Երկու իմաստուն առակ

Առակ մեխերի մասին
Կար –չկար, շատ տաքարյուն և անզուսպ  մի երիտասարդ կար: Մի օր նրա հայրը տալիս է  մեկ պարկ մեխ և պատվիրում , որ երբ նա չկարողանա զսպել իր զայրույթը, մեկ մեխ խփի ցանկապատի սյանը:
Առաջին օրն արդեն  սյան վրա մի քանի տասնյակ մեխեր հայտնվեցին: Հաջորդ շաբաթ նա սովորեց զսպել զայրույթը, և օրեցօր այլևս սյան վրա մեխեր չէին ավելանում: Պատանին հասկացել էր, որ ավելի հեշտ է իրեն վերահսկել, քան մեխ խփել:
Վերջապես եկավ այն օրը, երբ նա ոչ մի անգամ չկորցրեց  ինքնատիրապետումը և այդ մասին պատմեց հորը, իսկ հայրն  ասաց, որ այս անգամ ամեն օր, երբ  նրան հաջողվի զսպել իրեն, կարող է սյան միջից հանել  մեկական մեխ:
Ժամանակ անցավ, և ահա  որդին կարողացավ հայտնել հորը, որ սյան վրա այլևս ոչ մի մեխ չի մնացել: Այդ ժամանակ հայրը բռնեց տղայի ձեռքը և տարավ ցանկապատի մոտ.
-Դու լավ աշխատեցիր, բայց տեսնու՞մ ես, թե որքան անցքեր կան սյան վրա։ Սյունն այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին առաջ էր: Երբ մարդուն վիրավորում ես, նրա հոգում այս անցքերի նման սպի է մնում: Եվ արդեն կարևոր չէ, թե դու դրանից հետո քանի անգամ ես ներողություն խնդրում. սպիները մնում են:

Օճառե պղպջակը
Օճառի պղպջակը փքվեց, դարձավ Օճառի կտորից մեծ :
«Մնաս բարով, նախահայր», — ասաց նա անփութորեն և թռավ մեքենաների և հետիոտների հոսքի վրայով:
Եվ ահա օճառի պղպջակը շողշողում է ծիածանի բոլոր գույներով, փայլում  արևից, և նրա պատերի միջից  երևում է թեթև ամպերով կապույտ երկինքը: Փուչիկը հպարտանում  է և ձգտում  հեռու թռչել այն վայրից, որտեղ թողել է  իր գորշ ծնողին, որպեսզի ոչ ոք չկռահի, որ ինքը նրա  հետ  որևէ կապ ունի:
«Ի՜նչ երջանկություն է, որ ես նման չեմ նրան», — մտածում է փուչիկը և հիանում  խանութների ցուցափեղկերում իր  փայլատակող արտացոլումներից:
Ամեն ոք, ով տեսնում է Օճառի պղպջակը, զարմանում է  նրա մեծությունից և ասում. «Դեռահասությու՜ն»:
Պղպջակը, հալածվելով քաղաքի միջանցիկ քամիներից, լողում է ամբոխի վրայով ու վերևից նայում անցորդներին: Նրան թվում է, թե ողջ աշխարհը միայն իրեն  է նայում,  հիանում իր մեծությամբ, փայլով և ծիածանային  գույներով:
Բայց օճառի պղպջակները պայթում են: Պայթեց նաև այս պղպջակը:
Պղտոր կաթիլն ընկավ  տան թիթեղյա քիվին: Կաթիլը չորացավ և  վերածվեց լվացքի մոխրագույն  օճառի հազիվ տեսանելի թաղանթի:
Թարգմանությունը` 1-ին կուրսի սովորողների:
Աղբյուրը`1, 2

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s