Մի իրի պատմություն. ձեռնոցներ

25276556_544066709297370_2097122197_n

Ձեռնոցները ոչ միայն համարվում են հագուստի անհրաժեշտ տարր ձմռանը, այլև զարդարանք, որը կարող է ընդգծել նրանց կրողի պերճաշուքությունը, ինչպես նաև պատմել  տիրոջ մասնագիտության և հետաքրքրությունների մասին:
Նրանց մասին նույնիսկ գրել է նշանավոր Բալզակը` իր ստեղծագործության մեջ ներկայացնելով հասարակական կանոններն ու  բարքերը` ձեռնոցների լույսի ներքո: Զգեստապահարանի այս տարրը նվաճել է աշխարհը`  դառնալով անփոխարինելի պիտույք  կանանց եւ տղամարդկանց համար: Տեսակների բազմազանությունը շլացուցիչ է`  ժանյակե, մետաքսե, կաշվե, մետաղյա և  շատ ուրիշ տեսակներ:
Ձեռնոցների հայտնվելու պատմությունը սկսվում է Թութանհամոնի դամբարանից: Հին եգիպտացիների մոտ դրանք զուգորդվում  էին ազնվականության և մեծագույն իշխանության հետ: Բացի նշված կարգավիճակից  ձեռնոցները պաշտպանում էին ձեռքի մաշկը տարբեր ազդեցություններից, որն էլ  ընդհանուր առմամբ նրանց հիմնական գործառույթն էր:  Ի սկզբանե ձեռնոցները դաստակին կապված փոքրիկ պարկերի տեսք ունեին:
Եվ միայն որոշ ժամանակ անց  նրանք ստացան մեզ ծանոթ  թաթմանների տեսքը, որոնցում առանձին տեղ կար բութ մատի համար: Մի  ժամանակ այդ ձեռնոցները գործնականորեն գրեթե չէին հանում. նրանցով աշխատում էին, ճաշում էին, կռվում էին: Այդ էր պատճառը, որ  ոմանց կարծիքով,  այդ պիտույքը անընդհատ կրում են միայն «փափկասունները»:
Ձեռնոցների գործածմանը հատկապես նպաստեց ասպետության պատմությունը: Այսպես` մարդու վրա նետված ձեռնոցը ծառայում էր  որպես մենամարտի կոչ կամ պարզապես արժանապատվության վիրավորանք: Իսկ եթե ասպետը ձեռնոց էր ստանում իր սիրելիի կողմից` որպես նվեր, ապա նա չէր բաժանվում դրանից և միշտ իր մոտ էր պահում`  որպես թալիսման` գոտուն ամրացված հատուկ քսակում:
17-րդ դարի վերջին  և 18-րդ դարի սկզբին ծնվեց  ձեռնոցագործի մասնագիտությունը: Այն  շատ հարգված և պատվավոր էր: Այդ աշխատանքին նույնիսկ  մասնակցել էր  մեծ Լեոնարդո դա Վինչին, որն հորինել էր ձեռնոցներ լողի համար: Սակայն այդ գաղափարը չզարգացավ: Քանի որ էթիկայի կանոնների համաձայն`  արարողությունների և ձեռքսեղմումների  ժամանակ ձեռնոցները հաճախակի պետք էր հանել, այդ իսկ պատճառով դրանք սկսեցին կրել գոտիներին: Հետո ձեռնոցներ կարողների մոտ գաղափար առաջացավ, որ զգեստապահարանի այդ տարրն ունենա   նաև գեղեցիկ սեռը: Եվ այդ ժամանակվանից հենց կանայք դարձան այդ ապրանքի գլխավոր գնորդները` զարդարելով դրանցով իրենց ձեռքերը:
Վերածննդի և Բարոկկոյի դարաշրջանում  կանացի շքեղ  ձեռնոցների  անհավատալի  բազմազանություն կար: Օգտագործվում էին տարբեր ասեղնագործություններ, ժապավեններ, թանկարժեք քարեր, ժանյակներ, ատլասե եւ թավշյա գործվածքներ: XVI դարում Ելիզավետա 1-ին  թագուհու շնորհիվ նորաձև էին երկար կանացի ձեռնոցները։ Դրանք հագնում էին կարճաթև  շքեզ զգեստների հետ:
Ձեռնոցների արտադրությունը դառնում էր  ավելի բարդ, և նույնիսկ գաղտնի էին պահվում արտադրության հատուկ գաղտնիքները: XVII դարում նորաձև դարձան գործվածքեղեն ձեռնոցները, որը  պայմանավորված էր կարի մեքենայի երևան գալով ։      Տղամարդկանց ձեռնոցների հանրաճանաչությունը վերականգնել է Նապոլեոն Բոնապարտը, ով իր զգեստապահարանում ուներ այդ պիտույքի մի ողջ հավաքածու` ավելի քան 240 զույգ:
XIX դարում գործնականորեն  գրեթե յուրաքանչյուր մարդ ձեռնոց ուներ: Այն դարձավ «ջենթլմենական լրակազմի» անփոխարինելի տարր։ Սակայն  դրանք ավելի կարճ էին և  առանց ավելորդ զարդարանքի։ Ձեռնոցների պահանջարկի զգալիորեն աճման զուգընթաց  դրանց  զանգվածային արտադրության համար  անհրաժեշտ էին նոր տեխնիկական սարքեր: Այսպիսով, 1807 թ. անգլիացի Ջեյմս Վինտերը հնարեց ձեռնոց կարող մեքենա:
Ռուսաստանում ձեռնոցը  նորաձևություն մտավ  շատ ավելի ուշ։ Ընդ որում  ձեռնոցները ավանդաբար կարվում էին  գառան  բարակ կաշվից և հետագայում հայտնի դարձան արտերկրում:
Այսօր ձեռնոցների նորաձևությունն իր պատմության մեջ նոր փուլ է ապրում, քանի որ ժամանակակից դիզայներները ներկայացնում են  մի շարք տարբեր ձևեր և ոճեր, ինչպես նաև որոշում են նրանց առկայության անհրաժեշտությունը  որոշակի ոճում կամ վայրում:
 Թարգմանությունը` Մերի Հաջյանի:
Աղբյուրը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s