Խորամանկն ու պարզասիրտը (հինավուրց առակ)

Մի քաղաքում ապրում էին երկու վաճառական: Նրանք ընկերություն էին անում: Մեկը խորամանկ էր, մյուսը՝ պարզասիրտ: Մի օր  վաճառականները որոշում են տեղափոխվել մեկ այլ վայր` առևտուր առնելու: Նրանք չեն հասցնում շատ  հեռանալ, երբ պարզասիրտը  գտնում է  փողի քսակ` մեջը`  հազար դինար: Իր գտածը նա ցույց է տալիս  ընկերոջը, որից հետո որոշում են  վերադառնալ: Մոտենալով քաղաքին` ընկերները սկսում  են  բաժանել գումարը: Պարզասիրտն ասում է խորամանկին.
-Կեսը ինձ, կեսը` քեզ:
Բայց խորամանկը հույս ունի, որ իրեն կհաջողվի ընկերոջից  վերցնել բոլոր դինարներն,  ու  պատասխանում է.
-Ինչու՞ մենք բաժանենք դրանք, եթե այդ գումարը կարող է  մեր համատեղ վաստակը լինել, և  մեզ կապող  ընկերությունն էլ հաստատուն կմնա: Թող հիմա ամեն մեկս վերցնենք  այնքան գումար, որքան  պետք է ծախսելու  համար, թեկուզ  հարյուրական դինար:
Նրանք այդպես էլ անում են, հետո  մնացած գումարը թաղում են  ծառի տակ ու  հեռանում: Բայց շուտով խորամանկը գաղտնի վերադառնում է, վերցնում ողջ գումարը և, տեղը հարթեցնելով, փախչում:
Որոշ ժամանակ անց պարզասիրտը դիմում է խորամանկին.
-Ինձ գումար է պետք: Արի գնանք մի քիչ վերցնենք այն գումարից, որը միասին թաղել ենք ծառի տակ:
Նրանք երկուսով գնում են ծառի մոտ,  որի տակ թաղել են  գումարը: Բայց, փորելով այդ տեղը, նրանք ոչինչ չեն գտնում: Այդ ժամանակ խորամանկը սկսում է հարվածել իր գլխին, կրծքին` բղավելով ու նախատելով  ընկերոջը.
-Երբեք չի կարելի վստահել ուրիշին: Պարզ է, որ դու ես վերցրել դինարները, որովհետև բացի ինձնից և քեզնից, դրանց մասին ոչ ոք չգիտեր:
Եվ նա գնում է  դատավորի մոտ բողոքով. «Իմ փողերը գողացել են»:
Դատավորը խորամանկից վկա է պահանջում,  իսկ նա առանց երկմտելու ասում է.
-Ես ունեմ վկա:
Դատավորը հարցնում է.
-Ո՞վ է քո վկան:
Խորամանկը պատասխանում է.
-Ծառը, հենց ինքն էլ  կարող է ցուցմունք տալ իմ օգտին:
Դատավորը զարմանում է՝ ինչպե՞ս կարող է ծառը վկա լինել, բայց, խորամանկին երաշխավորելով,  կարգադրում է հաջորդ առավոտյան գալ  հետագա բացատրությունների համար: Խորամանկը տուն գնալու թույլտվություն է վերցնում:  Տանը  հորը պատմելով պատահածի մասին՝ ասում է .
-Հայրիկ, այդ դինարները ես եմ վերցրել, և եթե դու օգնես ինձ, ես կշահեմ հայցը:
Հայրը նրան հարցնում է.
-Ի՞նչ պետք է անեմ ես:
Նա պատասխանում է.
-Ծառի մեջ մեծ փչակ կա: Եթե դու այս գիշեր մտնես այնտեղ և նստես փչակում, ոչ ոք չի նկատի: Ես վաղը դատավորի հետ կգամ այդտեղ, և նա կսկսի ծառին հարցեր տալ, դու կպատասխանես. «Իմ  արմատների տակ պահված դինարները  վերցրել է միամիտը»:
Հայրը նրան առարկում է.
-Տղաս, խելացի մարդը զգուշանում  է այն պաշտպանությունից, որը միայն վնաս է բերում, իսկ   խաբեության  մասին խոսք լինել չի կարող: Զգուշացիր, որ քո խորամանկությունը չվնասի քեզ:
Խորամանկն ասում է.
-Հայրիկ, մենք վախենալու ոչինչ չունենք:
Հայրը, ինչպես որդին էր ցանկացել, մտավ  փչակը: Հաջորդ օրը այդտեղ է գալիս դատավորը և սկսում  ծառին հարցեր տալ: Եվ հայրը փչակից բարբառում է. «Պարզամիտը իմ արմատների տակից  վերցրեց դինարները»:
Դա զարմացնում է  դատավորին, և նա ասում է.
-Այստեղ ինչ-որ բան այն չէ:
Մարդիկ բոլոր կողմերից ուսումնասիրում են  ծառը և հայտնաբերում փչակը: Դա  տեսնելով՝ դատավորը հրամայում է փչակը լցնել ծղոտով  և վառել: Ներսում գտնվող մարդը սկսում է  ծխից խեղդվել: Նա վշտալի ճչում է, իսկ հետո մահանում: Մահացածին դուրս  են բերում , խորամանկին դատավորի հրամանով ծեծում են, իսկ դինարները վերադարձնում են  պարզամիտին:
Թարգմանությունը` Քոլեջի  1-ին կուրսի թարգմանիչ սովորողների:
Աղբյուրը

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s