Լիակատար ներում

18274769_408447889536408_1362914607031393236_n

.-Ա՜խ, Սեր, այնպես եմ երազում լինել այնպիսին, ինչպիսին դու ես,- հիացած կրկնում էր Սիրահարությունը,- դու անհամեմատ ուժեղ ես ինձնից:
-Իսկ դու գիտես` ինչումն է իմ ուժը,- հարցրեց Սերը` մտահոգ օրորելով գլուխը:
-Որովհետև դու կարևոր ես մարդկանց համար:
-Ո՛չ, իմ թանկագին, բնավ ոչ դրա համար,- հոգոց հանեց Սերը և շոյեց Սիրահարության գլուխը,- ես կարողանում եմ ներել, դա է ինձ դարձնում այդպիսին;
-Դու կարո՞ղ ես ներել Դավաճանությունը:
-Այո, կարող եմ, որովհետև Դավաճանությունը հաճախ ոչ թե չար դիտավորությունից է, այլ անգիտությունից:
— Դու կարո՞ղ ես ներել  Անհավատարմությունը:
-Այո՛, Անհավատարմությունը ևս, որովհետև մարդը անհավատարիմ լինելով և դարձի գալով` հնարավորություն է  ունենում համեմատելու և ընտրելու լավագույնը      ;
— Դու կարո՞ղ ես ներել Սուտը:
-Սուտը չարյաց փոքրագույնն է, հիմարիկ, որովհետև այն հաճախ լինում է անելանելիությունից, սեփական մեղքի գիտակցումից, կամ էլ ցավ չպատճառելու ցանկությունից, իսկ դա դրական ցուցանիշ է:
_Ես այդպես չեմ կարծում, չէ՞ որ լինում են պարզապես սուտասաններ:
-Իհարկե, լինում են, բայց նրանք ինձ հետ չնչին կապ անգամ չունեն, որովհետև սիրել չեն կարող:
-Իսկ ուրիշ էլ ի՞նչ կարող ես ներել:
— Ես կարող եմ ներել Չարությունը, քանի որ այն կարճ է տևում: Կարող եմ ներել  Խստությունը, որովհետև այն հաճախ լինում է Վշտի ուղեկիցը, իսկ Վիշտը հնարավոր չէ կանխագուշակել և հսկել, քանի որ յուրաքանչյուրը վշտանում է յուրովի:
-Իսկ է՞լ:
-Կարող եմ ներել նաև Վիրավորանքը` Վշտի ավագ քրոջը, որովհետև նրանք հաճախ բխում են մեկը մյուսից: Ես կարող եմ ներել Հիասթափությունը, որովհետև հաճախ նրան հետևում է Տառապանքը, իսկ Տառապանքը մաքրում է:
— Ա՜խ, Սեր: Դու, իսկապես, զարմանալի ես: Դու կարող ես ներել ամեն-ամեն ինչ, իսկ ես առաջին իսկ փորձությունից հանգչում եմ  այրված լուցկու հատիկի պես: Ես այնպես եմ նախանձում քեզ:
-Այստեղ էլ դու ճիշտ չես, փոքրի՛կս: Ոչ ոք չի կարող ներել ամեն-ամեն ինչ, նույնիսկ` Սերը:
-Բայց չէ՞ որ դու  հենց նոր ինձ այլ բան էիր պատմում:
— Ո՛չ, ինչի մասին ես խոսում էի, իրոք, կարող եմ ներել և անվերջ ներում եմ: Բայց աշխարհում կան բաներ, որ անգամ Սերը չի կարող ներել, որովհետև դրանք սպանում են զգացմունքները, կրծում են հոգին, հասցնում են Տխրության և Կործանման: Այն այնպիսի ցավ է պատճառում, որ անգամ մեծ հրաշքը չի կարող բուժել: Նաև թունավորում է շրջապատի մարդկանց կյանքը և ստիպում է տանջվել: Այն Անհավատարմությունից և Դավաճանությունից ուժեղ է խոցում և նեղացնում է ավելի շատ, քան Սուտն  ու Վիրավորանքը: Դու կհասկանաս այդ, երբ ինքդ կբախվես դրա հետ:  Հիշի՛ր, Սիրահարությու՛ն, ամենասարսափելի թշնամին Անտարբերությունն է, քանի որ նրա դեմ ոչ մի դեղամիջոց չկա:
Թարգմանությունը` 1-ին կուրսի սովորող Էմմա Գաբրիելյանի:
Աղբյուրը

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s