Գայլերի ոհմակն ու երեք որսորդները

Առակ ընկերասիրության մասին

Գայլերի ոհմակում Ծեր Առաջնորդը որոշում է իրեն հետևորդ գտնել:Նա մոտենում է ամենաուժեղ ու ամենահամարձակ գայլին և ասում.
– Ես ծերանում եմ, այդ իսկ պատճառով նշանակում եմ քեզ ոհմակի Նոր Առաջնորդ: Բայց դու պետք է ապացուցես, որ արժանի ես դրան:  Վերցրու լավագույն գայլերին քեզ հետ և գնա որսի ու սնունդ հայթայթիր ողջ ոհմակի համար:
– Լավ,- ասաց գայլը և վեց գայլերի հետ գնաց որսի:
Մի ամբողջ օր նրանք չկային : Եվ երբ եկավ գիշերը, առաջնորդը տեսավ յոթ գայլերին՝ հպարտ իրենց կերը բերելիս: Բոլորը ողջ էին և անվնաս:
– Պատմի´ր ինձ` ինչպես  եղավ  ամենը, – խնդրեց Հին Առաջնորդը:
–  Օ~, դա հեշտ էր: Մենք փնտրում էինք ավարը, իսկ հետո տեսանք տասը որսորդի՝ որսից գալիս: Մենք հարձակվեցինք նրանց վրա, պատառ-պատառ  արեցինք,  իսկ որսը մեզ վերցրինք:
– Կեցցե՛ս, վաղը նորից կգնաս:
Հաջորդ օրը վեց գայլերն ու Նոր Առաջնորդը նորից գնացին որսի:
Նրանք չերևացին ո´չ երեկոյան, ո´չ գիշերը, ո´չ էլ նույնիսկ հաջորդ առավոտյան: Եվ ահա ցերեկը հորիզոնում երևաց մի ուժասպառ գայլ:  Նոր Առաջնորդն էր՝ ամբողջությամբ արյան մեջ կորած,  գզգզված մորթիով, կաղ և հազիվ ողջ մնացած:
– Ի՞նչ է պատահել,- հարցրեց Ծեր Առաջնորդը:
– Մենք գնացել էինք անտառի խորքը և երկար ավար էինք փնտրում, հանկարծ տեսանք երեք որսորդի՝ որսի գնալիս: Մենք հարձակվեցինք նրանց վրա, բայց նրանք մեզնից ուժեղ դուրս եկան: Նրանք սպանեցին իմ բոլոր մարտիկներին, իսկ ես հազիվ փրկվեցի:
– Բայց  ինչպե՞ս,- զարմացավ Ծեր Առաջնորդը,- երեկ դուք հեշտությամբ հաղթեցիք տասը որսորդի, իսկ այսօր չկարողացաք երեքին հաղթել:
– Այո,  բայց երեկ  ընդամենը  խումբ էր՝ տասը որսորդից կազմված, իսկ այսօր նրանք երեք լավագույն ընկերներ էին:

Առակը թարգմանեց  2-րդ կուրսի սովորող Պայծառ Հարությունյանը:
Աղբյուրը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s