Մի իրի պատմություն. լուսանշան

34345987_1801230669944745_6144885473610301440_nԼուսանշանի ծագման պատմությունը սկսվում է 1868 թ .:  
Հենց  այդ ժամանակ աշխարհում  առաջին լուսանշանը հայտնվեց Լոնդոնում`  Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի առջև: Այն հնարել էր Ջոն Փիք Նայթը:  Այն, իհարկե, զգալիորեն տարբերվում էր ժամանակակից լուսանշաններից և կառավարվում էր ձեռքով:
Սարքը իրենից ներկայացնում էր  երկու լուսազդանշանային սլաք: Եթե նրանք տեղավորված են հորիզոնական դիրքում, նշանակում է` պետք է կանգ առնել: Իսկ եթե նայում են ներքև 45 աստիճանի անկյան տակ, ապա պետք է զգուշորեն առաջ ընթանալ:
Երբ փողոցում մութն ընկնում էր, օգտագործում  էին գազի լապտեր, որը ազդանշանում էր համապատասխան կարմիր կամ կանաչ գույնով: Լուսանշանը գործում էր միայն տրանսպորտային այն միջոցների համար, որոնք հետիոտների առկայության դեպքում  ստիպված էին կանգնել և նրանց  ճանապարհ տալ:
Սակայն նման սարքը լավագույնս իրեն չի դրսևորել, քանի որ դեռ մեկ ամիս չանցած, այն պայթել էր` վիրավորելով նրան  կառավարող ոստիկանին:
XX դարի սկզբին ամերիկացի Լեսթեր Վայրը հայտնագործել է  պատմության մեջ առաջին էլեկտրական լուսանշանը, որն ավելի նման էր ժամանակակից լուսանշանին:
Հետաքրքիր է, որ լուսանշանի լույսերում օգտագործվող գույները ընտրվել են` հաշվի առնելով դիխրոմազիայով (գունավոր տեսողության անբավարարություն) հիվանդների պահանջները:
Այդ հիվանդները ընդունակ են  տարբերելու միայն տաք (դրանք դեղին և կարմիր գույներն են) և սառը երանգները (օրինակ` կանաչը): Այդ իսկ պատճառով կարմիրի և կանաչի արանքում գտնվում է  դեղինը:
Բացի այդ, կան մարդիկ, ովքեր չեն տարբերում կարմիր եւ կանաչ գույները, ուստի այսօր լուսանշանում  օգտագործում են կարմիր գույնը` նարնջագույն երանգով, իսկ կանաչը` կապույտով:
Թարգմանությունը` Անահիտ Ղևոնդյանի, 1-1 կուրս 
Աղբյուրը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s