Արցախյան առած-ասացվածքներ

Սկիզբը 1,2
17553852_279265829196749_3771335971513359541_n

Ապրէլ կա` յըէղ ա, ապրէլ էլ կա` լըղէ յա
Ապրել կա յուղ է, ապրել էլ կա լեղի է:
Ապրէլ կա` արծաթ ա, ապրէլ կա` արկաթ ա
Ապրել կա արծաթ է, ապրել կա երկաթ է:
Ապրէլ կա` մըռնէլան փիսա
Ապրել կա մեռնելուց վատ է:
Մօրը մին օրթնանքը օխտը վըրթըբէդու անէսկ կը քանդի
Մոր մի օրհնանքը յոթ վարդապետի անեծք կքանդի:
Հօրը-մօրան կըման ըշխարքումըս ամմէն հինչ կըքըթէնվա
Հորից-մորից բացի աշխարհում ամեն ինչ կգտնվի:
Հօրը-մօրը ղադիրը չըգյիդօղը Ըստուծէն ղադիրը գյիդալ չի
Հոր-մոր արժեքը չիմացողը Աստծու արժեքն էլ չի իմանա:
Ախճիգյը տուսի պատ ա, տըղան տանը սըթունըն ա
Աղջիկը դրսի պատն է տղան` տան սյունը:
Քուրըն ասում ա` ախպէր օնիմ, ախպէրըն ասում ա` քուր չօնիմ
Քույրն ասում է եղբայր ունեմ, եղբայրն ասում է քույր չունեմ:
Ըսկէսուրը ընգուճէն մինը քառ կը պահէ
Սկեսուրը ականջի մեկը խուլ կպահի:
Հարուստը ջուբէն ա թըխում  քյասիբը` ծույնէրէն
Հարուստը գրպանին է խփում, աղքատը` ծնկներին:
Արտը վէր նըմըրդօթուն անէ, կավը տօնը կը պահ
Արտը որ նամարդություն անի, կովը տունը կպահի:
Անղոնաղ տոնը ավերակ տոնա
Անհյուր տունը ավերակ տուն է:
Խոսքը քյանդիրա, վեր քաշիս, կըրկնանա
Խոսքը պարան է, որ քաշես կերկարի:
Ծյունավ ըրած եղտը պեց կընի
Ձյունով ծածկած կեղտը կբացվի:
Կաթնեն նհետ նի մտածը հոքվին նհետ տուս կկյա
Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա:
Ամեն թող ըրած քարու հետա վազ չըն տալ
Ամեն նետած քարի հետևից չեն վաղի:
Հացը`սուլթան, ճուրը` վեզիր, մնացածը` կիզիր-միզիր
Հացը` սուլթան, ջուրը` վեզիր, մնացածը` գզիր-մզիր:
Ներիլը հեշտ ա, մննան քցիլն ա տժեր
Ներելը հեշտ է, մոռանալն է դժվար:
Ցորեն հաց չօնիս, ցորեն լեզու էլ չօնիս
Ցորեն հաց չունես, ցորեն լեզու էլ չունե՞ս:
Չալ օխծ տեսածը չալ չաթվան էլ կվախե
Սև օձ տեսնողը սև պարանից էլ կվախենա:
Հրցնելը համոթ չի, չգիդալն ա համոթ
Հարցնելն ամոթ չէ, չիմանալն է ամոթ:
Ամեն խմորա քյաթա չի թխվում
Ամեն խմորով գաթա չի թխվում:
Թարգմանությունը` Մարինա Հակոբյանի, Քոլեջ, Հիմնական 1-ին կուրս

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s