Երեք իմաստուն կարճ առակ կյանքի մասին

22008166_509205819450126_6750532789769638049_n
Ծառի բունը

Ճանապարհի կողքին կանգնած էր չորացած ծառը: Մի անգամ`գիշերը, ծառի մոտով անցնում է գողը և վախենում` մտածելով, թե դա իրեն հետևող ոստիկանն է: Հետո անցնում է սիրսհարված պատանին, նրա սիրտը ուրախությունից սկսում է արագ բաբախել: Ծառին ընդունելով որպես իր սիրեցյալ` արագացնում է քայլերը դեպի նա: Իսկ հեքիաթներից վախեցած երեխան, տեսնելով ծառը, լացում է. ծառը նրան ուրվական է թվում:
Ծառի մոտով անցնող  յուրաքանչյուրին այն տարբեր բաներ է թվում: Սակայն, բոլոր դեպքերում ծառը մնում է ծառ:
Մենք աշխարհը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին մենք ինքներս ենք:

Եղիր երջանիկ
Ճանապարհին կանգնած էր աղքատ մարդը և ողորմություն էր խնդրում: Կողքով անցնող ձիավորը մտրակով հարվածում է նրա դեմքին: Աղքատը, նայելով հեռացող ձիավորի հետևից, ասում է.
-Երջանիկ եղիր:
Գյուղացին, որը դրա ականատեսն էր, լսելով այդ խոսքերը, հարցնում է.
-Մի՞թե դու այդքան հլու ես:
-Ոչ, -ասում է աղքատը,-պարզապես եթե ձիավորը երջանիկ լիներ, նա իմ դեմքին չէր հարվածի:

Դժգոհ մարդիկ
Մարդն ընկնում է դրախտ: Նայում է, տեսնում` բոլոր մարդիկ երջանիկ են, ուրախ, ազնիվ, բարյացակամ: Իսկ շուրջբոլորը` ինչպես սովորական կյանքում:  Քայլում է, շրջում է, և իրեն դուր է գալիս: Հարցնում է հրեշտակապետին.
-Իսկ կարելի՞ է տեսնել, թե ինչ է դժոխքը: Թեկուզ մի աչքով:
-Լավ, գնանք, ցույց տամ:
Գալիս են դժոխք: Մարդը նայում է, առաջին հայացքից կարծես ամեն ինչ նույնն է, ինչ որ դրախտում, նույն սովորական կյանքն է, բայց մարդիկ չար են, վիրավորված, երևում է, որ նրանց համար վատ է այդտեղ:
Նա հարցնում է հրեշտակապետին.
-Կարծես այստեղ ամեն ինչ նույնն է, ինչ որ դրախտում: Ինչու՞ են մարդիկ այսպես դժգոհ:
-Որովհետև նրանք մտածում են , որ դրախտում ավելի լավ է:

Թարգմանությունը` 1-ին կուրսի սովորողների:
Աղբյուրը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s