Վամպիրներ իսկապես գոյություն ունեն

Փոքր տարիքում ես հաճախ էի գնում կենդանաբանական այգի: Հիշում եմ, որ վախենում էի առյուծներից և ծիծաղում կապիկների վրա, բայց երբ հայրիկն առաջարկեց արձակուրդներին ընտանիքով գնալ Մալազիա, ես այդքան էլ չոգևորվեցի  այդ մտքից: Մենք տեսանք չինական շուկան, եղանք Հինդու քարանձավի տաճարում, հովանոցով շրջեցինք քաղաքի տեսարժան վայրերով, իսկ կենդանաբանական այգին մի փոքր ձանձրալի և մանկական թվաց: Նույնիսկ դրանից հետո էլ մենք որոշեցինք վերջին օրը դարձյալ Կուալա Լումպուրում անցկացնել: Ինչպես պլանավորել էինք,  որոշեցինք մի գեղեցիկ, լիցքաթափող զբոսանք կատարել կենդանաբանական այգու շրջակայքում:
Շուտ արթնանալուց,  ավտոբուս նստելուց, մոլորվելուց և վերջապես կենդանաբանական այգին գտնելուց հետո  ես արդեն զղջում էի, որ գնացել ենք այնտեղ: Ասեմ, որ  դա այն չէր, ինչին սպասում էի:
Հենց որ ներս մտանք, մենք տեսանք մի հսկա լիճ` լիքը  տարբեր թռչուններով՝ անգղեր այնքան մեծ, որքան ես, ֆլամինգոներ և փորահավեր: Ամենալավը փղի պարիսպն էր, որտեղից փղերն իրենց կնճիթները դուրս էին հանում և համարյա մեզ էին դիպչում: Այնտեղ կենգուրուներ և ջայլամներ կային, տարբեր կապիկներ, և մենք ունեինք ամենաքիչը կես ժամ, որպեսզի տեսնեինք վագրերին, որոնք մռնչում էին և հորանջում՝ ցուցադրելով իրենց սարսափեցնող ատամները: Այս ամենը շատ հետաքրքիր էր, բայց մենք այս կենդանիներին տեսնում ենք նաև համացանցով և հեռուստատեսությամբ: Իրական զարմանքն սկսվեց, երբ մենք մտանք պարիսպի դռնից ներս: Դեպի աջ վանդակին մոտենալով`մենք ակնկալում էինք, որ կտեսնենք թռչուններին, սակայն  ձախ կողմում՝ տախտակի վրա, տեսանք տեղեկացնող գրությունը` «թռչող աղվես» կոչվող հսկայական չղջիկների տեսակներ: Մենք ետ շրջվեցինք: Մեր հետևում՝ երեք մղոն այն կողմ, իմ՝  երբևէ տեսած ամենաահազդու արարածներն էին, և մենք նրանց վանդակում էինք: Աղվեսի չափ  հսկա չղջիկները կախված էին վերևից ներքև և քնած էին: Մենք կարդացել էինք, որ նրանք բուսակերներ են, բայց դրանց տեսնելուց հետո ես սկսեցի հավատալ վամպիրների բոլոր պատմություններին: Պատկերացնում էինք, որ եթե նրանք արթնանան, իրենց ատամները կխրեն մեր պարանոցների: Մենք, որքան հնարավոր է լուռ,  շրջվեցինք դեպի դուռը: Հետո ինչ- որ բան ընկավ, ինչ- որ մեկը բացեց իր հսկա թևերը…

Մենք փախանք:

Աղբյուրը՝ այստեղ:
Անգլերենից թարգմանեց քոլեջի գործավար — թարգմանիչների խումբը
Խորհրդատու՝  Անահիտ Մելքոնյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s