Սուրբ Ծննդյան տոնածառի պատմությունը

25276556_544066709297370_2097122197_n
Անհնար է պատկերացնել Ամանորն ու Սուրբ Ծնունդը առանց տոնածառի: Դա տոնի պարտադիր անհրաժեշտությունն է: Որտեղի՞ց է ծագել  Ամանորին և Սուրբ Ծնունդին տներում այդ փշատերև ծառերի տեղադրելու ավանդույթը:

Պահպանվել են շատ լեգենդներ, որոնցից յուրաքանչյուրն յուրովի է ներկայացնում Ամանորյա տոնածառի պատմությունը: Ահա դրանցից մի քանիսը.
Ամանորյա գիշերը բոլոր բույսերը գնացել էին Բեթղեհեմ`երկրպագելու մանուկ Հիսուսին: Առաջինը եկել էին արմավենիները, այնուհետև տարաշխարհիկ ծառերը`հաճարենիները, բարդիները, թխկիները, կաղնիները, մագնոլիաները, կեչիները, էվկալիպտները, հսկա կարմիր ծառերը և բարձր մայրիները: Իսկ  հեռավոր ցուրտ հյուսիսից եկել էր փոքրիկ եղևնին, որը այդ վեհասքանչ ծառերի մոտ  շատ համեստ էր: Ծառերն ամեն կերպ փորձում էին թաքցնել եղևնուն Աստվածային Մանուկից:  Բայց հանկարծ երկնքում հրաշք է կատարվում. սկսվում է աստղերի շարժումը: Նրանք սկսում են  ընկնել գետնին, և  մեկը մյուսի վրա ընկնելով, իջնում են  փոքրիկ եղևնու ճյուղերին, մինչև նա չի փայլատակում հարյուրավոր լույսերով: Այդպես եղևնին դառնում է  տոնածառ:

Մեկ այլ լեգենդի համաձայն` հրեշտակները գնացել էին անտառ` տոնածառ ընտրելու: Սկզբում նրանք ուզում էին ընտրել ամենակարող կաղնուն: Բայց հրեշտակներից մեկն ասում է. «Ոչ, մենք չենք կարող ընտրել կաղնուն, քանի որ  այն չափազանց պինդ և չափազանց փխրուն փայտ ունի, բացի այդ, կաղնուց են պատրաստվում գերեզմանների  խաչերը» : Այնուհետև հրեշտակները շարունակում են ճանապարհը և մոտենում  հաճարենուն: Սակայն երկրորդ  հրեշտակը ասում է.« Հաճարենին մենք նույնպես չենք կարող ընտրել, քանի որ աշնանը այն շատ վաղ է թոշնում և արագ  կորցնում իր սաղարթը»: Երբ նրանք մոտենում են  բարդուն, երրորդ հրեշտակն ասում է. «Բարդին նույնպես  հարմար չէ , քանի որ նրա ճյուղերը սովորաբար որպես խարազան են օգտագործում մեղավորներին պատժելիս»: Նույն կերպ մերժվում է  նաև ուռենին, քանի որ չորրորդ  հրեշտակի կարծիքով` գրեթե միշտ լացող ծառը չի կարող ուրախության խորհրդանիշ լինել: Վերջապես հրեշտակները մոտենում են  եղևնուն: Նրա մշտադալար ծածկույթը, վայելչակազմությունը, փշատերևի հաճելի բուրմունքը հիացնում են նրանց:
Այդպես եղևնին դառնում է Սուրբ Ծննդյան ծառը:

Եղևնին անմահության և հավերժ կյանքի, վերածննդի, անթառամության, առողջության, երկարակեցության, հավատարմության, ազնվության և համբերության  խորհրդանիշ է: Հնուց  մարդիկ հավատում էին, որ եղևնին  պաշտպանում է տունը չար ուժերից: Ձմեռային արևադարձի ժամանակ հին գերմանացիները առաստաղից հատուկ կախում էին եղևնու ճյուղերը, որպեսզի  մաքրեն իրենց տունը: Շուտով եղևնու ճյուղերին փոխարինեցին ամբողջական  ծառերը: Եղևնին արմատից  կախում էին առաստաղից, այն խորհրդանշում էր երկիրն լուսավորող արևը, իսկ ծառի արմատները` ամեն ինչի  հիմքը: Այսպիսով երկրայինը  դառնում է երկնայինի արտացոլումը: Գերմանացի ժողովուրդների մեջ եղել է հնագույն սովորություն` Ամանորին գնալ անտառ, որտեղ նախօրոք ընտրված եղևնին զարդարում էին մոմերով, գունավոր կտորներով, և ամանորյա ծեսը  կատարում էին դրա շուրջը:

Ժամանակի ընթացքում եղևնիները սկսեցին կտրել և բերել տուն, որոնք տեղադրվում էին սեղանի վրա: Ծառին ամրացնում էին մոմեր, խնձորներ, քաղցրավենիքներ:

Գերմանացիների մկրտությունից հետո այդ սովորույթներն ու ծեսերը  ստացան  քրիստոնեական իմաստ, և տներում տեղադրված տոնածառերը դարձան Սուրբ Ծննդյան տոնի Ճրագալույցի  պարտադիր ատրիբուտ:

Այժմ այդպիսի եղևնին կոչվում է Սուրբ Ծննդյան  տոնածառ: Սուրբ Ծննդյան  հանդիսություններում ներգրավված են  ոչ միայն մեծահասակները, այլև ավելի ու ավելի շատ երեխաներ:

Տոնածառը զարդարելու ավանդույթը, ինչը մենք անում ենք նաև այսօր, սկիզբ է դրել գերմանական հայտնի բարեփոխիչ Մարտին Լյութերը: Սուրբ Ծննդյան նախօրեին, տուն վերադառնալիս,  նա հիանում էր երկնքի գեղեցկությամբ: Աստղերը փայլոմ էին նույնիսկ ծառերի ձնառատ ճյուղերի միջից, ասես բոցկլտում էին սաղարթները: Տանը Մարտինը սեղանին է դնում եղևնին, զարդարում մոմերով, իսկ գագաթին` աստղ` ի հիշատակ  Բեթղեհեմյան աստղի: Մարտին Լյութերը գրել է. «Ինչպես հավերժական Աստվածն է  մարմնավորված փոքրիկ երեխայի կերպարում, այնպես էլ մշտադալար եղևնին մտնում է մեր տուն` ավետելու Քրիստոսի Ծննդի ուրախությունը»:

XVIII-XIX  դարերում տոնածառի զարդարման ավանդույթը տարածվեց ոչ միայն Գերմանիայում, այլև` Անգլիայում, Ավստրիայում, Չեխիայում, Հոլանդիայում, Դանիայում, իսկ Պետրոս I-ի օրոք`  նաև Ռուսաստանում: 1699 թվականին առաջին ռուսական   կայսրը ստորագրում է հրամանագիր, ըստ որի մտնում է  նոր տարեգրություն` Քրիստոսի Ծնունդը, իսկ  Նոր տարին պատվիրում է տոնել եվրոպացիների  նման` հունվարի 1-ին: Պետրոս I-ի հրամանագրով Մոսկվայի բոլոր բնակիչներին հանձնարարվել էր տոնել Նոր տարին. գիշերը խարույկ վառել, հրավառություն կազմակերպել, շնորհավորել միմյանց, զարդարել տները փշատերև ծառերով: Պետրոս  I-ի մահից հետո այլևս տներում ամանորյա եղևնիներ  չէին դնում: Միայն պանդոկների տերերն էին իրենց տները դրանցով զարդարում, բայց այս տոնածառերը մնում էին  պանդոկներում կլոր տարին, այստեղից էլ «եղևնիներ-փայտիկներ»`  «елки-палки արտահայտությունը:

Ամանորի տոնակատարությունները և Սուրբ Ծննդյան ծառեր դնելու սովորույթը վերածնվեցին Եկատերինա II-ի օրոք: Իսկ Սուրբ Ծննդյան ծառերի զարդարումը միայն XIX դարի կեսերին: Ենթադրվում է, որ Սանկտ Պետերբուրգում առաջին  տոնածառը դրվել էր այնտեղ  ապրող գերմանացիների կողմից: Այդ սովորույթը այնպես դուր եկավ պետերբուրգցիներին, որ նրանք նույնպես սկսեցին  տոնածառ դնել իրենց տներում: Այստեղից էլ այս ավանդույթը տարածվեց ամբողջ երկրով մեկ:

Անգլիայում, տոնածառ զարդարելու ավանդույթը իր հետ բերեց Վիկտորիա թագուհու ամուսին Ալբերտ Սաքսոնիա-Կորբուրգը 1841թվականին: Գրեթե 10 տարի  անց` ամբողջ Մեծ Բրիտանիան, արքայական ընտանիքի օրինակով, սկսեց զարդարել եղևնին և նրա շուրջը կազմակերպել ընտանեկան հանդիսություններ ու մանկական տոնակատարություններ:

Ամերիկայում տոնածառ դրվեց  նույն ժամանակում, ինչպես  Անգլիայում: Այս սովորույթը տարածվեց նաև գերմանացի արտագաղթողների միջոցով: Պերճաշուք ծառը` զարդարված մոմերով և նվերներով,  կայուն տպավորություն է թողնում գերմանացիների հարևանների վրա: Եվ արդեն բառացիորեն հաջորդ տարի բոլորն ուզում էին ունենալ իրենց տներում նույն ծառերից: Իսկ 1848թ.-ին Նյու-Յորքում հայտնվեց առաջին տոնածառ վաճառողը: Այդպես սկիզբ առավ Ամանորյա շուկան:
Թարգմանությունը` 1-ին կուրսի սովորող Մերի Հաջյանի
Աղբյուրը

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s