Տուվալուում սպասվում է երկրաշարժ

Հարավային Խաղաղ օվկիանոսի կղզիների մի խումբ անհետացման վտանգի տակ է: Տուվալուն շուտով կդառնա առաջին անբնակ երկիրը, քանի որ կլիմայի փոփոխման հետ  բարձրանում է ծովի մակարդակը:
Տուվալուն իր հարևան Ֆիջիից 1050 կիլոմետր դեպի հյուսիս է գտնվում: Չնայած նրա անունը թարգմանաբար «Ութ կղզիներ» է նշանակում, բայց այն ընդգրկում է ինը կղզի: Այս երկիրը փոքրությամբ  չորրորդն  է աշխարհում Մոնակոյից, Վատիկանից և Նաուռույից հետո: Ամեն ամառ Տուվալուն ենթարկվում է մրրիկների և փոթորիկների հարվածներին : Այս փոթորիկները վերջերս ավելի հաճախակի են դարձել և սկսել են սպառնալ մարդկանց կյանքին ու ավերել շենքերն ու տները, ոչնչացնել կղզու շրջակայքում  ապրող  ծովի ձկներին: Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև ձկները սննդի կարևոր աղբյուր են մարդկանց համար: Ծովի մակարդակի բարձրացումը, որը գլոբալ տաքացման հետևանք է, աղի է դարձնում նաև  ստորերկրյա ջրերը: Ծովի ջուրը միակ քաղցրահամ ջրի աղբյուրն է մարդկանց և կենդանիների համար: Իհարկե, Տուվալուի ջերմոցային գազերի արտանետումները  քիչ են, որովհետև այն փոքր երկիր է, չնայած  Տուվալուի կառավարությունը  սկսել է ջերմոցային գազերի նվազեցման   նոր նախագիծ: Բայց դա չի փոխի  իրավիճակը, և ի վերջո տուվալուցիները ստիպված կլինեն լքել իրենց կղզիները:
Նոր Զելանդիան համաձայնել է ամեն տարի ընդունել  75 ներգաղթյալ, բայց Տուվալուում այս պահին ապրում է 9000 մարդ: 2001թ. Ավստրալիայի կառավարությանը խնդրեցին ընդունել Տուվալուից գաղթածներին, որը մերժվեց:
Ի վերջո ու՞ր է գնալու Տուվալուի բնակչությունը:

Անգլերենից  թարգմանությունը` Քոլեջի թարգմանիչ-գործավարների խմբի:

Աղբյուր

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s