Երկու առակ

                           Իսկ հետո՞

Ունայնությունը գալիս է մի իմաստունի մոտ և ասում.
-Արի ընկերանանք, և քեզ համար կանեմ, ինչ ուզես:
-Եվ ի՞նչ կանես դու ինձ համար,- անհամբերությամբ հարցնում է իմաստունը:
-Կօգնեմ` դառնաս գիտությունների թեկնածու:
-Իսկ հետո՞:
-Հետո` բժիշկ:
-Ասենք թե, հետո՞:
-Հետո  կդառնաս պրոֆեսոր, ակադեմիկոս, ու բոլորը կսկսեն քեզ հարգել և մեծարել:
-Իսկ հետո՞:
-Դե, հետո կծերանաս:
-Հետո ինչ, իմ փառքը կապրի ինձանից հետո ընդամենը տասը տարի, հարյուր տարի հետո ոչ մեկը անունս չի էլ հիշի, իսկ հազա՞ր տարուց, իսկ միլիո՞ն տարուց: Ուրիշ էլ ի՞նչ կտաս ինձ:
Ունայնությունը նայում է իմաստունին և հոգոց հանելով գնում է փնտրելու մեկին, ով, չմտածելով այս ամենի մասին, կընկերանա իր հետ:
Թարգմանությունը`  Մարիամ Գալստյանի, Քոլեջ , 1-ին կուրս

                                      Երկու հրեշտակ
Երկու հրեշտակ կային, մեկը միշտ հանգստանում էր ամպերում, իսկ մյուսն անդադար երկրից թռչում էր Աստծու մոտ:
Մի անգամ հանգստացող հրեշտակը հարցնում է աշխատող հրեշտակին.
-Ինչու՞ ես դու այդքան շատ երկրից գալիս Աստծու մոտ:
-Ես  Աստծուն բերում եմ աղոթքներ, որոնք սկսվում են «ՕԳՆԻՐ, ԱՍՏՎԱԾ….» տողերով: Իսկ դու ինչու՞ ես միշտ հանգստանում :
-Ես բերում եմ աղոթքներ «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ԱՍՏՎԱԾ…» տողերով,- պատասխանում է հանգստացող հրեշտակը:
Թարգմանությունը` Անի Տեր-Ղազարյանի, Քոլեջ, 1-ին կուրս

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s