Մի իրի պատմություն. գուլպաներ

 

18274769_408447889536408_1362914607031393236_nԳուլպաների պատմությունը սկսվում է հին ժամանակներից: Տղամարդիկ, ովքեր իրենց համարում էին «բարձր կաստայի» ներկայացուցիչներ, գուլպաներ չէին հագնում: Նրանց կարծիքով դա ամոթալի է: Քանի դեռ նրանք իրենց երևակայում  էին աշխարհի տիրակալ, կանայք, ընդհակառակը, վայելում էին ողջ գրավչությունն այն բանի, որ իրենց ոտքերը պաշտպանված են:
Հույն կանայք սկսեցին փողոց դուրս գալ կաշվե հողաթափերով: Եվ կես դար անց գուլպաները դարձան հույների զգեստապահարանի պարտադիր մասը:
Միջնադարում գուլպաների արտադրության զարգացումը հասել էր էվոլյուցիոն թռիչքի: 15-րդ դարը  Եվրոպայի գերագույն տիրակալների կյանքում դարձել էր  աննախադեպ շքեղության դարաշրջան: Ձգտում էին պերճաշուք դարձնել բացարձակապես ամեն ինչ` սկսած կահույքից  մինչև ներքնազգեստ: Այդ բախտին արժանացան նաև գուլպաները: Կաշվե հողաթափերին փոխարինելու եկան կտորից կարված  հաստ զուգագուլպաները: Նրանք թաքցնում էին  ոչ միայն  ոտնաթաթերը, այլև` ոտքերն ամբողջովին:
Մինչև ծնկները հասնող գուլպաների ստեղծմանը խթան հանդիսացավ բանակը:  Որպեսզի պաշտպանեն իրենց ոտքերը, զինվորները սկսեցին հագնել երկար կիպ գուլպաներ: Եվրոպական կառավարողները  գնահատեցին  այս նորամուծությունը և ցանկացան նույնից ունենալ իրենց զգեստապահարանում: Հենց այդ ժամանակվանից էլ Իտալիայում հայտնվեցին կալսոնները` ոտքերը կիպ գրկող վարտիքները:
Իսպանիայում սկսեցին հագնել գուլպաներ` թանկարժեք գործվածքներից` զարդարված  ասեղնագործ գեղեցիկ նախշերով կամ թանկարժեք զարդերով: Այդպիսի գուլպա-զուգագուլպա  հագնում էին  բացառապես ազնվական դասի տղամարդիկ, այն նույնիսկ  կարող էր փոխարինել սովորական վարտիքին:
Մեծ Բրիտանիայում գուլպաների հիմնական սպառողները, ընդհակառակը, կանայք էին: Այս ամենը` ի  շնորհիվ Էլիզաբեթ Առաջինի. նա մետաքսե մինչև ծնկները հասնող գուլպաների  մեծ երկրպագու էր և դրանով նպաստեց, որպեսզի տեքստիլ արդյունաբերության տվյալ ճյուղը լայնորեն զարգանա:
Գուլպաների պատմությունը փոխվում է 16-րդ դարում գուլպագործական հաստոցի հայտնագործման պահից,  այդ ժամանակվանից սկսվեց գուլպա-զուգագուլպաների  զանգվածային արտադրությունը: Մի քանի դար անց Ֆրանսիայում ևս  հայտնվեց  գուլպագործական առաջին հաստոցը:
Մոտավորապես  հարյուր տարի առաջ արտադրվեցին այնպիսի գուլպաներ, ինչպիսինը  մենք  ենք հիմա հագնում: Պահանջարկ կար նաև գործածել ռետինե երիզներով գուլպաներ և կապրոնե զուգագուլպաներ:
XX դարի սկզբին գուլպաներով սկսեցին զբաղվել մոդելագործները, քանի որ  արդեն չկար ոտքերը փոշուց, կոշիկից, կեղտից պաշտպանելու  անհրաժեշտությունը: Գուլպաները, զուգագուլպաներն ու կոլգոտկիները մինչև օրս, ինչպես շրջազգեստները, ջեմպրները և տաբատները, զգեստապահարանի կարևոր բաղկացուցիչ են:
Թարգմանությունը` Էմմա Գաբրիելյանի:
Աղբյուրը

;

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s