Փոփոխություններ, որոնք մեր կյանք են մտնում համակարգչի և համացանցի հետ միասին

13466083_1751218871785520_1403119869122899321_n

Դժվար է պատկերացնել ժամանակակից ընտանիք, որտեղ չգիտեն և չեն օգտվում համացանցից։ Էլեկտրոնային հարմարանքները, որոնք սարդոստայնի պես կապված են իրար, համարվում են մեր կյանքի անբաժանելի մասը։ Ոմանք դժգոհություն են արտահայտում փոփոխությունների համար, ոմանք էլ շատ գոհ են:
20-25 տարի առաջ մարդիկ չէին էլ պատկերացնում, թե ինչ արագությամբ տեխնիկան և էլեկտրոնիկան կարևոր տեղ կզբաղեցնեն ոչ միայն իրենց մասնագիտական գործունեության մեջ, այլ` առօրյայում։ Չնայած համացանցի հետ կապված տարաձայնություններին` չի կարելի չհամաձայնել, որ նորամուծությունները էականորեն ազդել են մարդկության պատմության վրա։ Եկեք փորձենք ամփոփել այդ փոփոխությունները։
Մարդու կենսագործունեության ոլորտները, որոնք ենթարկվել են փոփոխությունների.

Երեխաների հետ անցկացրած ժամանակը.  ավագ սերնդին մանկության ժամանակ դժվար էր դրսից տուն բերելը։ Տնից  այն կողմ էին բոլոր կարևոր իրադարձությունները։ Այսօրվա երեխաները փաստացի չեն վազվզում փողոցում, նրանց ուշադրությունը կենտրոնացած է նույնիսկ ոչ այնքան հեռուստացույցների էկրաններին, որքան պլանշետների, նոթբուքերի և բջջային հեռախոսների վրա:
Լուսանկարչություն. լուսանկարչի մոտ գնալը կամ պատահական անծանոթին խնդրելը իրեն նկարել սեփական տեսախցիկով, արդեն անցյալում է։ Այսօր «սելֆի» արտահայտությունը լսվում է փողոցներում, համացանցում, հեռուստացույցով։ Նկարել ինքդ քեզ, ավելի ճիշտ քո մարմնի մի մասը, ինքնուրույն՝ օգտագործելով  տեսախցիկը կամ հատուկ բռնիչը, սովորական գործ է։ Գործողությունները կատարվում են առաջին դեմքի կողմից, ով տվյալ պահին տվյալ վայրում է գտնվում։
Ճանապարհորդությունների ժամանակ.  լիցքավորիչը,  հավելյալ հիշողության քարտը կամ«սելֆիի» ձողը մոռանալն  այսօր ավելի սարսափելի են, քան արևայրուքի կամ մոծակների դեմ օգտագործվող քսուքները։  Առանց նման ժամանակակից առաջնային իրերի դիմանալը ստացվում է մեկ օրից ոչ ավել։ Սկսվում են ձանձրույթն ու տրամադրության անկման նոպաները։
Գնում/վաճառք. անպետք իրերից ազատվելու համար հայտարարություն տալը կամ հակառակը՝ շատ կարևոր իրեր ձեռք բերելը, հնարավոր է առանց տանից դուրս գալու։ Բավական է միայն ընտրել տվյալ կայքն ու սեղմել համապատասխան կոճակը։ Անհրաժեշտ հրահանգները կօգնեն լուծել խնդիրը նույնիսկ նորեկներին։ Ոչ միայն իրերն է հնարավոր պատվիրել համացանցում, այլ նաև մթերքը և պատրաստի սնունդը:

Օգնություն անսպասելի իրավիճակների դեպքում. մարդկանց հարմարավետության համար ծրագրավորողները պարզապես դուրս են գալիս իրենց կաշվից։ Նրանց կողմից ստեղծված ծրագրերը հնարավորություն են տալիս լուծել անսպասելի առաջացած խնդիրները։ Ընկերների կամ պատահական ծանոթների օգնությունը կհասնի, երբ նրանք լսեն (տեսնեն) ձեր նամակը:

Խոհարարություն. դուք ցանկանում եք որևէ անսովոր բան պատրաստել, բայց ձեր ձեռքի տակ չկա որևէ բաղադրատոմս։ Իհարկե, կա տարբերակ. հավաքել ծանոթ հեռախոսահամարը և այդ մասին խոսել մայրիկի կամ ընկերուհու հետ։ Բայց ամենակարող համացանցը ավելի շուտ օգնության կհասնի` իրականացնելու  ձեր ֆանտաստիկ միտքը։ Մանրամասնորեն  ներկայացված  բաղադրատոմսերով ու խորհուրդներով կայքը  մեր կյանքը վերածում է «սովորական հեքիաթի»:

Ընկերոջը կամ սիրելիին փնտրելը. ընկերական կապերը, հետաքրքիր ծանոթությունները, նույնիսկ սերը կարելի է գտնել համացանցի միջոցով։ Ինչպես ասում են «համացանցային կապերը՝ ձեզ օգնական»: Իհարկե, սրիկաներն ու կասկածելի մարդիկ այնտեղ էլ բավականին են։ Այսօր նրանք տեղափոխվել են վիրտուալ աշխարհ։ Բայց նրանք միշտ իրական կյանքում էլ են եղել։ Սակայն նրա անձի մասին ավելի շատ բան կարելի է իմանալ նախքան հանդիպելը։ Իսկ խանդի պատճառ կարող է հանդիսանալ երկրորդ կեսի անմեղ սիրախաղը Ֆեյսբուքով:

Ֆիլմերի և բազմասերիանոց սերիալների դիտումը. հիշու՞մ եք մոտավորապես տասը տարի առաջ ինչ ողբերգություն էր բաց թողնել սիրելի ֆիլմը կամ սերիալի հերթական սերիան։ Այսօր դա կարելի է անել ցանկացած պահի՝ տեղավորվելով համակարգչի կամ թվային հեռուստացույցի առջև։ Այդ հնարավորությունը հատկապես տպավորիչ է սերիալների սիրահարների համար։ Հիմա մի ողջ երեկո կարելի է դիտել ողջ ցիկլը։ Կարևորը` կարողանալ ժամանակին դադար տալ:

Ինտելեկտուալ գործունեությունը. տեղեկություններ, քիչ հայտնի փաստերի, անհասկանալի տերմինների և արտահայտությունների փնտրումը հեշտորեն կարելի է գտնել փնտրման կամ «Վիքիպեդիայի» շնորհիվ։ Նման քանակի տեղեկության և նրա հասանելիության մասին մեր ծնողները չէին էլ երազել:
Թարգմանությունը` Քոլեջի սովորող Գոհար Գաբրիելյանի:
Աղբյուրը

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s