Մի իրի պատմություն. մարգարիտ

25276556_544066709297370_2097122197_n

Մարգարիտը մեր նախնիների առաջին թանկարժեք զարդն է եղել: Առաջին անգամ  մարգարտահատիկները  գտել են նախամարդիկ որսորդության և սնունդ հայթայթելու ժամանակ: Իհարկե, դժվար թե նրանք կռահեին, որ այդ արտասովոր գնդիկը մարդկության ողջ պատմության ընթացքում իր բացառիկ գեղեցկությամբ կգերեր մարդկանց:
Մարգարտի ծագման պատմությունը լի է գաղտնիքներով ու լեգենդներով: Հին ժողովուրդները ենթադրում են, թե դա լուսնի լույսն է` ջրի մեջ քարացած,  ծովային հավերժահարսների արցունքը,  կամ  կայծակի սառած լույսը կակղամորթերի աչքերում: Մարգարիտը եզակի է նաև նրանով, որ միակ թանկարժեք քարն է, որը երեսակելու  կարիք չունի և իր սկզբնական տեսքով օգտագործվում է ոսկերչության մեջ:
Մինչև մեր օրերն է հասել այն հաստատումը, որ հին շումերները մեր դարաշրջանից 2300 տարի առաջ գիտեին մարգարտի մասին և այն անվանում էին «ձկան աչք»: Հին չինական իմաստունների տարեգրության մեջ կա հիշատակում այն մասին, որ չինացիները մարգարիտը օգտագործել են որպես նվեր իրենց տիրակալներին: Հենց  Չինաստանից է դուրս եկել թանկարժեք քարերը  մարգարիտի տեսքով երեսակելու սովորությունը:
Երկարատև ժամանակ` ընդհուպ մինչև 15-րդ դարը, մարգարտահատիկները ամենաթանկ արժեքն էին համարվում: Առաջնության դափնին նրանք կորցրին միայն  ադամանդի պատրաստման յուրացումից  հետո:
Բայց դրա հետ մեկտեղ մարգարտի  հանրաճանաչությունը չնվազեց: Օրինակ` 16-րդ դարում փոքր մարգարտահատիկները օգտագործվում էին կանացի զգեստների և գլխի ծածկոցների զարդարանքների համար:
Ռուսաստանում մարգարտի պատմությունը սկսվում է10-րդ դարում: Այստեղ այն բարյացակամորեն ընդունվեց և շատ հարյուրամյակների ընթացքում  աշխարհիկ կանանց  և հոգևորական դասի կողմից մեծ  հանրաճանաչություն էր վայելում. զարդարում էին հագուստի և սպասքի տարրեր:
Եկեղեցին ևս դրականորեն էր վերաբերվում  այդ թանկարժեք քարին: Նրանով զարդարում էին խաչերը, շուրջառները, սրբապատկերները, Աստվածաշնչի կազմերը և  մեծաքանակ  եկեղեցական այլ թանկարժեք առարկաներ:
Մարգարիտը մեծ պահանջարկ ուներ նաև կանանց մենաստաններում:  Ձեռագործուհիները առանց այդ թանկարժեք իրի իրենց աշխատանքը չէին պատկերացնում: Նրանք հոգևորականների և միանձնուհիների հանդերձանքը զարդակարում էին մարգարիտներով: Հենց դրա համար այն անվանում էին «միանձնուհիների` Քրիստոսի հարսնացուների քար»:
Մարգարիտը շատ հայտնի էր նաև հարավամերիկյան  հնդկացիների մոտ: Այդ «ամերիկյան» մարգարիտը հայթայթում էին գետերում և օգտագործում էին որպես զարդարանք:  Բայց ամենամեծ փառքն ունեցավ «ծովային» մարգարիտը, որը արդյունահանվում էր հարավային երկրների ափերն ողողող  տաք ծովերի ծանծաղուտներից:
Ամենալավ նմուշներն գտնվել են Պարսից ծոցի  Պոլինեզիայի ափերից: Այդտեղի մարգարիտը ամենաարժեքավորն էր և ուներ հատուկ անվանում` «օրիենտալ» կամ «արևելյան»: Մարգարտի այս տեսակը կակղամորթերի խեցիներից  հայթայթում էին  սուզորդները:
Անցած տարվա սկզբին Ճապոնիայում սկսեցին արհեստական մարգարիտ աճեցնել: Նրա գլխավոր հատկությունը`ձևն ու փայլը, գործնականորեն չէին զիջում բնականին:
Մեր օրերում  մարգարտի արհեստական աճեցմամբ հիմնականում զբաղվում են չինացիներն ու ավստրալացիները:
Թարգմանությունը` Մերի Հաջյանի
Աղբյուրը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s