Լռությունը ոսկի է

Հնդկական առակ

Մի անգամ փադիշահի մոտ նոր քմահաճույք առաջացավ:
-Բիրբալ,-հրամայեց նա,-ցույց տուր ինձ մի մարդու, ով աշխարհում բոլորից խելացի է:
Բիրբալին ոչնչով չես զարմացնի. նա միանգամից պատասխանեց.
-Իհարկե, աշխարհի տիրակալ: Շատ շուտով կգտնեմ և կներկայացնեմ: Բայց դրա համար ինձ հարկավոր է 10000 ռուփի:Փադիշահի հրամանով Բիրբալին անմիջապես տվեցին փողով լի մի քաակ: Բիրբալը վերցրեց քսակը և ճանապարհվեց տուն: Գումարը թողեց և գնաց թափառելու փողոցներով: Քայլում-թափառում է, բայց գլխից դուրս չի գալիս միտքը, թե ինչպես գտնի ամենախելացի մարդուն: Իզուր չէ, որ մարդիկ ասում են. «Ով փնտրում է,  միշտ գտնում է»: Նա հանդիպեց մի հովվի  հենց նրա   տան  դարպասների  մոտ: Բիրբալը հարցրեց գյուղացուն՝  ով է նա և որտեղից է,նաև  իմացավ,  որ հովիվը շատ աղքատ է: Նա գյուղացուն ասաց.
-Լսիր, հարգելիս, ես ուզում եմ քեզ օգնել: Վաղը կգաս  ինձ մոտ  և  ամեն ինչ կանես  այնպես, ինչպես ես կասեմ, ու  կստանաս 100 ռուփի:
Ո՞ր գյուղացին կարող է հրաժարվել: Աղքատը ծնված օրվանից նման գումար չի տեսել:
— Դե լավ: Վաղը մենք միասին կգնանք փադիշահի պալատ, և երբ նա սկսի քեզ հարցեր տալ, դու կնայես, կլռես, չես ասի ոչ մի բառ:
-Լավ-լավ, ես ամեն ինչ այդպես կանեմ:
Հաջորդ օրը Բիրբալը հովվին բերեց պալատ և ասաց.
— Աշխարհի տիրակալ, ձեր հրամանը կատարված է, ձեր առջև կանգնած է աշխարհի ամենախելացի մարդը:
Փադիշահը կարգադրեց  «իմաստունին»  մոտենալ իրեն և սկսեց հարցեր տալ.
— Հարգելիս, որտեղի՞ց ես, ի՞նչ է քո  անունը, որտե՞ղ ես  ապրում, բոլորից շատ ի՞նչ գիտես:
Էլի շատ հարցեր տվեց փադիշահը, բայց հովիվը  լուռ էր. ախր նրան հարսանիքի ժամանակ, որպես փեսայի փոքր եղբոր, նախօրոք սովորեցրել էին՝  ինչը ինչպես անել: Փադիշահին այդ ամենը տարօրինակ թվաց, բայց նա շարունակում էր հարցեր տալ: Հովիվն առաջվա պես լուռ էր: Երբ Բիրբալը տեսավ, որ փադիշահը արդեն կորցնում է համբերությունը, ասաց.
— Աշխարհի տիրակալ, նրան շփոթեցրին ձեր հարցերը: Նա մտածում է. «Իսկ ի՞նչ կանի փադիշահը, երբ իմանա ինձնից այդ բոլորը»: Ինչպես ասվում է. «Ռաջան, յոգը, կրակը և ջուրը ունեն իրենց հատուկ սովորույթները, ավելի լավ է նրանցից հեռու մնալ»: Ահա թե ինչու է նա լռում,ինչպես  առակ է ասում. «Լռությունը ոսկի է»:
Բիրբալի խրատը փադիշահին դուր եկավ և նա հովվին բաց թողեց:
Աղբյուրը
Թարգմանեց  Մարինա Հակոբյանը, Քոլեջ, 1-ին կուրս

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s