Ամենագեղեցիկը

18274769_408447889536408_1362914607031393236_n

-Մարդի~կ, օգնեցե~ք: Որդիս կորել է,- գոռում էր մայրը տոնավաճառում ամբոխի մեջ:
-Կգտնվի: Ու՞մ է պետք  քո կեղտոտ տղան,- ծիծաղելով պատասխանեց անցորդը:
-Իմ որդին ամենագեղեցիկն է` կապուտաչյա, բարձրահասակ, գանգրահեր և բարեկազմ: Ես քեզ  արծաթե մետաղադրամ կտամ, եթե գտնես որդուս,- խնդրեց մայրը:
Կես օր անցորդը փնտրում էր որդուն: Մոր մոտ էր բերում  տարբեր տղաների` բարձրահասակ և գանգրահեր, բարեկազմ և կապուտաչյա, գեղեցիկ` հրեշտակների պես:
-Ո՛չ, ի՛մ տղան  չէ, իմ տղան ավելի լավն է,- արցունքների միջից պնդում էր մայրը:
Եկավ երեկոն: Մայրն հուսահատության մեջ էր:
Հանկարծ մոտակա սայլի վրա խոտերը շարժվեցին, և դրանց տակից դուրս ելավ մի նիհար, կեղտոտ տղա:
— Ա՛յ դու, ի՛մ պատուհաս: Ամբողջովին կեղտոտվել ես, հագուստդ պատառոտել, ինձ էլ վախեցրել,- գոռաց մայրը: Բռնելով տղային` նա տղայի շորերից  թափ տվեց ծղոտները:
-Ես բոլոր քաղցրաբլիթները կերա և ցանկացա քնել, —  քանի որ չուներ դիմացի ատամները, սվսվացնելով խոսեց տղան:
-Տիկի՛ն, ինչու՞ եք ինձ խաբել,- զայրացած հարցրեց անցորդը: Ես գեղեցիկի էի փնտրում, ոչ թե այսպիսի փնթիին:
-Ի՛նքդ ես փնթին,- մռայլվեց մայրը:
-Վճարի՛ր ինձ նրա համար, որ ստիպել ես ամբողջ տոնավաճառով վազել,-պահանջեց անցորդը:
Այդ պահին զրույցին միջամտեց ծերունին.
-Մոր աչքին թույլ ձագուկը գեղեցիկ այծյամ է երևում: Մի՞թե քո մայրը քեզ աշխարհի ամենալավ երեխան չէր համարում:
Անցորդը ծիծաղեց և անցավ գնաց:
Թարգմանությունը` Էմմա Գաբրիելյանի
Աղբյուրը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s