Մի իրի պատմություն. չիփսեր

min3-550x330
«Չիփս» անունը ծագել է անգլերեն «chips» բառից, ինչը նշանակում է «կտոր»: Չիփսը ստեղծվել է 1853 թվականին, իմիջիայլոց այն պատահականորեն է ստեղծվել: Մի անգամ Կոռնելիոս Վանդերբիլտը` միլիոնատերը Ամերիկայից, իջևանել էր «Moon Lake House» հյուրանոցում, որը գտնվում է Սարատոգա Սփրինգսում:
Հյուրանոցում ճաշելիս Վանդերբիլտը երեք անգամ իր դժգոհությունն էր արտահայտել, որ կարտոֆիլը կտրտված էր չափազանց մեծ շերտերով: Տեղացի խոհարար Ջորջ Քրամը, լինելով բնույթով հաստատակամ մարդ, միլիոնատիրոջ համար պատրաստում է յուղի մեջ տապակած բարակ կտրտած կարտոֆիլ: Գլխավոր խոհարարի նոր ուտեստը անսպասելիորեն դուր է գալիս Վանդերբիլտին: Նա հյուրանոցում ճաշելիս ամեն անգամ հաճույքով պատվիրում էր այդ ուտեստը: Այսպիսով, «Սարատոգի չիփսերը», ինչպես նրանց անվանեցին, դարձան ռեստորանի ֆիրմային ուտեստը:
Միջադեպից յոթ տարի անց` 1860 թվականին, Ջորջ Քրամը բացեց սեփական ռեստորանը, որտեղ մատուցվեցին չիպսեր: Սակայն, ժամանակի ընթացքում այս ուտեստը հայտնվեց նաև սննդի այլ վայրերում, ինչը զարմանալի չէր, քանի որ չիփս պատրաստելը դժվարություն չէր ներկայացնում: Շուտով չիփսը հայտնվեց Ամերիկայի լավագույն ռեստորանների ճաշացանկում:
Մինչև 1890 թվականը չիփսեր կարելի էր համտեսել միայն ռեստորաններում կամ խորտկարաններում: Իրավիճակը փոխեց Քլիվլենդում գտնվող փոքրիկ ճաշարանի սեփականատեր Ուիլյամ Թեփենդենը: Նա առաջինն էր, ով մտածեց փողոցում չիփսեր վաճառել թղթե տոպրակներով: Թեփենդենը այս քայլը կատարեց ճգնաժամի ընթացքում նոր հաճախորդներ ներգրավելու համար: Նա սկսեց չիփսեր վաճառել մի հին բեռնասայլակից: 36 տարի անց ծնվեց մոմապատ թղթերում չիփսերը փաթեթավորելու գաղափարը: Այն հուշեց Լորա Սկադդերը: Նման փաթեթը հնարավորություն էր տալիս փոխադրել չիփսերը և երկարացնել նրանց պահպանման ժամկետը: Եվ այսպիսով, չիպսերը երևացին վաճառատների դարակներում:
Սակայն չիփսերի զանգվածային արտադրությունը հնարավոր դարձավ միայն կարտոֆիլի մաքրման մեքենայի գյուտից հետո: Ավելի ուշ հայտնվեց նաև չիփսերի արդյունաբերական արտադրության առաջին մեքենան: Այն ստեղծել է Ֆրիման Մակբեթը: Նրա գյուտը անմիջապես ձեռք է բերվել ֆիրմաներից մեկի կողմից, որն էլ սկսեց չիփսերի սերիական արտադրությունը:
Չիփսերը սկզբում պատրաստվում էին առանց աղի կամ որևէ համեմունքների:1940 թ. «Tayto» ընկերությունը առաջին անգամ սկսում է չիփսեր արտադրել համային հավելումներով և այն վաճառում աղի փոքրիկ տոպրակի հետ միասին:
Ռուսերենից թարգմանեց Գրետա Հովակիմյանը:
Աղբյուրը`

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s