Աղքատության և Հարստության մասին

25276556_544066709297370_2097122197_n

Մի անգամ Աղքատությունն ու Հարստությունը իրար հետ վիճեցին, թե ով է իրենցից ավելի գեղեցիկ։ Նրանք երկար ժամանակ չէին կարողանում ինքնուրույն գտնել այդ հարցի պատասխանը և որոշեցին դիմել առաջին իսկ պատահած մարդուն:
«Թող  առաջին պատահած տղամարդը լուծի մեր վեճը», — որոշեցին նրանք և առաջացան ճանապարհով:
Նրանց ընդառաջ գալիս էր միջին տարիքի մի  տղամարդ։ Նա  միանգամից չնկատեց, թե ինչպես  երկու կողմից իր մոտ վազեցին Աղքատությունն ու  Հարստությունը:
-Միայն դու կարող ես լուծել մեր խնդիրը,- շատախոսեցին նրանք,-ասեք, ո՞վ է մեզանից ավելի գեղեցիկ:
-Ա՛յ քեզ, դժբախտություն- մտածեց  տղամարդը,- եթե ասեմ` Աղքատությունն ավելի գեղեցիկ է, Հարստությունը կնեղանա և կհեռանա ինձանից։ Իսկ եթե ասեմ`  Հարստությունն է ավելի գեղեցիկ, Աղքատությունը կարող է զայրանալ և հարձակվել ինձ վրա։ Ի՞նչ անեմ:
Տղամարդը քիչ մտածեց և ասաց նրանց.
— Երբ դուք տեղում կանգնած եք, ես այդպես միանգամից չեմ կարող պատասխանել Դուք սկզբում մի քիչ հանդարտ այս կողմ, այն կողմ քայլեք, իսկ ես կնայեմ:
Աղքատությունն ու Հարստությունը սկսեցին քայլել ճանապարհով: Եվ այսպես են քայլում, և այնպես: Երկուսն էլ ցանկանում են լավ երևալ:
-Դե,- բղավեցին նրանք վերջապես, միաձայն։ Ո՞վ է մեզանից ավելի գեղեցիկ:
Տղամարդը ժպտաց նրանց և պատասխանեց․
-Դու Աղքատություն, շատ գեղեցիկ և հմայիչ ես հետևից, երբ հեռանում ես։ Իսկ դու, Հարստություն, ուղղակի հիասքանչ ես, երբ թեքվում ես դեմքով և գալիս ես:
Թարգմանությունը` Մերի Հաջյանի:
Աղբյուրը

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s