Արցախյան առած-ասացվածքներ

Սկիզբը
Կաղնուն տակը վըեր քանդիս, կաղենը շտղա՞ կըինի:
Կաղնու տակը, որ քանդես կաղին որտեղի՞ց կլինի:
Հանց սոտ ասե, վըեր ղորթը կոխկեն պըպըզի:
Այնպիսի սուտ ասա, որ ճիշտը կողքին պպզի :
Առանց խոխա տոնը տերտակ կըինի:
Առանց երեխայի տունը դատարկ կլինի:
Ըստըծու պահած կյառնը կյուլը օտել չի
Աստծու պահած գառը գայլը չի ուտի:
Վարթը սիրողը փոշն էլ կսիրի:
Վարդ սիրողը փուշն էլ կսիրի:
Մին ծերքավ երկու ծմերուկ չըն փըռնել:
Մի ձեռքով երկու ձմերուկ չեն բռնի:
Թայդի ըղնողը տղա չի պիրիլ:
Շտապողը տղա չի ունենա:
Հըրսընքանը ետը նըղարա չըն թխում:
Հարսանիքից հետո դհոլ չեն խփում:
Քամուն պերածը, քամեն կտանե:
Քամու բերածը քամին էլ կտանի:
Ճյուրը ըղնողը փըրփորան էլ կըփռնե:
Ջուրն ընկնողը փրփուրից էլ կբռնվի:
Էշը՝ վըեր էշ ա, մեհետա ցեխն ըղնում:
Էշը, որ էշ է, մի անգամ է ցեխն ընկնում:
Վըեսկեն ըխպըհարումն էլ պըծըպածի կանե:
Ոսկին աղբանոցում էլ կփայլի:
Աստուծ սարեն յեշում ա, ծյունը տընում:
Աստված սարին նայում է, ձյունը դնում:
Աչ ծերքավ տվողը, ծեխավ յոր կոնե:
Աջ ձեռքով տվողը ձախով կվերցնի:
Ցորեն հաց չոնիս, ցորեն լուզու էլ չոնի՞ս:
Ցորեն հաց չունես, ցորեն լեզու էլ չունե՞ս:
Էշը թըկելավ ճորե չի տըեռնալ:
Էշը ծեծելով ջորի չի դառնա:
Օխծը ուրան հալավը կփոխե, ամմա խասյաթը փոխել չի:
Օձն իր շապիկը կփոխի, բայց բնավորությունը չի փոխի:
Էշին քոռակը վերջում էշ ա տըեռնում:
Էշի քուռակը վերջում էշ է դառնում:
Նամարդ մարթին հացը օտվել չի:
Տմարդու  հացը չի ուտվի:
Ուրան աշկեն սութունը տըեսնում չի, ուրիշին՝ չոփն ա տեսնում
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի չոփն է տեսնում:
Յա ըսովի խոսքը, յա ըծովի վեղը:
Կամ ասովի խոսքը, կամ լցնովի հողը:
Խոսկը պիրանումըտ իփի, ետնան ասե:
Խոսքը բերանումդ եփի հետո ասա:
Բրատու ծառը կըլոխը կախ կըքցի:
Բերքատու ծառը գլուխը կկախի:
Թորքը ասումա. հային ետե խելքը իմը բիդար:
Թուրքն ասում է հայի հետին խելքը իմը լիներ:
Բոյիտ եշիմ ուրխանամ, խելքետ եշիմ՝ պըլանամ:
Բոյիդ նայեմ ուրախանամ, խելքիդ նայեմ խենթանամ:
Տոռնըտ քըլլած պահե, հըրևանեն կյող մեր փըռնել:
Դուռդ փակ պահի հարևանին գող մի համարի:
Ծուն կյուղանողը, ծի էլ կըկյուղանա:
Ձու գողացողը ձի էլ կգողանա:
Շըները քուլուլ կացեն, օզողեն բախտը պիրավ:
Շները կռվեցին ուզվորի բախտը բերեց:
Էրկու ղոչու կըլոխ մին ղըզղանում իփիլ չըն:
Երկու խոյի գլուխ մի կաթսայում չեն եփի:
Թըմբալին հետե ամեն օր գիրեգի ա:
Ծույլի համար ամեն օր կիրակի է:
Տու ինձ պահե բոխճիմաչի, ես քեզ պահիմ մարթամաչի (շորը):
Դու ինձ պահիր բողչայի մեջ, ես քեզ պահեմ մարդամիջում:
Սարերը ըրուտալին տեղ, քարերն ըն ըրոտում:
Սարերը որոտալու փոխարեն քարերն են որոտում:
Քյոհնա տըերմանը քամուն չըն տալ:
Հին դարմանը քամուն չեն տա:

Թարգմանությունը` Քոլեջի 1-ին կուրսի սովորող Մարինա Հակոբյանի:
Շարունակելի

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s