Մի իրի պատմություն. ջինսեր

25276556_544066709297370_2097122197_n

«Դենիմ» կոչվող բամբակյա  սարժե գործվածքից կարված ջինսերը  ժամանակակից տեսքով հայտնվել են  XIX դարի 70-ական թվականներին Սան-Ֆրանցիսկոյում՝ շնորհիվ ամերիկացի Լևի Ստրաուսի, ով տաբատներ էր կարում  բանվորների համար;:
Թերևս  ջինսերի ծագումը ավելի վաղ  պատմությունը ունի: Դեռ XVI դարում եվրոպացի  նավաստիներն էին  հագնում պարուսինե  տաբատներ: Եվ քանի որ դրանք արտադրվում էին Ջենովայում, ուստի  տաբատները կոչվեցին «ջենես» կամ «ջինս»: Տեսքով դրանք նման էին ժամանակակից ջինսերին:
1853 թվականին երիտասարդ դերձակ  Լևի Ստրաուսը ժամանեց Ամերիկա` իր հետ ունենալով ընդամենը մի թոփ պարուսին, որից  սկսեց կարել վրաններ ոսկեխույզների  համար: Մի անգամ մի ոսկեխույզ նրան պատվիրեց  իր համար կարել  այնպիսի տաբատներ, որով կարողանա դրսում քնել, ոչ թե վրանում: Նա դրանք շատ հավանեց,  և շուտով Ստրաուսը Սան-Ֆրանցիսկոյում պարուսինե տաբատների կարի արհեստանոց բացեց: Հաճախորդների պահանջներին համապատասխան` հետագա տարիներին դրանք բազմիցս ձևափոխվեցին: Այդպես տաբատների վրա հայտնվեցին խոր գրպաններ, գոտու համար օղակներ, ամրացվեցին կողմնային կարերը:
1860-ական թվականներին ջինսերի հանրաճանաչությանը նպաստեց Յակոբ Դեվիսը, որը առաջարկեց գրպանների ամրացման համար օգտագործել ձիասարքի երկաթե գամերը։ Նա և Ստրաուսը արտոնագրեցին ժամացույցի, դանակի և փողի համար նախատեսված գրպաններով բանվորական կոմբինեզոնների արտադրությունը։ Իսկ 1870-ականների կեսերին Ստրաուսը ոչ թե պարուսինից, այլ  դենիմ կոչվող բամբակե խիտ կտորից սկսեց  կարել ջինսեր։ Այն բանից հետո, երբ 19-րդ դարի վերջին Սան-Ֆրանցիսկոյում շահագործվեցին հանքերը, ջինսերը մեծ տարածում գտան՝ դառնալով հագուստ հասարակ մարդկանց համար։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին  Ամերիկայում ջինսերը դարձան ԱՄՆ-ի բանակի համազգեստի մաս: Արդյունքում դրանք տարածվեցին նաև Եվրոպայում և Չինաստանում, որտեղ շատ արագ հայտնի դարձան: Սակայն պատերազմի ավարտից հետո և 50-ական թվականներին անկում սկսվեց, և ջինսերի մասին սկսեցին մոռանալ:
Բայց XX դարի 60-ական թվականներին իրական հեղաշրջում տեղի ունեցավ ջինսերի նորաձևության պատմության մեջ:
Որպես խթան ծառայեցին հիպպիները, որոնք սկսեցին դենիմից կարված իրենց հագուստները զարդարել ասեղնագործություններով, ամենատարբեր նախշերով և զարդարանքներով։ Նրանց գաղափարները հավանեցին  հայտնի շատ մոդելավորողներ, և շուտով նրանցից շատերը նախ  սկսեցին ներկայացնել դենիմից տաբատները, այնուհետև՝ զանազան նախշերով և զարդարանքներով վերնաշապիկները, կիսաշրջազգեստներն ու բաճկոնները։
Սակայն մոդելավորողները դրանով չբավարարվեցին, սկզբում փոխեցին ձևը, հետո կտորը՝ այն մաշեցրին մինչև մանրաթելերը, թրջեցին թթուների մեջ, սպիտակեցրին նստատեղերը, ծնկները և ազդրերի առաջամասը, ծվեն-ծվեն արեցին կտորը բութ մկրատներով։
Ընդհուպ մինչև 20-րդ դարի ավարտը ողջ աշխարհը հայտնագործեց նոր և կատարելագործեց ջինսերի «ծերացման» եղած տեխնոլոգիաները։ Իսկ 2000-ականների սկզբներին մի քանի  մոդելավորող որոշեց վերադառնալ երկնագույն  դենիմին։
Թարգմանությունը` Մերի Հաջյանի:
Աղբյուրը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s