Ինչից է սկսվում երջանկությունը

30019900_562685694096491_392071096_n

Մի մարդ էր ապրում: Օրերից մի օր նա որոշեց դեմ դուրս գալ աշխարհում տիրող անարդարությանը և երջանկություն  գտնել  բոլորի համար։ Նա զենքը  վերցրեց ձեռքը, և որտեղ հանդիպում էր չարությանը, սկսում է պայքարել նրա դեմ:
Հանուն բոլորի երջանկության ստիպված էր շատ կրակել և սպանել ։ Ժամանակն անցնում էր, նա քնում և արթնանում էր զենքը ձեռքին, ամիսներով կռիվների մեջ էր,  բայց աշխարհը շարունակում էր մնալ նույն չարը, անարդարը և դաժանը:
Եվ ահա նա հոգնեց կռիվներից և որոշեց ընտանիք կազմել։ «Եթե չկարողացա երջանկացնել բոլորին, գոնե երջանկություն գտնեմ  իմ ընտանիքի համար»,- մտածում  էր նա։  Եվ ամեն օր նա  պայքարում էր իր մերձավորների երջանկության համար։  Շատ էր աշխատում, հաճախ քիչ էր ուտում, քիչ էր  քնում։ Այդպես էլ ծերացավ` երջանկության համար պայքարելով:
Մահվան մահճում պառկած` ողջ կյանքն էր աչքերի առաջ։ Հիշեց, թե ինչպես էր երիտասարդ  ժամանակ ուզում երջանկացնել բոլորին, ինչպես էր զենքը ձեռքին պայքարում չարի դեմ ամենուրեք, որտեղ նրա թունավոր ծիլերն էին աճում, ինչպես էր կրակում և  սպանում հանուն երջանկության, ինչպես էր  ընտանիք ստեղծում և  մեծացնում երեխաներին, շատ աշխատում, քիչ ուտում, քիչ քնում։
Հետո իր մոտ  կանչեց իր տնեցիներին և ասաց․
-Իմ ողջ կյանքի ընթացքում փորձել եմ երջանկացնել ուրիշներին։ Հիմա նոր եմ հասկանում, որ պետք է սկսեի  ինձնից։ Եթե ես սկզբից փոխեի ինձ և լինեի երջանիկ, դուք էլ կլինեիք երջանիկ։ Եվ աշխարհը կդառնար լավը, բարի և արդար:

Թարգմանությունը` Մոնիկա Ասատրյանի:
Источник: https://pritchi.ru/id_8786

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s