Ծաղրածուն

21317628_448264125558139_8506573934466619882_n

Ես ծաղրածու եմ ծերացած,
Ես կորցրել եմ դերս անվերադարձ,
Էլ ինձ չեն սպասում բեմերում,
Էլ ինձ չեն ծափահարում:

Բայց մնացել եմ ես ծաղրածու,
Դեմքիս ներկերն են դա հուշում:
Կրկին նկարում եմ այն լայն ժպիտը,
Կրկին կպցնում եմ կլոր քիթը:

Եվ ներկում եմ աչքերիս շուրջը,
Եվ հագնում եմ գույնզգույն հագուստը,

Կոշիկներս էլի մեծ են ու փափուկ,
Ձեռքերիս էլ կա ձեռնոց հատուկ:

Ես դեռ դերասան եմ մնացել,
Ու դերիս չեմ դավաճանել:
Ես խաղում եմ կյանքի բեմում,
Ու իմ խաղից չեմ հոգնում:

Այս ներկած աչքերի խորքում,
Ոչ ոք արցունքներս չի նկատում:
Այս լայն ժպիտի ներսում,
Ոչ ոք թախիծս չի տեսնում:

Ձեռնոցի տակ կոշտուկներս են բազում,
Իսկ հագուստս կորացած մեջքս է թաքցնում…

Բանաստեղծության հեղինակ` Քոլեջի 2-րդ կուրսի սովորող Մարիամ Գալստյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s