Մի իրի պատմություն. ծխախոտ

ba5d03b091

Երևի լսել եք  Կոլումբոսի մասին, որին ճանաչում եք նաև մանկական երգից, հենց նա է Ամերիկայից Եվրոպա ներմուծել  ծխախոտը: Սակայն քչերը գիտեն,  որ ծխախոտի թուփը,  պղպեղը և կարտոֆիլը  բույսերի  նույն ընտանիքից են, իմիջիայլոց սրանք ևս  ներմուծվել են  Նոր երկրից:
Ծխախոտի առաջացման պատմությունը  սկսվել է մի քանի հազարամյակ առաջ: Համաձայն հյուսիսամերիկյան հնդկացիների ավանդության` նրանք ծխախոտ աճեցրել են դեռևս  նոր թվագրությունից առաջ` 4-րդ դարում: Արդեն առաջին հարյուրամյակում այն օգտագործվում էր ոչ միայն ծխելու նպատակով, այլ նաև որպես դեղամիջոց, ինչպես նաև` կրոնական նպատակներով:
Ծխախոտը օգտագործում էին նաև ցավերից ազատվելու համար: Հին հնդկացիները ենթադրում էին, որ ծխախոտի ծուխը մոգական հնարավորությունների է տիրապետում, և այն շնչելը  հավասարազոր է Աստծու հետ շփմանը:
Ծխախոտը աշխարհին անհայտ էր մինչև Քրիստոֆոր Կոլումբոսի կողմից Ամերիկան հայտնագործելը: Համաձայն տարբերակներից մեկին` «Տաբակ» անվանումը առաջացել է Տաբագո կղզու անունից: Երբ Կոլումբոսի արշավախումբը իջավ Ամերիկայի ափերին, ճանապարհորդները նկատեցին, որ հնդկացիներն  ունեն մի ծես, որի ընթացքում  նրանք ծխում էին մեծ  տերևներից պատրաստված գլանակներ, որոնց անվանում  էին  «tobaco»: Եվ  հնդկացիները  նրանց հետ շփման ժամանակ Կոլումբոսին նվիրեցին ծխախոտ: Ավելի ուշ իսպանական և պորտուգալական ծովագնացները Հին Աշխարհ ներմուծեցին և′ ծխախոտի տերևները,  և′ նրա սերմերը:
Եվրոպայում մեծ տարածում ստանալու  համար ծխախոտը պարտական էր  իր օգտակարության  մասին լուրերին: Մարդիկ, հավատալով այլոց խոսքերին, այն օգտագործում էին ինչպես թեթև, այնպես էլ  ծանր հիվանդությունների դեպքում:
14-րդ  դարի  վերջին  Իռլանդիայում տնկվեց ծխախոտի  առաջին պլանտացիան Եվրոպայում:
Քիչ ավելի ուշ նրա սեփականատեր  Վալտե Ռեյլին, ով  բոլոր ծովագնացների նման  մոլի ծխող էր, տնկեց ևս մի քանի պլանտացիա  այլ երկրներում: Պլանտացիաներից մեկը, որը գտնվում  էր Ամերիկայում, կրում էր «Վիրջինիա» անունը: Հետագայում այդ անունով ծխախոտի տեսակը  ամենալայն տարածումը գտավ  աշխարհում:
Թարգմանությունը` 1-1 կուրսի սովորող Դանիել Գաբրիելյանի:
Աղբյուրը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s