.«Դա արգելված է, Սուրբ գիրքն արգելում է վանականին անգամ կպնել կնոջը, նա ոչ միայն դիպավ, այլև ուսերի վրա տարավ աղջկան»: Երբ նրանք գնում են վանք, արդեն երեկո էր: Կատաղած վանականը շրջվում և ասում է մյուսին.
-Տես, ես այս ամենի մասին անպայման պետք է պատմեմ, պետք է նաև վանահորը հաղորդեմ : Դա արգելված է, դու չպետք է դա անեիր:
Մյուս վանականը զարմացած հարցնում է.
-Ի՞նչ ես խոսում, ի՞նչն է արգելված:
-Դու մոռացե՞լ ես, որ գեղեցիկ և երիտասարդ աղջկան տարար ուսերիդ:
Մյուս վանականը ծիծաղեց և պատասխանեց.
-Ես նրան մեկ րոպեում տարա մյուս ափ և անմիջապես թողեցի այնտեղ: Իսկ դու դեռ տանու՞մ ես նրան քո ուսերին:
Թարգմանությունը` 1-ին կուրսի սովորող Մարինա Հակոբյանի:
Աղբյուրը: