Արցախյան առած-ասացվածքներ

Վախե էն կյետան, վըեր վըեչ վշշամ ա, վըեչ թըշշամ է:
Վախեցիր այն գետից, որը ոչ վշշում է, ոչ էլ՝ թշշում:

Ախպերը ախպորը մեռնելը օզիլ չի, ամմա փիս ապրելը կոզի:
Եղբայրը եղբոր մեռնելը չի ուզենա, բայց վատ ապրելը կուզենա:
Էն վաղ ար, վըեր էշը կաղ ար:
Վաղ էր, որ էշը կաղ էր:
Ծյունին տակեն յեխտը կյարունքը պեց կըինի:
Ձյան տակի կեղտը գարնանը կերևա:
Վըեննըտ յորղանըտ ըգյորա մեկնե:
Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր:
Կյառնը կյուլին պահ չըն տալ:
Գառը գայլին պահ չեն տալիս:
Ուրուշու ծին եր ինողը ճելլի վըեր կըկյա:
Ուրիշի ձին նստողը շուտ կիջնի:
Շանը քըշտավը առանց մըհակ քինիլ չըն:
Շան մոտով առանց մահակ չեն անցնի:
Քուռանա էն աշկը, վըեր առաջ ուրան չի տըեսնալ:
Կուրանա էն աչքը, որ առաջ իրեն չի տեսնում:
Միչև խելունքը մտածե, պելը կետը անց կըկենա:
Մինչ խելոքը կմտածի, գիժը գետը կանցնի:
Շոնը շանը վըեննը կոխել չի:
Շունը շան ոտը չի տրորի:
Կըռվումը չամենչ չըն պըժենում:
Կռվի մեջ չամիչ չեն բաժանում:
Լյավ արտեն մաչին էլ կածուկ կըինի:
Լավ արտի մեջ էլ փուշ կլինի:
Հիշքան սարը պեցուր ինի, կըլխեն ծունը շատ կըինի:
Ինչքան սարը բարձր է, կատարի ձյունը շատ է:
Թա չոր ծառը կընանչի, անխրատն էլ կհըմանչի:
Եթե չոր ծառը կանաչի, անխրատն էլ կամաչի:
Լյավ ծաղկեն յրան մըղրաճանջ շատ կըինի:
Լավ ծաղկի վրա մեղու շատ կլինի:
Կընգանը քանդած տոնը աստված էլ չի կարել շինի:
Կնոջ քանդած տունը Աստված էլ չի կարող շինել:
Փուլը մարթին տանում ա երգինքը, մնել ընդըղան վըեր քցում:
Փողը մարդուն երկինք է հանում, մեկ էլ այնտեղից ցած գցում:
Կործեն շատը խրեգյ խոսողը կանե:
Քիչ խոսողը շատ գործ կանի:
Մարթ ուրան կծոն լյավ ա օտում, քան ուրիշի մեղրը:
Մարդ իրա կծուն ավելի լավ է ուտում, քան ուրիշի մեղրը:
Ըրբան ճըռռալին տըեղ, ըրբաչին ա ճըռռում:
Սայլը ճռռալու փոխարեն, սայլվորն է ճռռում:
Յըմուշին լյավը աղվեսն ա օտում:
Սեխի լավը աղվեսն է ուտում:
Փըշըկատարը մինչև կեսօր տուզնը կըմնա:
Արհեստավորը մինչև կեսօր սոված կմնա:
Հացետ մինը կըեր, մինը՝ մատաղ ըրա:
Մի հացը կեր, մյուսը մատաղ արա:
Սև չամենչը խանեն ջուբումը կըինի:
Սև չամիչը խանի գրպանում կլինի:

Շարունակելի…
Քոլեջի Հիմնական 1-ին կուրսի սովորողներ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s