Երկու առակ ընկերասիրության մասին

Երկու ընկեր անապատում

Երկու ընկեր գնում էին անապատով: Նրանք վիճեցին, և նրանցից մեկը ապտակեց մյուսին: Վերջինս ցավ զգաց, բայց ոչինչ չասելով՝ գրեց ավազին. «Այսօր ամենալավ ընկերս  ապտակեց ինձ»:
Նրանք շարունակեցին ճանապարհը և գտան մի օազիս, որտեղ ցանկացան լողանալ: Ապտակ ստացածը քիչ էր մնում խեղդվեր, բայց ընկերը փրկեց նրան: Երբ ուշքի եկավ,  քարին գրեց. «Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»:
Ընկերը, ով ապտակել էր և ընկերոջ կյանքն էր փրկել, հարցրեց մյուսին.
-Երբ ես քեզ նեղացրի, դու դա գրեցիր ավազին, իսկ հիմա գրում ես քարին, ինչու՞:
Ընկերը պատասխանեց.
-Երբ որևէ մեկը մեզ նեղացնում է, մենք պետք է դա ավազին գրենք, որպեսզի քամիները կարողանան մաքրել, բայց երբ ինչ-որ լավ բան ենք անում,  պետք է փորագրենք քարին, որպեսզի ոչ մի քամի այն չսրբի:
Սովորիր վիրավորանքները գրել ավազին, իսկ ուրախությունները փորագրիր քարին:
Աղբյուրը

Այգեպանն ու նամակը

Մի օր մեկուսացված կալվածքում  աշխատող այգեպանը  նամակ է ստանում  ընկերոջից. Նրանք վաղուց չեն հանդիպել, և ահա ընկերը  լուր է  ուղարկում: Ուղերձը հաղթահարել է սարեր, գետեր, շատ ամիսներ` անձրևների ու տոթի միջով և  հասել է  հասցեատիրոջը: Այգեպանը, երբ ստանում է, չափազանց ուրախանում է: Նամակ կարճ էր, ու այնտեղ ասվում  էր. «Ես պարտեզում ջրում եմ ծաղիկները»: Այգեպանը ընկնում է սարսափելի հուզմունքի մեջ: Օրերով թափառում է այգում, ինչպես  կույր. չի կարողանում  մտածել ոչ մի աշխատանքի մասին և ընդհանրապես ոչ մի բանի մասին,  բացի նամակից: Նա մտածում է միայն արժանի պատասխանի մասին: Ցանկանում է պատմել շատ բաներ, ինչպես նաև հարցուփորձ անել:  Հասցնել գլխավորն  ու  չմոռանալ   կարևոր մանրուքները , փոխանցել  իր ներկա կյանքի բույրերն ու ընկերոջ ուղերձի հետ կապված ուրախությունը:  Մի քանի շաբաթ այգեպանը նամակ է գրում: Վերջապես այն պատրաստ է: Այնտեղ գրված է. «Ես էլ եմ ջրում  ծաղիկներ»: Այգեպանը նամակը  ուղարկում է  երկար ճամփորդության եւ գոհ  վերադառնում  իր առօրյա գործերին:
Աղբյուրը
Թարգմանությունը` Քոլեջի թարգմանիչների խմբի:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s