Տեսնում ե՞ս, թե ինչ է ճշմարիտ գեղեցկությունը

20915244_112038926148719_1449347194066426769_n

Մի արևոտ օր գեղեցիկ տղան կագնած քաղաքի հրապարակում հպարտությամբ պարծենում էր շրջանի ամենագեղեցիկ սրտով: Նա շրջապատված էր ամբոխով, որը անկեղծորեն հիացած էր նրա սրտի անբասիրությամբ: Այն իսկապես կատարյալ էր. ո՛չ փոսվածքներ, ո՛չ քերծվածքներ: Եվ ամբոխի մեջ յուրաքանչյուրը համամիտ էր, որ դա ամենագեղեցիկ սիրտն է, որ երբևիցէ տեսել են: Տղան դրանով շատ հպարտ  էր և  երջանկությունից պարզապես փայլում  էր:
Անսպասելիորեն ամբոխի միջից առաջ եկավ մի ծերուկ և դիմեց տղային.
-Քո սիրտը գեղեցկությամբ անգամ չի էլ հասնի իմ սրտին:
Այդ ժամանակ ամբոխը  նայեց ծերուկի սրտին: Այն ճմռթված էր, ամբողջովին սպիներով, որոշ մասերում սրտի կտորները հանված էին, և դրանց փոխարեն ուրիշներն  էին դրված, որոնք ընդհանրապես չէին համապատասխանում,  սրտի որոշ ծայրեր պատառոտված էին: Բացի այդ,  ծերունու սրտի որոշ մասերում հստակորեն բացակայում էին կտորներ:  Ամբոխը զարմանքից աչքերը հառել էր ծերունուն. ինչպե՞ս կարող է նա ասել, որ իր սիրտն ավելի գեղեցիկ է:
Տղան նայեց ծերուկի սրտին և ծիծաղեց.
-Հնարավոր է` դու կատակում ես, ծերուկ: Համեմատիր քո սիրտը իմի հետ: Իմը կատարյալ է: Իսկ քո՞նը: Քոնը սպիերի  և արցունքների խառնուրդ է:
— Այո, — պատասխանեց ծերուկը, — քո սիրտը, թվում է` իդեալական է,  բայց ես երբեք չէի համաձայնի փոխանակել մեր սրտերը: Նայի՛ր: Իմ սրտի յուրաքանչյուր սպին  մարդ է, ում տվել եմ իմ սերը.  ես իմ սրտից մի պատառ պոկում  էի և տալիս այդ մարդուն: Եվ փոխարենը նա ինձ հաճախ տալիս էր իր սերը՝ իր սրտից մի կտոր,  որն էլ լցնում էր իմ սրտի դատարկ տարածությունը: Բայց քանի որ տարբեր սրտերի կտորները չեն համապատասխանում միմյանց, այդ իսկ պատճառով իմ սրտում կան պատառոտված եզրեր, որոնք ես պահպանում եմ, քանի որ դրանք հիշեցնում են ինձ սիրո մասին, որով մենք կիսվում էինք:
Երբեմն ես տալիս էի իմ սրտի կտորները, բայց այդ մարդիկ չէին վերադարձնում ինձ իրենցը, այդ պատճառով սրտիս վրա կարող եք տեսնել դատարկ անցքեր. երբ  քո սերը տալիս ես, միշտ չէ, որ փոխադարձության  երաշխիքներ են լինում: Թեև այդ անցքերը ցավ են պատճառում ինձ, բայց հիշեցնում են սիրո մասին, որով  կիսվել եմ, և ես հույս ունեմ, որ մի հրաշալի օր սրտի այդ կտորները ինձ մոտ կվերադառնան:
— Այժմ դու տեսնում ե՞ս, թե  ինչ է ճշմարիտ գեղեցկությունը:
Ամբոխը սառեց: Երիտասարդ տղան ցնցված լուռ կանգնել էր: Արցունքները հոսում էին նրա աչքերից: Նա մոտեցավ ծերունուն, հանեց իր սիրտը  և նրանից մի մաս պոկեց: Դողացող ձեռքերով իր սրտի կտորը մեկնեց ծերունուն: Ծերունին վերցրեց նվերը և դրեց իր սրտում: Հետո, ի պատասխան, իր ծեծված սրտից մի կտոր պոկեց և դրեց երիտասարդ տղայի սրտում գոյացած անցքում: Պատառը համապատասխանեց, բայց կատարյալ չէր, որոշ ծայրեր դուրս էին եկել, մի քանիսն էլ պատռված էին:
Երիտասարդ տղան նայեց իր սրտին, այն կատարյալ չէր, բայց ավելի գեղեցիկ էր, քան նախկինում էր:
Թարգմանությունը` Անուշ Աղաջանյանի
Աղբյուրը

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s