Մոնոկլը, պենսնեն, լոռնետը` անցած դարաշրջանի ուրվականներ

c0a707806d788652e2afe4b17e663516

Պարզապես աներևակայելի է, թե մարդն իր կյանքը հեշտացնելու համար ինչքան օգտակար բաներ է հորինել: Ակնոցը այդպիսի գյուտերից մեկն է; Ժամանակակից սերնդի համար անասելի օգտակար և պարզապես անհրաժեշտ այդ պիտույքը թույլ է տալիս մարդուն կարգավորել տեսողությունը` ուղղելով բնության սխալները. չէ որ նա էլ կատարյալ չէ:
Եթե հայացք նետենք անցյալին, հատկապես  19-րդ դարի առաջին կեսին, ապա ակնոցի ծագումը կարող է բավականին հետաքրքիր և գրավիչ թվալ: Իհարկե, այն հեռավոր ժամանակներում տեսողությունը  չէին կարգավորում  ժամանակակից ակնոցների օգնությամբ. այդ դարաշրջանի օպտիկայի աշխարհը, որը ցուցադրվում է տարբեր թանգարաններում, պատկերասրահներում, ցուցահանդեսներում և ռետրո-խանութներում,  զգալիորեն տարբերվում է այսօրվանից: 19-րդ դարում հայտնի էին այնպիսի օպտիկական պիտույքներ, ինչպիսիք էին մոնոկլը, պենսնեն, լոռնետը:
Լոռնետ
Լոռնետը 19-րդ դարի յուրաքանչյուր հայտնի արիստոկրատի անփոխարինելի ատրիբուտն է եղել: Այն ստեղծվել է դեռևս 1780 թվականին, բայց իր հանրաճանաչության գագաթնակետին է հասել միայն 19-րդ դարում: Լոռնետը իրար միացող հատուկ բռնատեղով կլոր ոսպնյակների զույգ է:
1911թվականին օպտիկա արտադրող գերմանական Rodenstock ընկերությունը ուներ  լոռնետի տարբեր մոդելների  մոտ 30  նմուշակազմ:
Լոռնետը ոչ միայն լավացնում էր տեսողությունը, այլ կրողին տալիս էր նրբինություն և որոշակի նրբաճաշակություն: Դրա համար էլ զարմանալի չէ, որ մեծ համբավ ունեցող  այդ պիտույքը գործածում էին գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: 19-րդ դարի լոռնետը ինչ-որ չափով համարվում էր նաև ոսկերչական իր, որովհետև հաճախ պատրաստվում էր փղոսկրից և զարդարվում թանկարժեք քարերով ու  մետաղներով; Այն գեղեցիկ, հաճելի զարդարանք էր կնոջ ձեռքին: 19-ր դարի տիկնանց միշտ «ուղեկցում էր» լոռնետը, մանավանդ թատրոն կամ օպերա հաճախելիս; Նրա օգնությամբ կինը կարողանում էր ընդգծել իր շարժումների նրբագեղությունը և կապը բարձր խավի հետ:
Հարկ է նշել, որ լոռնետի կիրառությունը աշխարհիկ հավաքույթներում իսկական արվեստ էր, իսկ 19-րդ դարի յուրաքանչյուր աղջիկ գիտեր լոռնետի գործածության  եղանակ, որի օգնությամբ  հնարավորություն ուներ երկրպագուին  նշան տալ: Շատ չանցած առօրյայում հայտնվեցին ծալովի նմուշօրինակներ` գեղեցիկ շղթաներով կամ ժապավեններով, որոնք տիկնայք կրեցին  մինչև 20-րդ դարի կեսերը: Նույնիսկ արևային և տեսողությունը շտկող ժամանակակից ակնոցների հայտնվելուց հետո էլ լոռնետները չկորցրին  իրենց  հանրաճանաչությունը և արժանի տեղ էին գրավում աշխարհիկ կյանքում` մնալով  որպես նորաոճ և արդիական պիտույք` մինչև  անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո:
Մոնոկլ
 Մինչ բարձր դասի տիկնայք զվարճանում էին լոռնետներով, 19-րդ դարի տղամարդիկ նախապատվությունը տալիս էին մոնոկլին: Այս օպտիկական պիտույքը ոչ մեծ կլոր ոսպնյակ է  շղթայիկով, որը  իր փոքրիկ չափի շնորհիվ գերազանց  նստում է ակնախոռոչում:
Եթե կինը մոնոկլ էր կրում, դա  հասարակության մոտ  զայրույթ էր առաջացնում և ընկալվում էր որպես մարտակոչ ընդդեմ հասարակության  պայմանականություններին: Իր համարձակությամբ հայտնի ժորժ Սանդը, մոնոկլը դնելով աչքին, այն ուղղում է տղամարդուն`դրանով շփոթեցնելով ու գայթակղելով նրան:
19-րդ դարում մոնոկլը համարվում էր շքեղություն և խոսում էր այն կրողի բարեկեցության և հասարակական  դիրքի մասին: Այդ պիտույքը պահվում էր ակնախոռոչում հատուկ միմիկայի շնորհիվ: Հարկ է նշել, որ մոնոկլ կրելը իսկական արվեստ էր, քանի որ այդ առարկան չունի ոչ մի բռնիչ ու բռնակ: Այդ պատճառով էլ, տուրք տալով նորաձևությանը,  տղամարդիկ ստիպված էին լինում զսպել իրենց հույզերն ու կաշկանդել միմիկան, որպեսզի հանկարծ մոնոկլը չընկնի:
20-րդ դարի սկզբներին մոնոկլը թեթևակի կորցրեց իր  էլիտարությունը ու դարձավ ինքնավստահ ու էլեգանտ տղամարդու ատրիբուտ: Մոնոկլը հայտնի էր ինչպես տեսողության խնդիր ունեցող մարդկանց , այնպես էլ բացարձակապես առողջ մարդկանց շրջանում:
Պենսնե
Պենսնե կրելը  19-րդ դարում  միայն հայտնի մարդկանց մենաշնորհն էր:: Պենսնեն գործնականում ժամանակակից ակնոցի «նախահայրն է», իրենից ներկայացնում էր երկու ոսպնյակ շրջանակով`  առանց բռնիչի և բռնակի, բայց քթարմատի վրա փոքր լծաղեղով:
19-րդ դարում այն պատրաստում էին կրիայի պատյանից, կաուչուկից և պողպատից: Օպտիկական այս պիտույքը ունի  հատուկ շղթայիկ կամ քորոց,  որոնց օգնությամբ պենսնեն ամրացնում են հագուստին կամ  այն պետք չլինելու դեպքում` թաքցնում: Այդ ակնոցը տիրոջը  դարձնում  է պերճաշուք և կարևոր, բոլոր մեծ մարդիկ իրենց պարտքն էին համարում պենսնե օգտագործել:
Հարկ է ընդգծել, որ դրանք հայտնի էին ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում, վերջիններիս համար թողարկում էին ավելի նուրբ նմուշներ:
Նման պահանջարկի հետ կապված`  պենսնեի նմուշակազմը բավականին բազմազան ու հարուստ էր:
Այդ  ակնոցի ընտրության հարցում անհրաժեշտ էր  հատուկ մանրազննություն. չէ՞ որ միայն ոսպնյակների ճիշտ ընտրության դեպքում կարելի էր «վաստակել» քթի խրոնիկ հիվանդություն: Այդ իսկ պատճառով սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել լծաղեղների ձևերին:

Թարգմանությունը` Կարինե Պետրոսյանի:
Աղբյուրը

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s