Գործարարն ու ձկնորսը

Օրերից մի օր մի գործարար կանգնած մի գյուղակի կառանացցի վրա նայում է, թե ինչպես մի ձկնորս, իր փոքրիկ նավակում նստած, բռնում է մի մեծ թյունոս (ձուկ) : Գործարարը շնորհավորում է ձկնորսին հաջող որսի համար և հարցնում, թե որքան ժամանակում  է  նման ձուկ որսում:
— Ամենաշատը մի քանի ժամում, – պատասխանում է ձկնորսը:
— Իսկ ինչու՞ ավելի երկար ժամանակ ծովում չմնացիր, որ ավելի շատ ձուկ որսայիր:
— Մեկ ձուկը բավական է, որ հոգամ  իմ ընտանիքի  վաղվա օրը, – պատասխանում է ձկնորսը:
— Իսկ ինչպե՞ս ես անցկացնում օրվա մնացած ժամանակը, – չի դադարում իր հարցուփորձը գործարարը:
— Քնում եմ մինչև ճաշ, այնուհետև մի երկու ժամ ձուկ եմ որսում, հետո խաղում եմ երեխաներիս հետ: Այդ ամենից հետո կնոջս հետ մեզ համար ետճաշյա հանգիստ ենք կազմակերպում, գնում եմ գյուղում զբոսնելու, իսկ երեկոյան ընկերներիս հետ գինի եմ խմում և կիթառ նվագում: Ինչպես տեսնում ես`  վայելում եմ կյանքս, – բացատրում է ձկնորսը:
— Ես Հարվարդի համալսարանի շրջանավարտ եմ, – ասում է գործարարը,- ես կօգնեմ քեզ, դու ամեն ինչ սխալ ես անում. դու պետք է ամբողջ օրը ձուկ որսաս ու գնես ավելի մեծ նավակ:
— Հետո՞, – հարցնում է ձկնորսը:
— Հետո դու կկարողանաս ավելի շատ ձուկ որսալ և ձեռք կբերես մի քանի նավակ, նույնիսկ՝ նավ, և մի գեղեցիկ օր գուցե նավատորմ ունենաս:
— Հետո՞:
—Հետո դու այլևս չես վաճառի ձուկդ միջնորդին,  ինքդ կհանձնես գործարան և եկամուտդ ավելացնելով՝ կբացես սեփական գործարանդ:
— Իսկ հետո՞:
— Հետո դու կհեռանաս այս խուլ գյուղից և կտեղափոխվես մի մեծ քաղաք և, միգուցե, մի օր դու կբացես մեշ  գրասենյակ և կլինես դրա տնօրենը:
— Ի՞սկ որքան ժամանակ է անհրաժեշտ դրա համար:
— 15-20 տարի:
— Իսկ ի՞նչ կլինի հետո:
— Իսկ հետո,- ծիծաղելով պատասխանում է գործարարը,- կլինի ամենահաճելին. դու կկարողանաս վաճառել քո ընկերությունը մի քանի միլիոնով և հարստանալ:
— Իսկ հետո՞:
— Հետո դու կարող ես թողնել աշխատանքդ, տեղափոխվել մի փոքրիկ գյուղ, քնել մինչև ճաշ, այնուհետև մի երկու ժամ ձուկ որսալ, հետո խաղալ երեխաներիդ հետ, այդ ամենից հետո կնոջդ հետ ետճաշյա հանգիստ կկազմակերպես, կգնաս գյուղ՝ զբոսնելու, իսկ երեկոյան ընկերներիդ հետ գինի կխմես և կիթառ կնվագես…
—Ես հիմա էլ եմ դա անում, -պատասխանում է ձկնորսը:

Առակը թարգմանեց Քոլեջի  1-ին կուրսի սովորող Մարինա Հակոբյանը:
Աղբյուրը

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s