Սուրբծննդյան առակ

25276556_544066709297370_2097122197_n

Կար, չկար, մի կոշկակար կար: Նա կորցրել էր կնոջը և ուներ փոքր որդի: Սուրբ Ծննդյան նախօրեին տղան ասում է հայրիկին.
-Փրկիչն այսօր մեզ հյուր կգա:
-Դե՛, հերիք է քեզ, — չի հավատում հայրը:
-Ա՛յ, կտեսնես, կգա: Նա հենց ինքն է  այդ մասին հայտնել երազումս:
Սպասում է տղան իր թանկագին հյուրին, պատուհանից է նայում, բայց ոչ ոք չի երևում: Եվ հանկարծ նա տեսնում է, թե ինչպես են երկու  տղա ծեծում մեկ ուրիշ տղայի, իսկ վերջինս նույնիսկ չէր էլ դիմադրում: Կոշկակարի տղան վազում է փողոց, քշում նեղացնողներին  և տուն բերում  ծեծված տղային: Հոր հետ կերակրում են տղային, լողացնում, մազերը հարդարում, և կոշկակարի տղան ասում է հորը.
-Հայրիկ, ես երկու զույգ կոշիկ ունեմ, իսկ իմ նոր ընկերոջ մատները դուրս են եկել  կոշիկներից: Ես կտամ նրան իմ կաճյակները,  չէ որ դրսում շատ ցուրտ է: Այսօր նաև տոն է:
-Դե, ինչ կարող եմ ասել, թո՛ղ քո կամքը լինի,-համաձայնում է հայրը:
Նրանք նվիրում են  կաճյակնեը, և տղան,  ուրախությունից  շողալով, գնում է տուն:
Անցնում է որոշ ժամանակ, իսկ կոշկակարի տղան պատուհանից չի հեռանում. սպասում է Փրկչին: Հանկարծ տան մոտով մի աղքատ է անցնում և խնդրում.
— Բարի մարդիկ, վաղը Սուրբ Ծնունդն է, իսկ ես երեք օր է` հացի փշուր անգամ բերանս չեմ դրել, կերակրե՛ք, հանուն Քրիստոսի:
-Արի՛ մեզ մոտ, պապիկ, -պատուհանից կանչում է տղան, -թող Աստված քեզ առողջություն տա:
Կոշկակարն ու տղան կերակրում են, խմեցնում են ծերունուն, և ծերունին ուրախ հեռանում է նրանցից:
Իսկ տղան դեռ  սպասում է Քրիստոսին և  սկսում է անհանգստանալ:
Գալիս է գիշերը , փողոցում վառվում են լապտերները, սկսվում է ձնաբուքը:
Եվ հանկարծ կոշկակարի որդին գոռում է.
-Հայրիկ, այնտեղ` սյան մոտ  ինչ-որ կին է կանգնած`փոքրիկ երեխայի հետ: Նայի՛ր`  ինչպես են մրսում խեղճերը:
Տղան դուրս է վազում և  կնոջը երեխայի հետ բերում  իրենց խրճիթը:
Կերակրում են նրանց, խմեցնում,  և տղան ասում է հորը.
-Ու՞ր պետք է նրանք գնան այս ցրտին: Նայիր, թե դրսում ինչ բուք է: Հայրիկ,  թող նրանք մեր տանը գիշերեն:
-Բայց մեզ մոտ որտե՞ղ  գիշերեն,- հարցնում է  հայրը:
-Այ այսպես` դու բազմոցին, ես` սնդուկին , իսկ նրանք` մեր մահճակալին:
-Թո՛ղ այդպես լինի:
Վերջապես բոլորը պառկում են  քնելու: Երազում տղան տեսնում է, որ  իր մոտ է գալիս Փրկիչը և քնքշքորեն ասում.
-Ի՛մ սիրելի զավակ: Եղի՛ր երջանիկ քո ողջ կյանքում:
-Աստված, իսկ ես Քեզ ցերեկն էի սպասում, — զարմանում է տղան:
Իսկ Աստված ասում է.
-Ես երեք անգամ ցերեկով եկել եմ քեզ մոտ, և երեք անգամ էլ դու Ինձ ընդունել ես: Այնպես, որ  ավելի լավ չէր էլ կարելի պատկերացնել:
-Աստված, ես չեմ էլ իմացել: Բայց ե՞րբ:
-Չգիտեիր, բայց, միևնույն է, ընդունել ես: Առաջին անգամ դու ոչ թե տղային ես փրկել չարագործ տղաների ձեռքից, այլ` Ինձ, ինչպես  ես եմ մի ժամանակ ընդունել  չար մարդկանց թքածներն ու  խոցերը, այդպես էլ դու …Շնորհակալ եմ քեզ, սիրելիս:
— Տեր, իսկ ե՞րբ ես Դու երկրորդ անգամ այցելել, չէ որ ես աչքս պատուհանից չէի կտրում,- հարցնում է կոշկակարի որդին:
-Իսկ երկրորդ անգամ ոչ թե աղքատը, այլ Ես էի եկել ձեր ընթրիքին: Դու հայրիկի հետ հացի  չորուկները կերաք, իսկ Ինձ տվեցիք տոնական կարկանդակը:
-Իսկ երրո՞րդ անգամ, Տեր: Ես Քեզ գոնե երրորդ անգամ կճանաչեի:
-Իսկ երրորդ անգամ Ես նույնիսկ գիշերել եմ ձեզ մոտ մայրիկիս հետ:
-Ինչպե՞ս թե:
-Մի անգամ մենք ստիպված էինք Հերովդեսից փախչել Եգիպտոս: Եվ դու Իմ մայրիկին գտար սյան մոտ ու բերեցիր  ձեր տուն: Եղի՛ր երջանիկ,  ի՛մ հարազատ, , հուր- հավիտյան:
Առավոտյան տղան արթնանում  և առաջին հերթին հարցնում է.
-Իսկ որտե՞ղ է այն կինը երեխայի հետ:
Նայում է, իսկ տանը արդեն ոչ ոք  չկա: Կաճյակները, որոնք նա երեկ խեղճ տղային էր նվիրել, կրկին անկյունում էին, սեղանին դրված էր ձեռք չտված տոնական կարկանդակը: Իսկ սրտում այնպիսի  աներևակայելի ուրախություն էր, ինչպիսին երբեք չէր եղել:
Թարգմանությունը` Մերի Հաջյանի:
Աղբյուրը
 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s