Խորհրդակցության նախապատրաստում

                                      Պլանային խորհրդակցություն

Պետք է նախ և առաջ որոշել խորհրդակցության

  • նպատակը
  • թեման կամ օրակարգը
  • օրը և ժամը
  • ժամակարգը
  • տեղը
  • մասնակիցների կազմը
  • խորհրդակցության արդյունավետության համար սկզբունքային նշանակություն ունի նպատակի և օրակարգի ճիշտ ընտրությունն ու ձևակերպումը։

Խորհրդակցության նպատակը


Կարևոր է, որ նպատակը հստակ սահմանվի և ձևակերպվի։ Ամենշաբաթյա խորհրդակցության համար նպատակ կարող է լինել, օրինակ՝ առաջիկա շաբաթվա անելիքների որոշումը կամ նոր նախագծի ընթացքի քննարկումը։
Եթե խորհրդակցության նպատակը, որպես կանոն, որոշում է կազմակերպության ղեկավարը, ապա օրակարգը ղեկավարն ու գործավարը միասին են կազմում։

 Խորհրդակցության օրակարգը

Խորհրդակցության օրակարգը կազմելիս պետք է.

  • որոշել այն հարցերի ցանկը, որոնք կարելի է ներառել օրակարգում. մեկ խորհրդակցության օրակարգում կարելի է ընդգրկել առավելագույնը 10 հարց,
  • նախնական օրակարգը ուղարկել հիմնական մասնակիցներին՝ խնդրելով համաձայնություն տալ, անհրաժեշտության դեպքում ավելացնել իրենց կարծի-քով անհրաժեշտ և հրատապ որևէ հարց,
  • մասնակիցների պատասխանների հիման վրա կազմել օրակարգի նախնական տարբերակը և քննարկել ղեկավարի հետ,
  • օրակարգի հարցերը դասավորել կարևորից՝ երկրորդական սկզբունքով,
  • ցանկալի է, որ օրակարգի հարցերը տրամաբանորեն փոխկապակցված լինեն, դա հնարավորություն կտա ժամանակ խնայել, ինչպես նաև այս կամ այն խնդիրը ուսումնասիրել տարբեր տեսանկյուններից,
  • հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ցանկացած խորհրդակցության կամ ժողովի արդյունավետությունը ժամանակի հետ աստիճանաբար նվազում է, այսինքն՝ վերջում պետք է դնել այնպիսի հարցեր, որոնք լուրջ կենտրոնացում և քննարկում չեն պահանջում։

 Խորհրդակցության կազմակերպական-տեխնիկական և տեղեկատվական ապահովումը

Օրակարգը կազմելիս պետք է մտածել նաև խորհրդակցության կազմակերպական-տեխնիկական և տեղեկատվական ապահովման մասին, այդ թվում.

  • խորհրդակցությունների սենյակի կամ դահլիճի կահավորումը (համապատասխան քանակի աթոռներ, սեղաններ և այլն),
  • տեխնիկական ապահովումը (համակարգիչ, ցուցադրող սարք, բարձրախոս),
  • խորհրդակցության ժամանակ հրապարակվող տեղեկատվության գաղտնիության ապահովում,
  • մասնակիցներին ժամանակին տեղեկացումը,
  • ժամակարգը (ռեգլամենտ)։

Ահա խորհրդակցության նախապատրաստման պլանի մի կաղապար, որը կարող է օգնել յուրաքանչյուրին՝ ավելի արդյունավետ կազմակերպել այն։

                        ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԼԱՆ

1.Խորհրդակցության նպատակը…………………………………..

  1. Խորհրդակցության օրը …………………, ժամը ………………….
  2. Խորհրդակցության օրակարգը և ժամակարգը

1-ին  հարց՝ ………………………………………..զեկուցող……………………….տևողությունը…………

2-րդ հարց՝ …………………………………………զեկուցող……………………….տևողությունը…………

3-րդ հարց՝ …………………………………………զեկուցող……………………….տևողությունը…………

3.1. Ընդհանուր ժամանակը (նախատեսվող տևողությունը) ………………………….

3.2. Ընդմիջումները ………………………………………………………….

  1. Խորհրդակցության անցկացման տեղը ……………………………………………………….
  2. Մասնակիցները

5.1. Կազմակերպության անդամները/աշխատակիցները ……………………………………..

5.2. Այլ մասնակիցներ……………………………………………………………………………………….

  1. Խորհրդակցությունը վարողը ………………………………………………………………..
  2. Խորհրդակցության կազմակերպատեխնիկական և տեղեկատվական ապահովումը

8.1. Իսկույն կատարել ……………………………………………………………….

8.2.Հանձնարարել ……………………………………………………………….

8.3.Կապ հաստատել (զանգահարել, գրել…) ……………………………………………………………….

8.4. Տեղեկացնել ……………………………………………………………….

8.5. Զեկուցել ……………………………………………………………….

8.6. Այլ ………………………………………………………………………..

Ղեկավարի գործավար/քաղտուղար  ………………………………………………………………………………….

Թարգմանությունը՝ թարգմանիչ գործավարների խմբի
Աղբյուր՝ Михайлов Ю.М.»Секретарь руководителя. Универсальный справочник»  («Альфа-Пресс», 2010)
Սկիզբ

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s