Կենդանիները քաղաքում

Վանկուվեր  քաղաքում արջ տեսնելը անսովոր է, բայց  քաղաքներ կան, որտեղ ամեն օր կարող եք տեսնել մեծ կենդանիների : Նրանք  սովորաբար գալիս են քաղաք` ուտելիք հայթայթելու: Հարավային Աֆրիկայի Քեյփ Թաուն քաղաքում կապիկները քաղաք են  գալիս , երբ սոված են: Նրանք մտնում են այգիները և մրգեր ուտում: Մտնում են նաև տները և ուտելիք վերցնում խոհանոցից  ու  սառնարաններից: Կապիկները ուժեղ կենդանիներ են և կարող են վախեցնել մարդկանց:  Քաղաքը նույնպես կարող է կապիկների համար վտանգավոր լինել: Երբեմն մեքենաներն ու ավտոբուսները պատահարների ժամանակ սպանում են կապիկներին: Մարդկային սնունդը շատ վատ է կապիկների ատամների համար, որովհետև շատ շաքար է պարունակում: Հիմա  կապիկների մոնիտորներ կան Քեյփ Թաունում: Նրանց աշխատանքն է  կապիկներին գտնել քաղաքում և վերադարձնել  բնությանը:
Գերմանիայի Բեռլին քաղաքում երբեմն հայտնվում են խոզեր և կեր  են փնտրում: Նրանք  այգիներում և զբոսայգիներում ծաղիկներ և տնկիներ են ուտում, երբեմն նաև`բանջարեղեն: Զբոսնում են փողոցներում և հաճախ պատճառ  դառնում ավտովթարների: Լինում են  մարդիկ, որ  սիրում են խոզերին և նրանց  կեր ու   ջուր են տալիս, որոշները չեն սիրում  և դիմում  են  իշխանությանն ու  ոստիկանությանը` դադարեցնելու նրանց քաղաք մտնելը:
Ռուսաստանում և Մոսկվայում կա 35.000 վայրի շուն: Շները ապրում են այգիներում, տներում, շուկաներում և երկաթուղային կայարաններում: Որոշ շներ ապրում են խմբերով, իսկ մյուսները ապրում են մենակ: Մոսկվայում շատերն են սիրում շներին, խնամում են, նրանց  կեր ու ջուր են տալիս: Շատերը իրենց այգիներում պատրաստում են տնակներ շների համար: Դա օգնում է շներին, երբ Մոսկվայում ջերմաստիճանը -10 c է,  առատ ձյուն է ու սառույց:

Կենդանիներ շատ են ապրում քաղաքում: Ամեն օր կարող ես հանդիպել   թռչունների, միջատների, մկների և սկյուռների: Բայց երբեմն վտագավոր է,  երբ մեծ կենդանիները մտնում  են քաղաք` կեր գտնելու: Մեզ անհրաժեշտ են լավ գաղափարներ, որպեսզի դադարեցնենք մեծ կենդանիների մուտքը  քաղաք՝ առանց նրանց վնասելու:

Անգլերենից  թարգմանությունը` Քոլեջի թարգմանիչ-գործավարների խմբի:

Աղբյուրը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s