Երազողը

10400254_175410176170508_4676666894441171668_n
Ասորական առակ
Մի տղամարդ ուներ շատ գեղեցիկ կին, սակայն չուներ երեխաներ: Երբ մի քանի տարի անց կինը հղիանում է , ամուսինները շատ ուրախանում են և խնդրում են Աստծուն, որ իրենց տղա պարգևի:
-Կարող եմ քեզ խոստանալ — ասում է ամուսինը կնոջը,- որ դու տղա կունենաս, ոչ թե աղջիկ: Նա  մեզ շատ ուրախություններ կպարգևի և, երբ մեծանա, մենք նրանից մեծ օգուտ կստանանք: Ես ուզում եմ նաև տղայիս գեղեցիկ անուն տալ:
Սակայն կինը առարկում է.
-Մի շտապիր ժամանակից շուտ ուրախանալ, կարող է քեզ հետ պատահել այն, ինչը պատահեց այն մարդու հետ, ով ձիթայուղով ու մեղրով լի սափոր ուներ:
— Իսկ ի՞նչ եղավ նրա հետ, — հարցնում է տղամարդը:
Եվ կինը պատմում է  հետևյալ պատմությունը.
«Կար, չկար մի մարդ կար,  ով ամեն օր հարուստի տանը վարձատրվում էր  մեղրով ու ձիթայուղով: Դրանով  նա սնվում էր, իսկ մնացորդները լցնում էր սափորի մեջ  և պահում տան մի անկյունում: Վերջապես այդ սափորը ծայրեիծայր լցվում է  մեղրով և ձիթայուղով:
Մի անգամ այդ  մարդը,  պառկած  սափորի մոտ,  ձեռքին բռնած գավազանը` բարձրաձայն երազում էր.
— Կսպասեմ` մինչև մեղրի և ձիթապտղի գները կբարձրանան, կվաճառեմ և այդ գումարով այծեր կգնեմ: Նրանք շատ արագ կբազմանան: Կվաճառեմ դրանք, կգնեմ ցուլ, կստեղծեմ փոքրիկ տնտեսություն: Կվարձեմ գյուղացիների, նրանք կվարեն, կցանեն, ես էլ բերքից կհարստանամ և կարողության տեր կդառնամ: Կգնեմ գեղեցիկ տուն,  ձեռք կբերեմ ստրուկներ և ստրկուհիներ, կամուսնանամ գեղեցկուհու հետ: Նա կհղիանա, ինձ տղա կպարգևի, նրան գեղեցիկ անուն կտամ: Բայց եթե բարկացնի, ես նրան կպատժեմ: Իսկ եթե ինձ չլսի, ես նրան այս գավազանով կծեծեմ:
Այսպիսի երազանքներով տարված` նա  գավազանով ուժեղ հարվածում է սափորին` երևակայելով` իբր տղային է պատժում և ջարդում է սափորը:
Մեղրի և ձիթայուղի թանձր շիթը հոսում է այդ մարդու դեմքով, իսկ ինքն այդպես մնում է ձեռնունայն:
Թարգմանությունը` Անի Տեր-Ղազարյանի, 1-ին կուրս:

.Աղբյուրը

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s