Գործնական միջոցառումների կազմակերպման առանձնահատկությունները

  Խորհրդակցություններ

Ղեկավարի ամենօրյա գործունեության մեջ առանձնահատուկ տեղ ունեն այսպես կոչված «պրոտոկոլային» միջոցառումները, մասնավորապես խորհրդակցությունները:
«Պրոտոկոլը» ֆրանսերեն բառ է, որը նշանակում է բոլորի կողմից ընդունված կանոնների ամբողջություն: Այդ թվում նաև արարողակարգային բնույթի, որոնց սովորաբար հետևում են պաշտոնական շփումների ընթացում:
Խորհրդակցությունը ղեկավարի գործնական հանդիպումն է կազմակերպության երկու և ավելի աշխատակիցների հետ: Այսպիսով, խորհրդակցությունը միակողմանի միջոցառում է: Երկկողմանի միջոցառման առավել բնորոշ օրինակ են հանդիսանում բանակցությունները:
Երեք և ավելի կողմերի բանակցություններն արդեն համարվում են բազմակողմ:

 Խորհրդակցության նպատակը տեղեկատվության փոխանակումն է նախօրոք որոշված օրակարգով:
Սովորաբար տեղեկատվության փոխանակությունն ամփոփվում է մեկ կամ մի քանի վարչական որոշումների ընդունմամբ, որոնց մասին հայտարարվում է խորհրդակցության ավարտին: Ինչպես ցույց է տալիս փորձը, խորհրդակցության խնդիրները, ինչպես նաև միջոցառման առանձնահատկությունները կարող են տարբեր լինել՝ կախված այն բանից, թե ինչպիսին են դրանք. կանոնավոր, պարբերական խորհրդակցություննե՞ր, թե՞ արտահերթ, իրադրային:

      Խորհրդակցությունների տեսակները

Կանոնավոր խորհրդակցություններ (պլանային)

  • Կազմակերպական
  • Համակարգող
  • Ամփոփիչ
    Իրադրային (արտահերթ)
  • Անակնկալ ծագող հարցերի շուրջ
  • Անհետաձգելի հարցերի շուրջ
  • Կազմակերպությանն առնչվող այլ հատուկ հարցերի շուրջ։

Կանոնավոր խորհրդակցությունները կազմակերպվում են որոշակի ժամանակահատվածի կամ որոշակի նախագծի աշխատանքները կանոնակարգելու նպատակով, (ամենօրյա, ամենշաբաթյա խորհրդակցություններ, կոնկրետ նախագծի իրագործման խորհրդակցություն):
Համակարգող խորհրդակցությունները միջանկյալ խորհրդակցություններ են, որոնք սովորաբար կազմակերպվում են աշխատանքի ընթացքում: Խորհրդակցության յուրաքանչյուր հարցի քննարկումից հետո ընդունվում է որոշում, հետո անցնում են հաջորդ հարցին:
Կանոնավոր խորհրդակցությունների անցկացման ժամանակը և տևողությունը կայուն և անփոփոխ են:
Կանոնավոր խորհրդակցությունների ժամանակ գործավարը (ղեկավարի քարտուղարը) պատասխանատու է խորհրդակցության ընթացքի արձանագրման և վարչական որոշումների նախագծերի պատրաստման համար:
Արտահերթ խորհրդակցությունները կազմակերպվում են ըստ անհրաժեշտության՝ ծանրակշիռ պատճառների առկայության դեպքում: Նման անհրաժեշտություն կարող են լինել սովորական պայմանների հանկարծակի փոփոխությունը, ինչպես նաև ոչ սովորական, անհետաձգելի խնդիրների ծագումը:

Աղբյուր՝ Михайлов Ю.М.»Секретарь руководителя. Универсальный справочник»  («Альфа-Пресс», 2010)

Շարունակելի
Թարգմանությունը՝ թարգմանիչ գործավարների խմբի, խորհրդատու՝ Գայանե Թերզյան:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s