Կորած դրամապանակը

Image-1-210x210
Կար-չկար մի հարուստ առևտրական կար: Որքան շատ էր նա փող հետ գցում, այնքան ավելի ժլատ էր դառնում: Ամբողջ օրը միայն մտածում էր, թե ինչպես գոյատևի  և սնդուկի մեջ  ոսկեդրամներ ավելացնի:
Մի անգամ նա ոչխարների հոտ է գնում և այն վաճառում մեծ գնով: Ուրախ, լիքը դրամապանակը գրպանում, առևտրականը շուկայից տուն է վերադառնում: Եվ ինչպես կարող էր նա չուրախանալ:
– Այս գումարով ես նորից ոչխար կգնեմ ու կվաճառեմ ութ հարյուրով: Նորերը կգնեմ և նորից կրկնակի կվաճառեմ,- մտածում էր ագահ առևտրականը և այնպես է ընկնում երազանքների գիրկը, որ գրպանից գցում է դրամապանակը:

Միայն տանն է  գլխի ընկնում, որ կորցրել է իր լիքը դրամապանակը ու հազիվ է զսպում, որ չկորցնի բանականությունը: Ամբողջ գիշեր նա չի քնում,  հառաչում է,  հոգոց հանում իսկ առավոտյան գնում է իշխանի մոտ և, ծնկի գալով, խնդրում նրան.
-Օ՜, մեծն դուքս, դու աղքատների հովանավոր և բոլոր արդար մարդկանց պաշտպան: Դուրս բեր ինձ այս փորձանքից, հրամայիր` հրաման արձակեն. եթե որևէ մեկը չորս հարյուր էսկուդով լի դրամապանակ գտնի, թող բերի քեզ մոտ և դրանից քառասունը կստանա:

Դուքսը մխիթարում է առևտրականին և հենց այդ նույն օրը հրամայում հրապարակում հայտարարել դրամապանակի կորստյան և գտնողին պարգևատրելու  մասին:
Երեք օր անց դուքսի մոտ է գալիս մի աղքատ կին և իր հետ բերում կորած դրամապանակը` չորս հարյուր էսկուդով:
-Քո անկեղծությունը արժանի է գնահատման,- ասում է մեծն դուքսն ու հրամայում կանչել առևտրականին:
Իր դրամապանակը տեսնելով` առևտրականը ոսկեդրամները լցնում է սեղանին և սկսում ագահորեն հաշվել դրանք. ուղիղ չորս հարյուր հատ:
Բայց առևտրականը այլևս չէր ուզում իր գումարի խոստացած մասը տալ:
-Օ, տիկին,- բացականչում է խաբեբան, -այստեղ ամբողջ գումարը չէ, բացի այդ չորս հարյուր էսկուդոյից, այդ դրամապանակում կար չորս վենետիկյան ոսկեդրամ:
Կինը հանգիստ պատասխանում է.
– Պարոն առևտրական, եթե ես ցանկանայի ձեր գումարն ինձ պահել, կվերցնեի ամբողջը և պարոն դուքսի մոտ չէի բերի դրամապանակը:

Բոլորը հասկանում են, որ նա ճիշտ է ասում, բայց առևտրականը շարունակում է բղավել և մեղադրել:
Դուքսը, իհարկե, հասկանում է, որ ժլատ առևտրականը չի ուզում գտնողին գումար տալ հենց այնպես և հրամայում է.
-Մոտեցիր ինձ և տուր դրամապանակը:
Առևտրականը կատարում է հրամանը
Դուքսը հարցնում է.
-Դու վստա՞հ ես, որ քո դրամապանակում էլի գումար կար:
-Այո, պարոն դուքս:
-Իսկ ինչու՞ դու ինձ այդ մասին ավելի շուտ չէիր ասել, թե ուզու՞մ էիր ուրիշինը յուրացնել,- և ձայնը բարձրացնելով ասաց.
-Այս դրամապանակը առևտրականին չի պատկանում: Ես նույնպես մի քանի օր առաջ կորցրել էի դրամապանակս, և այնտեղ կար ճիշտ այնքան գումար, որքան սրա մեջ: Նշանակում է` այս դրամապանակն իմն է:
Հետո,շրջվելով դեպի կինը, դուքսն ավելացրեց.
— Հարգելի տիկին,  ժողովուրդն ասում է. «Տալիս  է ոչ թե նա, ով հարուստ է, այլ նա, ով բարի է »: Դրա համար էլ դու այստեղ ես բերել դրամապանակը: Վերցրու այն քեզ, որպես բարության հատուցում:
Եվ ողջ գումարով  դրամապանակը  տալիս էկնոջը:
Իսկ ժլատ առևտրականը հեռանում է ձեռնունայն ու երկար ժամանակ ողջ հանրության ծաղր ու ծանակի առարկան էր:

Թարգմանությունը ռուսերենից` Պայծառ Հարությունյանի:
Աղբյուրը 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s