Դեռ ժամանակը չէ

20915244_112038926148719_1449347194066426769_n

Առակ Օշոյի փոխադրմամբ

Բուխարայի թագավորը, տեսնելով կյանքի ունայնությունը, թողնում է  իր թագավորությունը և ուղևորվում Աֆղանստան, որպեսզի դառնա հոգևոր առաջնորդ:
Առաջինը, որ ուսուցիչը հանձնարարում է  նրան,  աշակերտների սենյակները մաքրելն է: Այնտեղ  շատ աշակերտներ կային` և աղքատ, և հարուստ, բայց երբեք  որևէ թագավոր չէր եղել: Բոլորը խղճում են  նրան. ժամանակին թագավոր էր, իսկ այժմ պետք է մաքրի սենյակները, կատարի այնպիսի աշխատանք, որը նախկինում չի արել: Աշակերտները  ոչինչ չեն ասում, բայց մի օր չեն կարողանում  զսպել իրենց զգացմունքները. « Ցավալի է, որ այս մարդը ստիպված  է կատարել այդ աշխատանքը: Նա այնքան լավն է, բարի և հեզաբարո, այդպիսի հրաշալի մարդը  ինչու՞ պետք է զբաղվի այդ աշխատանքով»:
Եվ նրանք գնում են  ուսուցչի մոտ ու ասում.
— Ուսուցիչ, այդ աշխատանքը չե՞ք հանձնարարի մեզանից որևէ մեկին: Մեզ ցավ է պատճառում` տեսնելով, թե ինչպես է այդ մարդը, ով ժամանակին թագավոր էր և ապրում էր  պալատներում, այժմ  սենյակներ է մաքրում:
— Իմ աշակերտներ, — պատասխանում է  ուսուցիչը, — դուք  պետք է սպասեք: Ես չեմ կարծում, որ ժամանակն արդեն անցել է:
Աշակերտներն  ասում են.
— Դա մեզ  մեծ ցավ է պատճառում:
— Լավ, — ասում է ուսուցիչը, — ես ձեզանից մեկին կհանձնարարեմ, թե ինչ անի, հետո  կտեսնենք:
Մի անգամ այդ մարդը, որը երբեմնի  թագավորն էր, աղբով լի զամբյուղը տանելիս աշակերտներից մեկն այնպես է  հրում , որ զամբյուղն  ընկնում է  ձեռքից, աղբը թափվում է հատակին: Նա նայում է այդ աշակերտին և ասում.
— Այ, եթե ես լինեի այն, ինչ եղել եմ առաջ,  քեզ ցույց կտայի, թե ինչ է նշանակում սխալ  թույլ տալը:
Հետո   հավաքում է աղբը և հեռանում : Այդ մասին հաղորդում են  ուսուցչին, և նա ասում է.
— Մի՞ թե ես ձեզ չեմ ասել, որ դեռ ժամանակը չէ:
Որոշ ժամանակ անց  ևս մեկ աշակերտ նման  քայլ է անում, և այն, ով մի ժամանակ թագավոր էր, որոշ ժամանակ կանգնում է, նայում նրան` ցանկանալով ինչ-որ բան ասել, բայց լռում է:
Ուսուցչին կրկին հաղորդում են  կատարվածը, նա ասում է.
— Դեռ ժամանակը չէ:
Նույնը կատարվում է երրորդ անգամ: Այս անգամ  մարդն անգամ գլուխը  չի բարձրացնում.  շարունակում է  զբաղվել իր աշխատանքով: Այդ ժամանակ ուսուցիչն ասում է.
—  Արդեն եկել է ժամանակը:
Կարող եք հարցնել. «Մի՞թե  թուլություն չէ  այդքան պասիվ լինելը»: Այո, եթե մարդը թուլությունից է պասիվ,  դա թուլակամություն է: Իսկ եթե մարդը պասիվ է խորիմաստության պատճառով, այդ դեպքում դա զորություն  է, որովհետև մեծ ուժ է հարկավոր, որպեսզի նա իշխի ինքն իրեն:
Առակի թարգմանությունը ռուսերենից` Քոլեջի սովորող Անուշ Աղաջանյանի:
Աղբյուրը

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s