Ավելին, քան փողը

15203113_350428958668628_325264462550293381_nՄի գործարար խրված էր  պարտքերի մեջ և դուրս գալու ելքը չէր գտնում: Պարտատերերը նեղում էին նրան, մատակարարներն էլ վճարներն էին պահանջում:
Մի օր նա` գլուխը կախ` նստած  այգու նստարանին,  մտածում էր` ինչը կարող է  փրկել իր ընկերությունը սնանկացումից, երբ հանկարծ   մոտենում  է մի ծերուկ և ասում.
-Տեսնում եմ` ձեզ ինչ-որ բան մտահոգում է: Չե՞ք ցանկանա կիսվել ինձ հետ :
Ծերուկը նրան  ուշադիր լսելուց հետո  ասում է.
-Կարծում եմ` ես կարող եմ օգնել ձեզ :
Նա հարցնում է գործարարի անունը, կտրոն է դուրս գրում, տալիս նրան` ասելով.
-Վերցրեք այս փողերը: Ուղիղ մեկ տարի հետո կհանդիպենք այստեղ, և այդ ժամանակ դուք այն կվերադարձնեք:
Հետո ծերունին շրջվում է և անհետանում  նույնքան անսպասելի, որքան որ հայտնվել էր:
Գործարարը նայում է ձեռքի 500000 դոլարանոց կտրոնին` Ջոն Ռոքֆելլերի ստորագրությամբ, ով այդ ժամանակ աշխարհի ամենահարուստ  մարդկանցից մեկն էր:
«Մի ակնթարթում կարող եմ վերջ դնել իմ խնդիրներին»-մտածում է նա: Բայց դրա փոխարեն գործարարը որոշում է կտրոնը դնել չհրկիզվող պահարանը: Միայն այն միտքը, որ ինքն ունի այդքան գումար, ուժ է տալիս  իր բիզնեսը պահպանելու միջոց գտնել: Վերագտած լավատեսությամբ նա կնքում է շահավետ գործարքներ: Նրան հաջողվում է կնքել մի քանի մեծ գործարք: Մի քանի ամսվա ընթացքում  մարում է պարտքերը և նորից մեծ գումար վաստակում:
Ուղիղ մեկ տարի անց նա կտրոնով գալիս է այգի: Պայմանավորված ժամին ծերուկը նորից է հայտնվում: Եվ երբ գործարարը ուզում է նրան վերադարձնել կտրոնը և կիսվել իր հաջողության պատմությամբ, վազում է բուժքույրը և բռնում ծերուկին:
-Ես այնքան ուրախ եմ, որ կարողացա բռնել նրան , — բացականչում է  բուժքույրը: — Հուսով եմ` նա ձեզ չի անհանգստացրել: Նա միշտ փախչում  է տնից և բոլորին պատմում, թե ինքը Ջոն Ռոքֆելլերն է:
Գործարարն զարմանքից  ապշած էր: Ողջ տարվա ընթացքում նա գործարքներ էր կնքել` առնելով-վաճառելովու  վստահ էր, որ կես միլիոն դոլար ունի:
Եվ հանկարծ նա հասկանում է, որ իրական  կամ երևակայական փողերը չեն, որ փոխեցին իր կյանքը, այլ վստահությունը, որն ուժ տվեց   հասնելու այն ամենին, ինչն այժմ ունի:
Թարգմանությունը` Անի Տեր-Ղազարյանի
Աղբյուրը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s