Ովքե՞ր են, որ մեր կյանքում հավերժ են մնում

31483745_547569115627639_5348829702551611885_n

Error 404 not found.
Ձեր հարցման մեջ ինչ-որ սխալմունք կա, խնդրում ենք ավելի ուշադիր նայել բառերը, արտահայտությունները, ողջ նախադասությունը և դրա իմաստը: Շնորհակալություն:

Հըմմ, նման հարցում փաստորեն երբեք չես ունեցել…Հա՜հ գիտեմ, տարօրինակ հարց էր, բոլորի համար էլ տարօրինակ է եղել, երբ տվել եմ, մտածեցի գուցե դու իմանաս, իմ համակարգիչ:
Նոր հաղորդագրություն. «Եվ ես գիտեմ, Մեգի»:
«Ի՞նչ, դու՞։ Դու ինձ պատասխանեցի՞ր, այդ ո՞վ է այդտեղ, ո՞վ ինձ գրեց»:
Նոր հաղորդագրություն.«Ես եմ, Մեգի, քո համակարգիչը, չէ՞ որ դու ուզում էիր, որ ես քեզ պատասխանեի: Եվ ես գիտեմ քո հարցի պատասխանը»
«Ե՞վ»
Նոր հաղորդագրություն. «Ոչ ոք, ոչ ոք հավերժ չէ»:
«Ահ, այդպես էլ գիտեի։ Ես գիտեմ, որ մարդիկ հավերժ չեն, համակարգիչ, ես ուզում եմ իմանալ, ովքեր են, որ մեզ չեն լքում, որ չեն գնում մեր կյանքից, մեզ չեն փոխարինում, մեզ չեն մոռանում»:
Նոր հաղորդագրություն.
«Մեգի, ՈՉ ՈՔ»:
«Իսկապե՞ս»:
Նոր հաղորդագրություն.
«Գիտեմ, որ կարոտել ես նրան»:
«Եթե անկեղծ, հա՜, շա՜տ…»:
«Մեգի, թվում էր, թե նա հավերժ է, չէ՞»:
«Հա, թվում էր»:
«Բայց դու նրան թողեցիր»:
«Որովհետև  հասցրել էր դրան»:
«Բայց չէ՞ որ սիրում էիր»:
«Հա, բայց էլ այդպես չէի կարող»:
«Տեսնում ես` ինչ տարօրինակ են մարդիկ, սիրում են, միևնույն ժամանակ չեն կարողանում իրար տանել։ Շատ բարդ է: Այ, մեզ մոտ, եթե ինչ-որ բան ենք անում, ուրեմն` վերջ, այդ կոդը հավաքված է, ծրագիրը գործում է դրա համաձայն, ու աջ ու ձախ շեղվել չի լինում»:
«Բայց… Եթե ամեն ինչ այդպես լիներ նաև մարդկանց մոտ… Մի՞թե նա ինձ կտար իր վերարկուն այդ անձրևոտ օրը, չէ որ այդպես չէինք նախատեսել, այդպես չպիտի լիներ, բայց եղավ։ Նա եկավ ու ինձ հագցրեց իր վերարկուն` տա՜ք ու ապահով, ու շրջեցինք ողջ քաղաքով: Դու չես հասկանա` դա ինչ է, դու չես հասկանա` ինչ էի ես զգում, այնքա՜ն հաճելի, անբացատրելի զգացում էր դա: Ու դու չես հասկանա, որովհետև քեզ մոտ  կոդավորած չի, իսկ ես չեմ ուզում, որ մարդիկ քեզ  նման լինեն, թեկուզ այսպես  դժվար է, բայց ուրիշ է:
Դու չես հասկանա` ինչքան հաճելի է, որ մենք վիճած ենք ու հաջորդ օրը հանդիպելու ենք, որպեսզի հրաժեշտ տանք միմյանց, հա հա, էդպես էր «կոդավորած», բայց նա եկավ ու ամու՜ր գրկեց ինձ:
Դու չես հասկանա` ինչ են պատահական հայացքները, ժպիտները։ Ինչ է, երբ միամտորեն  ձեռքդ բռնում են ամուր, այնքան ամուր, կարծես երբեք բաց չեն թողնելու։
Բայց, չէ՞ որ թողեց ի վերջո»:
«Հա՜ թողեց, բայց կարևորը պինդ էր բռնել այդ պահին, մի լացիր»:
«Չեմ կարող, ես քեզ նման չեմ ախր, հա՜ պլանավորած չէր, կոդավորած չէր լացելս, բայց հասկանու՞մ ես, արցունքներդ երբ գալիս են, չեն ասում. «Հեյ Մեգի կարո՞ղ ենք թափվել աչքերիցդ, թե ետ վերադառնանք», որ ես էլ պատասխանեմ. «Օ՜, խնդրում եմ, սիրելի արցունքներ, ոչ հիմա»: Չէհ, էդպես չի, ես խոսում եմ, հիշում, կարոտում ու… ու արցունքները գալիս են, որ զգաս, թե ինչ թաց բան է կարոտը…
Այնուամենայնիվ, ես չեմ ուզում քեզ պես լինել։ Ես ուզում եմ զգալ։ Ուզում եմ զգալ ոնց եմ օր-օրի մարում իմ հիշողություններից, ուզում եմ զգալ կարոտի թացությունը, ուզում եմ զգալ, որ ժպիտը նաև դառն է լինում, այ էն ժամանակ, երբ հուշերից ժպտում ես, հետո գիտակցում, որ հուշերից, ընդամենը հուշերից էր դեմքիդ ժպիտ իջել։ Ուզում եմ զգալ, թե ոնց եմ ծանոթ վայրերով անցնելիս նրա ստվերը փնտրում, ուզում եմ փնտրել, ուզում եմ որոնել ինչպես առաջ, երբ նա միշտ ուշանում էր, բայց հիմա կփնտրեմ գիտակցելով, որ չի գալու, կփնտրեմ մեծ սպասումով, բայց սպասումի հետ նաև ուղեղումս դաջված այն փաստով, որ չեմ գտնելու:
Քանզի դու ճիշտ ես, ոչ ոք մեզ հետ հավերժ չի մնա, բայց պիտի գնան, որ կարոտես, փնտրես, սպասես…»:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s