Չարլի Մքդոնալ

hqdefault
Կարծում եք YouTube-ը կարող է ձեզ հայտնի՞դարձնել: Չարլի Մքդոնալի կյանքում այդպես էլ եղավ:

2007 թ. ապրիլին Չարլի Մքդոնալ անունով  տասնվեցամյա  մի պատանի քննությունների էր պատրաստվում: Եվ քանի որ քննություններին պատրաստվելն անասելի  ձանձրալի  է, նա միացրեց համակարգիչն ու սկսեց թափառել համացանցում: Շուտով գտավ YouTube անունով մի կայք. դիտեց  մի դեռահասի տեսանյութ, որը շատ նման էր իրեն: Դեռահասը նստելէր իր ննջարանում և  համակարգչի հետ խոսում էր  իր ձանձրույթի մասին:
– Ես դրանից լավը կնկահարանեմ,- մտածեց Չարլին:
Համակարգչի ու վեբ տեսախցիկի օգնությամբ ստեղծեց տեսանյութերի իր առաջին բլոգն ու տեղադրեց YouTube-ում` Charlies socoollike անունով:
YouTube-ը գործում է 2005 թվից և ներկայումս տեսանյութեր հրապարակող  աշխարհի ամենամեծ սոցիալական կայքն է,  ունի հարյուրավոր  օգտատերեր:
Քառասունութ ժամ շարունակ, ամեն րոպե YouTube-ում տեսանյութեր են տեղադրվում, և ավելի քան երեք միլիարդ տեսանյութ է դիտվում ամեն օր: Դրանցից շատերը տեսաբլոգներ են. տեսանյութեր, որտեղ մարդիկ տեսախցիկին պատմում են իրենց կյանքի կամ այն ամենի մասին, ինչը հետաքրքրում է իրենց: Այո, տեսաբլոգերությունն այսօր դեռահասների շրջանում ավելի մեծ տարածում է գտնում, քան հեռուստատեսությունը:

Մի քանի օր անց Չարլին հրապարակում է իր առաջին տեսանյութը և, տեսնելով, որ ունի  հարյուր հիսուն բաժանորդ, որոշում է էլի տեսանյութեր ստեղծել: Շուտով Մքդոնալը բավականին մեծ ճանաչում է ձեռք բերում, և մի քանի ամիս անց Օփրա Ուինֆրին ՝հայտնի ամերիկյան հեռուստահաղորդավարը, հաղորդման ժամանակ ցուցադրում է Չարլիի «Ինչպես լինել անգլիացի» տեսանյութը: Այդ տեսանյութում նա փողկապով և կոստյումով ցույց է տալիս, թե ինչպես պատրաստել մեկ գավաթ թեյ: Եվ դա անում է այնքա՜ն հումորով: Սա Չարլիի համբավը հասցնում է մինչև Միացյալ նահանգներ ու դառնում նրա ամենատարածված տեսանյութերից մեկը` մոտ 3 միլիոն դիտումով: 2008թ.-ի հունվարին քսանհինգ հազար հետևորդ հավաքելուց հետո նա հարստանում է: Իբրև շնորհակալություն` Չարլին մի տեսանյութ է  հրապարակում` Challenge Charlie անունով՝ կոչ անելով երկրպագուներին առաջարկել ծիծաղաշարժ կամ դժվարամատչելի բաներ՝ տեսանյութերում կրկնելու համար:
Դժվարամատչելի փորձությունների (այդպես է անգլերենից թարգմանվում challenge բառը) շարքում էին լոլիկի մածուկ խմելը, բոլոր շորերը միանգամից հագնելը, էլեկտրահարությունից այրվելը և ամբողջովին մանուշակագույն ներկվելը: Չարլին հասկանում է, որ իր հայտնի լինելը կարող է օգնել մարդկանց:  Տասնութամյակին Մքդոնալը, եթերում սափրելով գլուխը, հինգ հազար եվրո հավաքեց բարեգործական նպատակներով: 2010-ին նա գերազանցեց այդ արդյունքը՝ հավաքելով դրա քառակին՝ գործընկերոջ հետ ներկայացրած  համացանցային կենդանի շոուի ժամանակ: Քսանչորս ժամ շարունակ Չարլին կատարում էր հանդիսատեսի առաջարկած փորձությունները: Ողջ գումարը տրամադրվեց ՅՈւՆԻՍԵՖ-ին (ՄԱԿ-ի մանկական ֆոնդ):

Բայց դուք գիտեք, որ Չառլին նաև երգիչ է ու երգահան: Նրա ամենահայտնի տեսանյութերը հրապարակվել են իր իսկ երգերի ներքո և կիթառ նվագելով: Duet with Myself երգում նա օգտագործեց հատուկ էֆեկտներ`​ ինքն իր հետ զուգերգ կատարելու համար, որտեղ ասում էր, թե որքան ձանձրալի է ինքը: Այդ տեսանյութը ներկայումս դիտվել է 7 միլիոն անգամ: Չառլիի ամենալավ ընկերը Ալեքս Դեյը, նույնպես երգահան է և տեսաբլոգեր: Նրանք ծանոթացել են YouTube- ի միջոցով, երբ հասկացել են, որ երկուսն էլ  բրիտանացի Doctor Who-ի գիտաֆանտաստիկ բազմասերիանոց ֆիլմի երկրպագուն են: Նրանք որոշեցին միասին խումբ ստեղծել, բայց` ոչ սովորական:  Խումբը կոչվում էր Chameleon Circuit, և միայն երգում էին երգեր Doctor Who-ի մասին: Ներկայումս նրանք միասին թողարկած ունեն  երկու ալբոմ և ունեցել են մի քանի ելույթներ:
Չառլին ներկայումս Միացյալ Նահանգների ամենահայտնի բլոգերն է և ունի 1,5 միլիոն հետևորդ: Նա YouTube-ի շնորհիվ վաստակել է բավականին գումար և իր ընկեր Ալեքսի հետ տուն են գնել: Բայց որն է նրա հայտնիության գաղտնիքը:
-Ես միայն այնպիսի տեսանյութեր եմ պատրաստում, որոնք ինքս կցանկանայի դիտել,- ասում է  նա, – և  չեմ փորձում վաճառել ինչ-որ բան:
Եվ երբ հարցնում են, թե այսդ ամենը նրան ինչ համբավ է բերում, նա ասում է.
-Ես դեռ այն տղան եմ, ով նստում է իր սենյակում` խոսելով տեսախցիկի դիմաց, և դա ինձ համար է:
Հենց անկեղծության ու բարության համար է, որ այդքան սիրում են նրան: Եվ եթե հիշեք, թե ինչպիսին էր Չառլին 2007 թվականին իր քննությունների ժամանակ. նա բոլոր քննությունները հանձնեց իններով:  Մինչև հիմա ամեն ինչ շատ լավ է:

Թարգմանությունը անգլերենից՝ Պայծառ Հարությունյանի:
Աղբյուր:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s