Հնարավորություն

15203113_350428958668628_325264462550293381_n
Մի աղջիկ կանգնած էր բարձրահարկ շենքի տանիքին: Ամուսնու դավաճանության պատճառով նա  ուզում էր կյանքին վերջ տալ: Որոշ ժամանակ համարձակություն չունենալով` այնուամենայնիվ  նա  քայլ արեց: Նա շատ արագ ընկնում էր ներքև, և մահվան վախը լցվել էր սիրտը: Հանկարծ նա զգաց, որ ինչ- որ մեկի գրկում է: Բացելով աչքերը` տեսավ հրեշտակին, որն իրեն պահում էր  ձեռքերում:
-Ինչու՞ թույլ չտվեցիր ընկնել, — զայրացած հարցրեց աղջիկը:
-Ես քեզ բաց կթողնեմ, երբ որ  համաձայնես մեռնել՝ հասկանալով, որ երկրի վրա քեզնից ոչ մի հիշողություն ու ոչինչ չի մնա:
-Ինչպե՞ս — զարմացած հարցրեց աղջիկը:
-Դու չունես երեխաներ, ովքեր հիշեն քեզ,  ունես մայր, ով արդեն ծեր է և շուտով կմահանա: Իսկ մնացածը. նրանք  երկար չեն հիշի քեզ…
-Իսկ իմ ամուսի՞նը: Նա իրեն իմ մահվան մեջ կմեղադրի, ու եթե նրան ողջ կյանքում հետապնդի խղճի խայթը, նա կհիշի ինձ:
-Նման բան չի լինի, նա չի սիրում քեզ, որովհետև երջանիկ է ուրիշի հետ: Նա կարճ ժամանակ կմեղադրի  իրեն, հետո կմոռանա  քեզ:
-Լավ, ես հավատում եմ քեզ: Բայց ես ունեմ իրեր, լուսանկարներ:
— Քո բնակարանը մի տարի հետո  կհրդեհվի, և  քո բոլոր իրերը  կվերածվեն  մոխրի:
— Բայց իմ ընկերներն ունեն իմ լուսանկարները:
— Դու չունես  ընկերներ, —  բավականին սառն  առարկեց հրեշտակը:
— Բայց  իմ ծանոթները … ես ունեմ դպրոցական ընդհանուր լուսանկարներ:
Հանկարծ հրեշտակը սկսեց ձեռքերը թուլացնել :
-Դու ինձ բաց ես թողնում, որովհետև ես քեզ համոզեցի , որ ինձանից հետո հիշողություննե՞ր կմնան, — ծաղրանքով հարցրեց  աղջիկը:
-Ոչ: Պարզապես դու կառչում ես թելիկներից,  այնպես ես  ինձ համոզում, որ ես թողնում եմ` մեռնես, այն դեպքում, երբ ուրիշները կառչում են աննշան հնարավորություններից` ապրելու համար: Ես չեմ ուզում քեզ վրա ծախսել այս ակնթարթները,  որոնց ընթացքում  ես կարող եմ օգնել ուրիշներին: Ես ուզում եմ մարդկանց հնարավորություն տալ ապրելու, այլ ոչ`  մեռնելու:
Աղբյուրը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s